Բլինքենը՝ ԱՄՆ զենքով ՌԴ տարածքում հարվածներ հասցնելու մասին

Բլինքենը՝ ԱՄՆ զենքով ՌԴ տարածքում հարվածներ հասցնելու մասին

ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է, որ նախագահ Ջո Բայդենը թույլ է տվել Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը ուժեր է կենտրոնացնում Ուկրաինայի հետ սահմանին և հարձակվում: Էնթոնի Բլինքենը նաև խոստացել է, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը կամուրջ կդառնա Դաշինքին Կիևի անդամակցությունն արագացնելու համար: Ուկրաինայի նախագահի խոսնակն, իր հերթին, հայտարարել է,…

Read More
Ո՞վ կունենա արտոնություններ Ախալցխայում քաղաքային տրանսպորտով ճանապարհորդելիս

Ո՞վ կունենա արտոնություններ Ախալցխայում քաղաքային տրանսպորտով ճանապարհորդելիս

Քաղաքում երթևեկության համար՝ 50 թեթրի, գյուղերում՝ 1 լարի և սոցիալական տարբեր խմբերի համար արտոնություններ։ Ախալցխայի քաղաքապետարանը որոշել է նոր տրանսպորտով ճանապարհորդելու ուղեվարձը, թեև դեռ հայտնի չէ, թե երբ կմեկնարկեն 14 ավտոբուսները դեպի քաղաքապետարանի գյուղեր։ Սակրեբուլոյի նիստում քննարկվել և աջակցել են սակագները։ Սակրեբուլոյի որոշմամբ՝ ծանր հաշմանդամները, տեսողության խնդիր ունեցող հաշմանդամները, պատերազմի հաշմանդամները և անչափահաս հաշմանդամները կարող…

Read More
Թուրքիան ՆԱՏՕ-ում բարձրացնում է Ուկրաինայի խնդիրը դիվանագիտական հարթություն բերելու հարցը. Ֆիդան

Թուրքիան ՆԱՏՕ-ում բարձրացնում է Ուկրաինայի խնդիրը դիվանագիտական հարթություն բերելու հարցը. Ֆիդան

ՆԱՏՕ-ի ավելի ու ավելի շատ երկրներ սկսում են աջակցել Անկարայի այն տեսակետին, որ Ուկրաինայի հակամարտությունը դիվանագիտական լուծում է պահանջում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Պրահայում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական նիստից հետո թուրք լրագրողների հետ զրույցում: «Մինչ ՆԱՏՕ-ի երկրները շարունակում են ռազմական ոլորտում Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու ջանքերը, Թուրքիան…

Read More
Գերմանիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ Patriot ՀՕՊ համակարգ և 500 մլն եվրո օգնություն

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ Patriot ՀՕՊ համակարգ և 500 մլն եվրո օգնություն

Ռուսաստանի տարածքում գերմանական զենքի օգտագործման թույլտվությունը վերաբերում է, մասնավորապես, Խարկովի շուրջ պաշտպանական մարտերին՝ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: Նա նաև հաստատել է, որ այժմ քննարկվում է 100 կմ-ից ավելի հեռահարությամբ զենքի հարվածների թույլտվության հարցը, սակայն, նախարարի խոսքով, նման որոշում դեռևս չկա: Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից էլ հայտնել են, որ Բեռլինը Կիևին կտրամադրի լրացուցիչ…

Read More
Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության ապահովագրության ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2026 թ. հունվարի 1-ը
		31.05.2024 . Տարածաշրջան

Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության ապահովագրության ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանվել 2026 թ. հունվարի 1-ը 31.05.2024 . Տարածաշրջան

Վրաստան մուտք գործող արտասահմանցիների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման վերաբերյալ ստացված հարցումների կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հարցի առնչությամբ լրացուցիչ պարզաբանում է ստացել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից առ այն, որ «Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկների առողջության և դժբախտ պատահարներից պարտադիր ապահովագրության կարգի և պայմանների հաստատման մասին» համապատասխան…

