ԱՄՆ-ը Չինաստանի հետ առևտրային պատերազմի նոր փուլ է սկսել. BBC
		15.05.2024 . Միջազգային

ԱՄՆ-ը Չինաստանի հետ առևտրային պատերազմի նոր փուլ է սկսել. BBC 15.05.2024 . Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նոր պայքար է սկսել Չինաստանի հետ առևտրային պատերազմում, որը նախաձեռնել էր իր նախորդը՝ Դոնալդ Թրամփը, և բարձրացրել է տարեկան 18 միլիարդ դոլարի ծավալով էլեկտրական մեքենաների և չինական այլ ապրանքների մաքսատուրքերը, գրում է BBC-ն: Նպատակն է սահմանափակել չինական ապրանքների ներհոսքը, որոնց գները, ըստ ԱՄՆ-ի, ցածր են սեփական արտադրողներին չինական սուբսիդավորման և տնտեսության…

Read More
Բայդենը վետո կկիրառի օրինագծի հանդեպ, որն արգելում է Իսրայելին զենքի վաճառքի դադարեցումը. The Hill

Բայդենը վետո կկիրառի օրինագծի հանդեպ, որն արգելում է Իսրայելին զենքի վաճառքի դադարեցումը. The Hill

Եթե Կոնգրեսն ընդունի Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումն արգելող օրինագիծը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ամենայն հավանականությամբ, վետո կկիրառի դրա հանդեպ, գրում է The Hill-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը։ Հանրապետականներն իրենց օրինագիծն են ներկայացրել, երբ Բայդենը նախազգուշացրել է, որ կհրաժարվի Իսրայելին որոշ տեսակի հարձակողական զենք մատակարարել, եթե իսրայելական զինվորականները գործողություն սկսեն Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքում, նշում է պարբերականը։…

Read More
ԱԳՆ-ն անդրադարձել է Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար առողջության պարտադիր ապահովագրության ներդրմանը

ԱԳՆ-ն անդրադարձել է Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար առողջության պարտադիր ապահովագրության ներդրմանը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացնում է, որ Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ: «Օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ: Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես…

Read More
Դեմոկրատ մեսխեթցիների միության ներկայացուցչին կտրել են մեքենայի անվադողերը

Դեմոկրատ մեսխեթցիների միության ներկայացուցչին կտրել են մեքենայի անվադողերը

Ժողովրդավար մեսխեթցիների միության ներկայացուցիչ Ջաբա Նաթենաձեին մեքենայի անվադողերը կտրատել են, վրան գրաֆիտի են նկարել։ Ինչպես ասել է Նաթենաձեն՝ միջադեպը հավանաբար տեղի է ունեցել ուշ երեկոյան Վալեի կենտրոնում՝ ոստիկանության շենքից մոտ 200 մետր հեռավորության վրա։ Առավոտյան նկատել է գրությունները։ Ջաբա Նաթենաձեն նրանցից է, ով ակտիվորեն դեմ է ռուսական օրենքին։ Նա Ախալցխայում տեղի ունեցած բողոքի ակցիայի կազմակերպիչներից…

Read More
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Լատվիայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լիտվայի արտգործնախարարների հետ
		15.05.2024 news Վրաստան

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Լատվիայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լիտվայի արտգործնախարարների հետ 15.05.2024 news Վրաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Լատվիայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների՝ Բայբա Բրաժեի, Մարգուս Ցահկնայի, Տորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրի և Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Այս մասին տեղեկությունը տարածում է կառավարության վարչակազմը։ Նրանց հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին և այդ ճանապարհին երկրի ձեռք բերած առաջընթացին։ Ընդգծվել է ԵՄ թեկնածու երկրի…

Read More
Խճճված  լարերի խնդիրը  Ախալքալաքի փողոցներում

Խճճված լարերի խնդիրը Ախալքալաքի փողոցներում

Ախալքալաքում գրեթե չկա այդպիսի փողոց, որտեղ չլինեն խճճված հոսանքի, համացանցի, հեռախոսակապի և անգամ խորհրդային տարիներից մնացած լարերը, որոնք լուրջ խոչընդոտ են հանդիսանում քաղաքի տեսքի բարելավմանը։ Հրդեհ բռնկվելու վտանգը ևս չի բացառվում։ Շատ մունիցիպալիտետներում այս խնդիրը մասամբ լուծված է։ Չօգտագործվող լարերը վերացվել են, մնացածն էլ՝ բաժանելով համապատասխան տեսակների, անցկացվել են հատուկ…

Read More
Ֆրանսիայում բանտի աշխատակիցները բողոքի ցույց են անցկացրել

Ֆրանսիայում բանտի աշխատակիցները բողոքի ցույց են անցկացրել

Հարյուրավոր բանտապահներ բողոքի ցույց են անցկացրել ամբողջ Ֆրանսիայում՝ շրջափակելով բանտերը, իշխանությունների ուշադրությունը հրավիրելու իրենց մասնագիտության վտանգների վրա: Բողոքի ցույցերը սկսվել են բանտարկյալ Մուհամեդ Ամրային Ռուանի դատարանից Էվրո քաղաքի բանտ տեղափոխող մեքենայի վրա հարձակման հաջորդ օրը: Հարձակման հետևանքով զոհվել է բանտային ծառայության երկու աշխատակից, երեքը վիրավորվել են։ Ըստ Ֆրանսիայի ՆԳՆ տեղեկության՝ ավելի քան 450 ոստիկան է…

Read More
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հրաձգության հետևանքով վիրավորվել է

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հրաձգության հետևանքով վիրավորվել է

Հրաձգության հետևանքով վիրավորվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն և տեղափոխվել հիվանդանոց։ Ըստ աղբյուրների՝ նրա վիճակը ծանր է: Միջադեպը տեղի է ունեցել Բրատիսլավայից մոտ 150 կմ հյուսիս-արևելք գտնվող Գանդլովա քաղաքում։ Այս մասին հայտնում է TA3 լրատվական ալիքը։ Ըստ տեղեկությունների՝ կասկածյալը բերման է ենթարկվել։ Ռոբերտ Ֆիցոն վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի հոկտեմբերի 25-ից։ Նա նախկինում այդ…

Read More
Միացյալ Նահանգները կարող է սահմանափակումներ մտցնել Վրաստանի իշխանությունների նկատմամբ. Ջեյմս Օ՛Բրայեն

Միացյալ Նահանգները կարող է սահմանափակումներ մտցնել Վրաստանի իշխանությունների նկատմամբ. Ջեյմս Օ՛Բրայեն

Վրաստան են ժամանել Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտաքին գործերի նախարարներն ու իրենց աջակցությունը հայտնել Վրաստանի ընդդիմությանը, որը պայքարում է, դիվանագետների խոսքով, հանուն «Վրաստանում ժողովրդավարության, ազատության և եվրոպական ապագայի»:  Երեկ Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ հավանություն տվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին, ինչից հետո բողոքի ցույցերը նոր թափ ստացան: Վրաստանի նախագահը CNN-ի եթերում հաստատել…

Read More
Ռուս խաղաղապահներն արել են ամենակարևորը. Գալուզին
		15.05.2024 . Միջազգային

Ռուս խաղաղապահներն արել են ամենակարևորը. Գալուզին 15.05.2024 . Միջազգային

Մոսկվան չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» եզրույթը: Վերահաստատել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե որևէ կոնկրետ երթուղու ստեղծման, այլ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման դիրքերից։ Թեմայի շարունակությունը և տարածաշրջանային, միջազգային այլ նորություններ Մերի Ներսիսյանն է ներկայացնում: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ապրիլի 24-ն ընդունել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ապրիլի 24-ն ընդունել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն՝ 74 ձայնով, կողմ է քվեարկել  ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին օրինագծին: Պետական բոլոր հեռուստաընկերություններին և ռադիոալիքներին այն պարտավորեցնում է ամեն տարի ապրիլի 24-ին լուսաբանել Հայոց ցեղասպանության թեման: Նախաձեռնությունը Սենատի հավանությանն է արժանացել մայիսի 7-ին, և եթե գործադիր իշխանությունը դիտողություններ չներկայացնի, այն որպես օրենք կհրապարակվի առաջիկա օրերին: Քվեարկությունից…

Read More
ՌԴ խաղաղապահները պաշտոնապես ավարտում են առաքելությունը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ խաղաղապահները պաշտոնապես ավարտում են առաքելությունը Լեռնային Ղարաբաղում

Այսօր ԼՂ Իվանյան բնակավայրում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղից ՌԴ խաղաղապահների դուրսբերման հանդիսավոր արարողությունը: Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ըստ աղբյուրների՝ միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրաստիճան զինվորականներ:  ՌԴ խաղաղապահ զորակազմը ԼՂ տարածքում էր տեղակայվել՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության հիման վրա: Ըստ փաստաթղթի՝ ՌԴ խաղաղապահ առաքելությունը ԼՂ…

Read More
Մոսկվան ողջունում է Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները. Գալուզին

Մոսկվան ողջունում է Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները. Գալուզին

Մոսկվան ողջունում է մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև բանակցությունների անցկացումը՝ News.ru հարթակի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ ևս մեկ քայլ է արվել Հարավային Կովկասում հուսալի և երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ։ «Մենք լիովին աջակցում ենք Աստանայի ջանքերն այս ուղղությամբ»,- նշել է…

Read More
Վրաստանի ժողովրդի ավելի քան 80 տոկոսը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, և ԱՄՆ-ն աջակցում է այդ ձգտմանը. Պատել
		15.05.2024 . Միջազգային

Վրաստանի ժողովրդի ավելի քան 80 տոկոսը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, և ԱՄՆ-ն աջակցում է այդ ձգտմանը. Պատել 15.05.2024 . Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի առաջին փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Վրաստանի իրադրության վերաբերյալ հարցին: Թբիլիսիում չեն դադարում ցույցերն ընդդեմ ««Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի: Վրաստանի խորհրդարանն այն ընդունել է՝ չնայած զանգվածային բողոքներին և ԱՄՆ-ի և ԵՄ-ի նախազգուշացումներին: «Մենք տեղյակ ենք այդ օրինագծի կարգավիճակին, շարունակում ենք ուշադիր հետևել Վրաստանի հետագա զարգացումներին։ Պետքարտուղարի օգնական Ջիմ Օ’Բրայենը…

Read More