Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունել է սահմանազատման ուղղությամբ ՀՀ և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը

Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունել է սահմանազատման ուղղությամբ ՀՀ և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը

Կիպրոսը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը` սահմանների սահմանազատման հարցում Ալմա-Աթայի հռչակագիրն իբրև հիմք օգտագործելու ուղղությամբ: Այդ մասին ասված է Х-ի միկրոբլոգում Կիպրոսի ԱԳՆ հրապարակած հայտարարության մեջ: «Մենք ողջունում ենք քայլերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու միջազգային իրավունքի լիարժեք հարգման պայմաններում»,- ասված է հայտարարության մեջ:

Read More
Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg

Թուրքիան դադարեցրել է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg

Թուրքիան կասեցրել է բոլոր առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ, հինգշաբթի օրվանից դադարեցվել է ամբողջ ներմուծումն ու արտահանումը՝ հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու թուրք պաշտոնյայի։ Նշվում է նաև, որ Անկարան դեռ պաշտոնապես չի հայտարարել այս որոշման մասին։ 2023 թ. երկու երկրի միջև առևտրի ծավալը հասել է 6,8 միլիարդ դոլարի, որի 76 %-ը բաժին է ընկել Թուրքիայից արտահանմանը:

Read More
Ողջունում ենք սահմանազատման հարցով ձեռք բերված համաձայնությունը. Միխալկո

Ողջունում ենք սահմանազատման հարցով ձեռք բերված համաձայնությունը. Միխալկո

Ադրբեջանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պետեր Միխալկոն ողջունել է այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները շարունակվում են։ «Ողջունում ենք սահմանազատման հարցով ձեռք բերված համաձայնությունը: Ինչ-որ պահի գործընթացին միացավ Եվրոպական խորհրդի նախագահը, և կողմերը սկսեցին համակարգված աշխատել: Անհրաժեշտության դեպքում ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել այդ գործընթացին»,- նշել է Միխալկոն։ Դեսպանը հավելել է, որ…

Read More
Բորժոմիի քաղաքապետարանը Սուրբ Զատիկի  տոնի կապակցությամբ 100-100 լարի է նվիրաբերել սոցիալական ծրագրում ընդգրկված 741 շահառուների

Բորժոմիի քաղաքապետարանը Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ 100-100 լարի է նվիրաբերել սոցիալական ծրագրում ընդգրկված 741 շահառուների

Բորժոմիի քաղաքապետարանը Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ 100-100 լարի է նվիրաբերել սոցիալական ծրագրում ընդգրկված 741 շահառուների։ Այս մասին տեղեկություն է տարածում Բորժոմիի քաղաքապետարանը։ Ըստ նրանց հաղորդումների՝ դրամական օգնություն են ստացել հետևյալ ընտանիքները՝ մինչև 18 տարեկան ծնողազուրկ երեխաներ, մինչև 18 տարեկան հաշմանդամներ. միայնակ ծնողներ, որոնք հավասար են Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին, Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ընտանիքի անդամները;…

Read More
Թբիլիսիում Հանրահավաքի մասնակիցները հավաքվում են խորհրդարանի մոտ |

Թբիլիսիում Հանրահավաքի մասնակիցները հավաքվում են խորհրդարանի մոտ |

Հանրահավաքի մասնակիցները հավաքվում են խորհրդարանում բողոքելու «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ։ Խորհրդարանում են նաեւ ընդդիմադիր քաղաքական գործիչները։ Մի քանի րոպե առաջ հանրահավաքի մասնակիցները Ռուսթավելի պողոտայում փակել էին մայրուղին։ Նաև ճանապարհին տարբեր բովանդակությամբ գրություններ են արել, այդ թվում՝ «Վրաստանը Եվրոպայում», «Ոչ ռուսական օրենքին»։ Ոստիկանները տեղակայված են ինչպես խորհրդարանի շենքի…

Read More
Ախալցխայում տեղի է ունեցել  «Ռուսական օրենքի» դեմ ցույց

Ախալցխայում տեղի է ունեցել «Ռուսական օրենքի» դեմ ցույց

Ախալցխայում տեղի է ունեցել բողոքի ակցիա ի դեմ «ռուսական օրենքի»։ Քաղաքի բնակիչները հավաքվել են Շոթա Ռուսթավելիի հուշարձանի մոտ և խաղաղ բողոքի ցույց են անցկացրել։ Ախալքալաքիից և Բորժոմիից նույնպես միացել են ցուցարարներ։

Read More
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ: Նա Ադրբեջան է այցելել Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցության հարցեր, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի…

Read More
Նոյեմբերին Ադրբեջանում կանցկացվի խորհրդարանի ընտրություն. Ադրբեջանի ԿԸՀ

Նոյեմբերին Ադրբեջանում կանցկացվի խորհրդարանի ընտրություն. Ադրբեջանի ԿԸՀ

Ըստ օրենքի՝ խորհրդարանի ընտրությունը պետք է տեղի ունենա այս տարվա նոյեմբերին։ Այդ մասին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։ Նա նշել է, որ ընտրությունը կարող է անցկացվել նաև այդ ժամկետից շուտ: «Հաշվի առնելով խորհրդարանի առաջիկա ընտրությունը, արդեն հիմա պետք է սկսենք որոշակի աշխատանք կատարել՝ կապված ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցման հետ»,-…

Read More
Շվեյցարիան Ռուսաստանին չի հրավիրել մասնակցելու Ուկրաինայի հարցով համաժողովին

Շվեյցարիան Ռուսաստանին չի հրավիրել մասնակցելու Ուկրաինայի հարցով համաժողովին

Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է, որ Ուկրաինայի հարցով խաղաղության համաժողովը տեղի կունենա  հունիսի 15-16-ը՝ Բյուրգենշտոկում։ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Վիոլա Ամհերդն ասել է, որ միջոցառումը՝ հիմնված խաղաղության բանաձևի վրա, կազմակերպվել է Ուկրաինայի նախագահի խնդրանքով: Բացի Զելենսկու «խաղաղության բանաձևից»՝ կքննարկվեն նաև «խաղաղության այլ առաջարկներ՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների վրա»։ Հանդիպման նպատակն է խթանել ապագա…

Read More
Կոլումբիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ

Կոլումբիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հայտարարել է Իսրայելի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզելու մասին՝ իսրայելական կառավարությանը մեղադրելով պաղեստինցիների «ցեղասպանության» համար։ Նա նշել է, որ Իսրայելի հետ հարաբերությունները կխզվեն մայիսի 2-ին։ Իսրայելի իշխանությունները Պետրոյի խոսքերն անվանել են հակասեմական և ատելություն սերմանող ու ընդգծել, որ Կոլումբիայի նախագահի դիրքորոշումը հավասարազոր է ՀԱՄԱՍ-ին գովաբանելուն: Գազայում իսրայելական գործողությունները քննադատելուց բացի, նախագահ Պետրոն…

Read More
ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել
		02.05.2024 . Միջազգային

ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը կառավարությանը կոչ է արել ԼՂ-ում մշակութային օբյեկտների պաշտպանության համար ֆինանսավորում հատկացնել 02.05.2024 . Միջազգային

Միացյալ Նահանգների Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը (USCIRF)  հրապարակել է 2024 թվականի տարեկան զեկույցը, որում կառավարությանը կոչ է արել ֆինանսավորում հատկացնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պաշտամունքի վայրերի և այլ կրոնական կամ մշակութային օբյեկտների վերականգնման, պահպանման ու պաշտպանության համար: Զեկույցում նաև ԱՄՆ կառավարությանը խորհուրդ է տրվել Ադրբեջանը ներառել…

Read More
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները

ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Սաուդյան Արաբիայի Թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ Ալ-Իբրահիմի և Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բյորգե Բրենդենի հրավերով, ապրիլի 27-29-ը Սաուդյան Արաբիայի Թագավորության մայրաքաղաք Ռիադում մասնակցել է «Համաշխարհային համագործակցությանը, տնտեսական աճին և զարգացման համար էներգետիկային» նվիրված հատուկ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ծրագրում ներառված…

Read More
Վրաստանի արևմտյան ուղին վտանգված է. ԱՄՆ պետքարտուղարություն

Վրաստանի արևմտյան ուղին վտանգված է. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարություն է հրապարակել, որում Միացյալ Նահանգները դատապարտում է «Կրեմլից ներշնչված և Վրաստանի խորհրդարան ներկայացված «օտարերկրյա ազդեցության» մասին օրենքը, ինչպես նաև դրա պաշտպանության համար Վրաստանի կառավարական պաշտոնյաների արած կեղծ հայտարարությունները»: «Իշխող կուսակցության անդամները հստակ հասկացրել են, որ օրենքի նպատակն է լռեցնել քննադատությունները և ոչնչացնել Վրաստանի ակտիվ քաղաքացիական հասարակությունը, որը ցանկացած ժողովրդավարական…

Read More
ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ քիմիական զենք կիրառելու համար

ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ քիմիական զենք կիրառելու համար

Ռուսաստանը խախտել է քիմիական զենքի կիրառման միջազգային արգելքը: Այս մասին մայիսի 1-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հիմնավորելով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը։ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդում է, որ ռուսական զորքերն Ուկրաինայի զինված ուժերի զինվորների դեմ կիրառել են քլորպիկրին՝ գրգռիչ ազդեցությանմբ թունավոր նյութ։ Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ռադիացիոն,…

Read More