Read More
Ուկրաինան պետք է կարողանա հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին. Զելենսկի
		31.05.2024 . Միջազգային

Ուկրաինան պետք է կարողանա հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին. Զելենսկի 31.05.2024 . Միջազգային

Ուկրաինան Վաշինգտոնից թույլտվություն է ստացել ամերիկյան զենքով հարվածելու Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի խոսնակը: The Guardian-ի հետ զրույցում Սերգեյ Նիկիֆորովը մանրամասնել է, որ Կիևը դիվանագիտական խողովակներով դրական ազդակներ է ստանում Խարկովի շրջանի սահմանամերձ տարածքներում ԱՄՆ-ի մատակարարած  զենքի սահմանափակ կիրառման մասին։ «Սա զգալիորեն կուժեղացնի Ուկրաինայի սահմանը զանգվածաբար հատելու՝ ռուսական ուժերի փորձերին դիմակայելու…

Read More
ՆԱՏՕ-ն օրեցօր ավելի է մոտենում Ուկրաինայում պատերազմին. Օրբան

ՆԱՏՕ-ն օրեցօր ավելի է մոտենում Ուկրաինայում պատերազմին. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն Ուկրաինայում պատերազմին ավելի ակտիվ ներգրավվելու ՆԱՏՕ-ի ծրագրերը համեմատել է  հրդեհը հրանետի օգնությամբ մարելու փորձի հետ: Պրահայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը, որի առանցքում Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման քննարկումն է, Օրբանը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն օրեցօր ավելի է մոտենում պատերազմին՝ փոխանցում է Reuters-ը: Ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր՝ ժամանակն…

Read More
Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը. Ամիրբեկով
		31.05.2024 . Միջազգային

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը. Ամիրբեկով 31.05.2024 . Միջազգային

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, հուսով ենք, որ դեռևս չկարգավորված հարցերը կլուծվեն մոտ ապագայում։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: «Հիմա մենք մոտ ենք խաղաղությանը։ Հույս ունենք, որ շատ շուտով կլուծվեն մնացած հարցերը», – ասել է ադրբեջանցի պաշտոնյան։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Արևմուտքը Հայաստանին և Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար միջնորդություն է պարտադրում. Բելոուսով

Արևմուտքը Հայաստանին և Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար միջնորդություն է պարտադրում. Բելոուսով

ՆԱՏՕ-ն ու Եվրամիությունը Ռուսաստանի հետ դիմակայության իրենց որդեգրած ուղեգծով լարվածության աճ են առաջացնում Վրաստանում և հայ-ադրբեջանական հարաբերություններում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը՝ Ալմաթիում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: «Հյուսիսատլանտյան դաշինքի առանձին երկրներ ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը Կովկասում, դրանով իսկ հասանելիություն ստանալ Կասպից ծովի ռեսուրսներին և ուղիղ ելք ունենալ դեպի Կենտրոնական…

Read More
Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու ուղիները. ԱՄՆ պետքարտուղարություն

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու ուղիները. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պրահայում քննարկում է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Հանդիպումը կայացել է ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական համաժողովի շրջանակում։   ԱՄՆ պետքարտուղարության տվյալով՝ Բլինքենի և Ֆիդանի օրակարգում են եղել Գազայի հատվածում հրադադարի հասնելու, գերիներին վերադարձնելու, տարածաշրջան մարդասիրական աջակցության ավելացման ջանքերը և Կովկասում խաղաղությանն ու բարգավաճմանն աջակցելու ուղիները:

Read More
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է իրավասու մարմիններին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվողը հանձնվել է իրավասու մարմիններին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Ս.Մ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Ս.Մ.-ն մեղադրվում է ապօրինի ձեռք բերած, հրազեն հանդիսացող ինքնաձիգով 2019 թվականի սեպտեմբերի 4-ին շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, դիտավորությամբ ապօրինաբար երկու և ավելի անձանց կյանքից զրկելու փորձի և ՀՀ պահպանվող…

