
Ոչ ռազմավարական միջուկային զենքի փորձարկման զորավարժություններ Ռուսաստանում
Ռուսաստանում սկսվել են ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման փորձարկման զորավարժություններ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ զորավարժությունները պետք է դիտարկել արևմտյան պաշտոնյաների ռազմատենչ հայտարարությունների և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների համատեքստում: