Ավստրալիան 100 միլիոն դոլարի ռազմական աջակցության փաթեթ կտրամադրի Ուկրաինային
		27.04.2024 . Միջազգային

Ավստրալիան 100 միլիոն դոլարի ռազմական աջակցության փաթեթ կտրամադրի Ուկրաինային 27.04.2024 . Միջազգային

Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մառլզը Լվով այցելության շրջանակում հայտարարել է 100 միլիոն դոլարի ռազմական աջակցության փաթեթի մասին, որը ներառում է փոքր հեռահարության ՀՕՊ համակարգեր և անօդաչու թռչող սարքեր: «Մենք հասկանում ենք, որ սա տևական հակամարտություն է լինելու, վճռական ենք՝ կանգնելու Կիևի կողքին, որքան անհրաժեշտ է»,- ասել է Մառլզը Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի հետ համատեղ մամուլի…

Read More
Միրզոյանը շնորհավորել է Հանկե Բրյուինս Սլոթին` Նիդերլանդներում Թագավորի օրվա կապակցությամբ

Միրզոյանը շնորհավորել է Հանկե Բրյուինս Սլոթին` Նիդերլանդներում Թագավորի օրվա կապակցությամբ

Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ գործընկեր Հանկե Բրյուինս Սլոթին` Նիդերլանդների Թագավորությունում Թագավորի օրվա կապակցությամբ: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։   «Մեր նախորդ քննարկումների հիման վրա ակնկալում եմ մեր օրակարգի հետագա ընդլայնում Հայաստան-Նիդերլանդներ և Հայաստան-Եվրոպական Միություն համատեղ նախաձեռնությունների միջոցով»,- նշել է նախարարը։

Read More
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենք ընդունելով՝ Վրաստանը չի շեղվում եվրոպական ուղուց. Ղարիբաշվիլի

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենք ընդունելով՝ Վրաստանը չի շեղվում եվրոպական ուղուց. Ղարիբաշվիլի

Արևմուտքի մտավախությունները, թե Վրաստանը շեղվում է եվրոպական ուղուց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենք ընդունելով, անհիմն են։ Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Մենք պետք է համոզենք մեր ամերիկացի և եվրոպացի բարեկամներին, որ Վրաստանը ոչ մի արտառոց բան չի անում և նպատակ չունի շեղվել եվրոպական ուղուց։ Քննադատություններ և գնահատականներ հնչեցին, թե…

Read More
Հանդիպել են ՌԴ և Ադրբեջանի գազային ընկերությունների ղեկավարները

Հանդիպել են ՌԴ և Ադրբեջանի գազային ընկերությունների ղեկավարները

Ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը և Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության ղեկավար Ռովշան Նաջաֆը հանդիպել են Սանկտ Պետերբուրգում, քննարկել գազային ոլորտում գործակցության հեռանկարը: Սա այս տարվա ընթացքում ընկերությունների ղեկավարների արդեն երկրորդ հանդիպումն է։ Հանդիպումից այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվել:  Միջազգային լրահոսի այլ մանրամասներ՝ տեսաշարում:  

Read More
Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունակելու ռազմական և հումանիտար աջակցությունը Կիևին
		27.04.2024 . Միջազգային

Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունակելու ռազմական և հումանիտար աջակցությունը Կիևին 27.04.2024 . Միջազգային

Իսպանիան պատրաստակամություն է հայտնել շարունակելու ռազմական և հումանիտար աջակցությունը Կիևին: Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինային Patriot համակարգի համար նախատեսված հրթիռների մատակարարման մասին։ Մադրիդի օգնության փաթեթը ներառում է նաև գնդացիրներ, զրահապատ հետևակային մեքենաներ, հաուբիցներ և այլ զենք ու ռազմական տեխնիկա։ Իսպանական կողմը նախատեսում է նաև Leopard տանկեր ուղարկել Ուկրաինա: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Բաքվում կայանալիք COP-29-ը նոր հնարավորությունների դուռ է բացում ամբողջ Հարավային Կովկասի և տարածաշրջանի ապագայի համար. Գերմանիայի ԱԳՆ

Բաքվում կայանալիք COP-29-ը նոր հնարավորությունների դուռ է բացում ամբողջ Հարավային Կովկասի և տարածաշրջանի ապագայի համար. Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի ԱԳՆ-ն ամփոփել է ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ երեկ Բեռլինում կայացած հանդիպումը:   Ալիևը Գերմանիայում էր՝ մասնակցելու Պետերբերգի 15-րդ կլիմայական երկխոսության բարձր մակարդակի հանդիպմանը, նրան նաև ընդունել էր կանցլեր Օլաֆ Շոլցը:   Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը նոր հնարավորությունների…

Read More
Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով
		27.04.2024 . Տարածաշրջան

Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով 27.04.2024 . Տարածաշրջան

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքին ի պատասխան, մեկնաբանել է Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման կարգի դեմ բողոքի ակցիաները։ «Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին: Կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են ընդհանուր լիցքաթափման և բոլոր վիճելի հարցերի վերջնական կարգավորման համար, որոնք դրված են օրակարգում, որպեսզի շուտափույթ դուրս գանք…

Read More
Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե

Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն այցել է Թուրքիա: Ստամբուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել մամուլի ասուլիսով: Էրդողանը նշել է, որ բանակցությունների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտների, վերահաստատվել դրանք ավելի բարձր մակարդակի հասցնելու վճռականությունը։ Թուրքիայի նախագահը կարևորել է Եվրամիության հետ Մաքսային միության թարմացման աշխատանքը և հույս հայտնել այդ…

Read More
Դինա Տիտուսը ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ

Դինա Տիտուսը ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը տեղեկացրել է, որ Կոնգրես է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման մասին օրինագիծը: «Դրանով նախատեսվում է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի 44 պաշտոնյայի նկատմամբ՝ կապված Արցախում հայերի էթնիկ զտման, ինչպես նաև այդ երկրում քաղաքական ընդդիմության նկատմամբ դաժան բռնաճնշումների հետ։ ԱՄՆ-ը պետք է ամուր դիրքորոշում որդեգրի Հայոց ցեղասպանության հարցում»,- X-ի իր միկրոբլոգում…

Read More
Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին

Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին

Բելգիան կարող է F-16-ներ տրամադրել Կիևին: Երկրի իշխանությունը մտադիր է իր կործանիչներց մի քանիսը մինչև 2024 թվականի վերջն ուղարկել Ուկրաինա: Մատակարարման հստակ ժամկետներ չեն նշվել, սակայն Բելգիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ դա պետք է հնարավորինս արագ արվի: Բելգիայի վարչապետն էլ հայտարարել է, որ F-16-ների առաքումը պետք է իրականացվի ռուսական սառեցված ակտիվների, այլ ոչ բելգիացիների…

Read More