Read More
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթը կարող է ընդունվել հունիսի կեսերին. Օ’Սալիվան
		31.05.2024 . Միջազգային

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 14-րդ փաթեթը կարող է ընդունվել հունիսի կեսերին. Օ’Սալիվան 31.05.2024 . Միջազգային

Պատժամիջոցների հարցով Եվրամիության հատուկ դեսպանորդ Դևիդ Օ’Սալիվանը հնարավոր է համարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի ընդունումը հունիսի կեսերին: «Ես միանգամայն վստահ եմ, որ այն կհամաձայնեցվի հունիսին: Հուսով եմ՝ հունիսի կեսերին» – ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ նոր փաթեթի շրջանակում քննարկվում են ինչպես էներգետիկ, այնպես էլ ծովի հետ կապված սահմանափակումները, մասնավորապես՝ ստվերային նավատորմի խնդիրը: Օ’Սալիվանը հիշեցրել…

Read More
Դատարանը մեղավոր է ճանաչել Թրամփին․ վճիռը կհրապարակվի հուլիսի 11-ին

Դատարանը մեղավոր է ճանաչել Թրամփին․ վճիռը կհրապարակվի հուլիսի 11-ին

Երդվյալ ատենակալները մեղադրական դատավճիռ են կայացրել Թրամփի գործով՝ ֆինանսական հաշվետվությունների կեղծման մեղադրանքի 34 դրվագներով։ Դատավորը դատավճիռը կհրապարակի հուլիսի 11-ին, սակայն, ըստ Washington Post-ի փորձագետների, այն դժվար թե բանտարկություն լինի։ Ամենայն հավանականությամբ, կընտրվի պայմանական պատիժ, ինչը նշանակում է, որ Թրամփը երկրի սահմաններից դուրս ճանապարհորդելու համար իշխանություններից թույլտվության կարիք կունենա։ Թրամփին կարող են նաև տուգանել, բայց նա…

Read More
ՌԴ տարածքի նկատմամբ ամերիկյան զենքի կիրառումը չենք խրախուսում․ Պենտագոն
		31.05.2024 . Միջազգային

ՌԴ տարածքի նկատմամբ ամերիկյան զենքի կիրառումը չենք խրախուսում․ Պենտագոն 31.05.2024 . Միջազգային

Պենտագոնը հայտարարել է, որ Կիևի կողմից ամերիկյան զենքի կիրառման հարցում ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել․ «ՌԴ տարածքի նկատմամբ այդ զենքի կիրառումը չենք խրախուսում»։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Իսրայելական ուժերը շարունակել են զորաշարժերը Ռաֆահի՝ տեղահանվածների ճամբարի տարածքում

Իսրայելական ուժերը շարունակել են զորաշարժերը Ռաֆահի՝ տեղահանվածների ճամբարի տարածքում

Գազայի հատված-Եգիպտոս սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում պայթյուններ են եղել: Reuters գործակալության տվյալով՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի պահանջին՝ Իսրայելական ուժերը շարունակել են Ռաֆահի տեղահանվածների ճամբարի տարածքում զորաշարժերը: Օրերս ճամբարը ենթարկվել էր հրթիռակոծության, ինչի հետևանքով խաղաղ պաղեստինցիներ էին զոհվել: Ռազմական գործողություններ են նաև Ջաբալիա քաղաքում: Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալով՝ անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում…

Read More
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը և գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք են մատուցել Իրանի նախագահ Ռայիսիի հիշատակին
		30.05.2024 . Միջազգային

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը և գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք են մատուցել Իրանի նախագահ Ռայիսիի հիշատակին 30.05.2024 . Միջազգային

