
Բլինքենը Ֆիդանի հետ քննարկել է Պաղեստին Պետության ստեղծումը՝ Իսրայելի համար անվտանգության երաշխիքներով
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի գործընկեր Հաքան Ֆիդանի հետ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը: Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն հանդիպել են Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում: «Պետքարտուղար Բլինքենն ու Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում անհապաղ զինադադարի հասնելու ջանքերը, որը կապահովի պատանդների ազատ արձակումը…