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը, որը բաղկացած է 193 անդամից, մայիսի 30-ին հավաքվել է՝ մեկ րոպե լռությամբ հարգելու Իրանի հանգուցյալ նախագահ Իբրահիմ Ռայիսիի հիշատակը:  Էբրահիմ Ռայիսին, որին համարում էին Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հավանական իրավահաջորդը, զոհվել է մայիսի 19-ին, երբ նրա ուղղաթիռը վատ եղանակի պատճառով կործանվել է Ադրբեջանի հետ սահմանին մոտ գտնվող լեռներում: ԱՄՆ-ը, սակայն, բոյկոտել…

Read More
ԱՄՆ-ը հակվում է Ուկրաինային իր հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի թիրախների դեմ օգտագործելը թույլ տալուն. WP

ԱՄՆ-ը հակվում է Ուկրաինային իր հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի թիրախների դեմ օգտագործելը թույլ տալուն. WP

ԱՄՆ-ը Ուկրաինային թույլ կտա օգտագործել իրեն փոխանցված հակաօդային պաշտպանության համակարգերը, այդ թվում՝ Patriot զենիթահրթիռայինը՝ ոչնչացնելու հրթիռներն ու կործանիչները Ռուսաստանի տարածքում, եթե դրանք վտանգ են ներկայացնում Ուկրաինայի համար։ Այդ մասին մայիսի 29-ին հայտնել է ամերիկյան The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրին։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը, ըստ պարբերականի, անհանգստացած է Կիևի…

Read More
ԵՄ առաքելությունը Սյունիքում այցելել է Սև լիճ

ԵՄ առաքելությունը Սյունիքում այցելել է Սև լիճ

«Հայաստանում Եվրամիության Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը երեկ Գորիսում հանդիպել է առաքելության աշխատակիցներին: Թիմն այցելել է նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող Սև լիճ: Մինչ օրս առաքելությունն անցկացրել է ավելի քան 2300 պարեկություն Հայաստանում»,- գրված է առաքելության Իքսի էջում: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Ախալքալաքիի սակրեբուլոյի նիստում քնարկվեց 4 կետ

Ախալքալաքիի սակրեբուլոյի նիստում քնարկվեց 4 կետ

Այսօր Ախալքալաքիի քաղաքապետարանի սակրեբուլոյի նիստում քննարկվեց 4 կետ։ Օրակարգում հետևյալն էր՝ 1․ Ախալքալաքի քաղաքապետարանի նիստի 2023 թ․ դեկտեմբերի 26-ի թիվ 30․ Ախալքալաքի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեի հաստատման մասին որոշման մեջ փոփոխություններ մտցնելու մասին։ 2․ 2024 թ-ի եռամսյակային ծրագրային բյուջեի կատարման հաշվետվության և գնահատման մասին։ 3․ Վրաստանի շրջաններում իրականացվելիք նախագծի հիմնադրամի…

Read More
ԱՄՆ-ը Թուրքիայի հետ սահմանի մոտ ստեղծում է «փոքր Իսրայել». Hürriyet

ԱՄՆ-ը Թուրքիայի հետ սահմանի մոտ ստեղծում է «փոքր Իսրայել». Hürriyet

ԱՄՆ-ը «փոքր Իսրայել» է ստեղծում Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի մոտ՝ օգտագործելով Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին՝ հինգշաբթի գրել է Hürriyet թերթը։ Թերթը հայտնել է, որ Թուրքիայում արգելված կուսակցությունը ծրագրում է ԱՄՆ-ի աջակցությամբ տեղական ընտրություններ անցկացնել Սիրիայի՝ իր վերահսկողության տակ գտնվող շրջաններում։ «Մինչ աշխարհը զբաղված է Գազայով և Ուկրաինայով, Միացյալ Նահանգները «փոքրիկ Իսրայելի» հիմքն է…

Read More
Բաքուն հավատարիմ է խաղաղության գործընթացին. Բայրամով
		30.05.2024 . Տարածաշրջան

Բաքուն հավատարիմ է խաղաղության գործընթացին. Բայրամով 30.05.2024 . Տարածաշրջան

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն է անդրադարձել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Իսլամաբադում Պակիստանի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Նա հայտարարել է, որ սահմանազատման շուրջ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները դրական ազդեցություն են ունեցել երկու երկրի հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա: Բայրամովը վստահեցրել է, որ Բաքուն հավատարիմ է խաղաղության գործընթացին և հույս է հայտնել, որ «այն կնպաստի տարածաշրջանում անվտանգության…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված, փոխընդունելի. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված, փոխընդունելի. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, նշել՝ այդ աշխատանքը կարևոր է տարածաշրջանային կայունության համար։ Նրա խոսքով՝ սահմանազատման հետ կապված բոլոր հարցերը պետք է կարգավորվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված, փոխընդունելի և հիմք հանդիսանան տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Մոսկվան էլ պատրաստ է…

Read More
Պակիստանը չի հետևում միջուկային զենքն առաջինը չկիրառելու հայեցակարգին. ռազմական խորհրդական

Պակիստանը չի հետևում միջուկային զենքն առաջինը չկիրառելու հայեցակարգին. ռազմական խորհրդական

Պակիստանը չի հետևում միջուկային զենքն առաջինը չկիրառելու հայեցակարգին՝ ասել է ազգային հրամանատարության խորհրդական, գեներալ-լեյտենանտ Խալիդ Ահմեդ Քիդվայը: Նրա խոսքերը մեջբերում է Dawn թերթը։ «Պակիստանը չունի քաղաքականություն, որն արգելում է առաջինը կիրառել միջուկային զենքը: Երկրի ղեկավարին դա միջուկային հնարավորություններն օգտագործելու ազատություն է տալիս»,- ասել է Քիդվայը՝ Պակիստանի միջուկային փորձարկումների տարեդարձին նվիրված սեմինարի ժամանակ։ Պարբերականը նշել է,…

Read More
Իրանում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը
		30.05.2024 . Միջազգային

Իրանում սկսվել է նախագահի թեկնածուների գրանցումը 30.05.2024 . Միջազգային

Հինգշաբթի Իրանում սկսվել է հնգօրյա գրանցման շրջան նրանց համար, ովքեր մտադիր են թեկնածու առաջադրվել հունիսի 28-ին նշանակված նախագահի ընտրությանը մասնակցելու համար, հաղորդում է ISNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի ՆԳ նախարար Ահմադ Վահիդին։ Թեկնածուների գրանցումը կավարտվի հունիսի 3-ին։ Հունիսի 4-10-ը Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը կստուգի յուրաքանչյուր գրանցված թեկնածուի համապատասխանությունը անհրաժեշտ պահանջներին: Քվեարկելու համար կարող են գրանցվել…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ը կողմնակալ, իրականությունից կտրված և կեղծ է որակել ԵՄ հայտարարությունը

Ադրբեջանի ԱԳՆ-ը կողմնակալ, իրականությունից կտրված և կեղծ է որակել ԵՄ հայտարարությունը

Ադրբեջանի արտգործնախարարությունն արձագանքել է հանրապետությունում մարդու իրավունքների ոլորտի մասին ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը: Պետեր Ստանոն, նախօրեին նշել էր, որ օրերս Իլհամ Ալիևը 154 բանտարկյալի ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել, սակայն այդ ցանկում չեն ներառվել իրենց հիմնարար իրավունքներն իրականացնելու համար դատապարտված անձինք։ Եվրոպացի պաշտոնյան մտահոգություն էր հայտնել, որ Ադրբեջանում վերջին ամիսներին աճել…

Read More
Մեծ Բրիտանիայի խորհրդարանն արձակվել է՝ արտահերթ ընտրությանն ընդառաջ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանն արձակվել է՝ արտահերթ ընտրությանն ընդառաջ

Մեծ Բրիտանիայում խորհրդարանը պաշտոնապես լուծարվել է՝ կապված առաջիկա արտահերթ ընտրության հետ՝ ասվում է օրենսդիր մարմնի կայքում։ Ընտրությունը նախատեսված է հուլիսի 4-ին և ըստ գործող օրենքի՝ խորհրդարանը պետք է լուծարվի դրանից 25 աշխատանքային օր առաջ: Վերլուծաբաններն ակնկալում էին, որ ընտրությունը տեղի կունենա աշնանը, սակայն կառավարությունը համաձայնել է ավելի վաղ ժամկետի հարցում: Վարչապետ Ռիշի Սունակն անցյալ շաբաթ…

Read More
ԱՄՆ-ը ակնկալում է, որ Ստոլտենբերգի իրավահաջորդին կորոշեն մինչև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
		30.05.2024 . Միջազգային

ԱՄՆ-ը ակնկալում է, որ Ստոլտենբերգի իրավահաջորդին կորոշեն մինչև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը 30.05.2024 . Միջազգային

Միացյալ նահանգներն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ենս Ստոլտենբերգի իրավահաջորդի թեկնածության շուրջ կոնսենսուսի հնարավոր կլինի հասնել մինչև դաշինքի գագաթնաժողովը, որը նախատեսված է հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում՝ հայտարարել է կազմակերպությունում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը՝ ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հետ ոչ պաշտոնական հանդիպումից առաջ: Նրա խոսքով՝ դաշնակիցները «շարունակում են քննարկումները» պաշտոնի թեկնածուների՝ Նիդերլանդների հեռացող վարչապետ…

Read More
Բայդենը մոտ է Ռուսաստանի դեմ ամերիկյան զենքի կիրառման արգելքի վերացմանը. The New York Times

Բայդենը մոտ է Ռուսաստանի դեմ ամերիկյան զենքի կիրառման արգելքի վերացմանը. The New York Times

ԱՄՆ վարչակազմում շարունակվում են քննարկումները Ուկրաինայից Ռուսաստանի տարածքում գտնվող օբյեկտներին ամերիկյան զենքով հարվածներ հասցնելու սահմանափակումները վերացնելու վերաբերյալ, նախագահ Ջո Բայդենը մոտ է այդ արգելքը հանելուն՝ գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: «Նա երկար ժամանակ «ընդդիմանում էր» Ուկրաինային ամերիկյան զենքով Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու թույլտվություն տրամադրելուն՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է վերաճել…

Read More
Ի վերջո Իլհամ Ալիևը կարողացել է լուծել Ղարաբաղի վերադարձի հարցը. Լեոնիդ Սլուցկի
		30.05.2024 . Միջազգային

Ի վերջո Իլհամ Ալիևը կարողացել է լուծել Ղարաբաղի վերադարձի հարցը. Լեոնիդ Սլուցկի 30.05.2024 . Միջազգային

Ղարաբաղն Ադրբեջանն է, հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին՝ Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ Ռուսաստանում այդ երկրի դեսպանատան կազմակերպած միջոցառման ժամանակ: «Ադրբեջանն իր զարգացման ճանապարհին շատ դժվար տարիներ է անցել, բայց ի վերջո Իլհամ Ալիևը կարողացել է լուծել Ղարաբաղի վերադարձի հարցը: Այսօր շատ բան կա անելու և այս տարածքները…

Read More
Պետք է ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ստեղծելով պաշտպանության և անվտանգության նոր գործընկերություններ. Բորել

Պետք է ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ստեղծելով պաշտպանության և անվտանգության նոր գործընկերություններ. Բորել

Եվրամիությունը մտադիր է երրորդ երկրների հետ ստեղծել պաշտպանական համագործակցության ցանց և բոլոր շահագրգիռ կողմերին կոչ է անում միանալ դրան` հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Նա ընդգծել է, որ պետք է ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ստեղծելով պաշտպանության և անվտանգության նոր գործընկերություններ: Բարձրաստիճան դիվանագետը հայտնել է, որ ստորագրել է առաջին…

Read More