Չեմ ուզում լինել շոուի մաս. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չգնալու մասին

Չեմ ուզում լինել շոուի մաս. Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Շուշի չգնալու մասին


Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին տեղական լրատվամիջոցների հետ զրույցում պատասխանել է հարցին, թե ինչու չի մեկնում Շուշի:
«Ես չեմ ուզում լինել ինչ-որ մեկի՝ ինչ-որ տեղ կազմակերպած շոուի մի մասը: Այդ պատճառով, երբ գա դա անելու ժամանակը, կգնամ, այժմ պատրաստ չեմ», – ասել է դեսպանը:
Լիբին նաև արձագանքել է հարցին՝ ինչպես են Վաշինգտոնում ընկալում Բաքվի և Մոսկվայի ջերմ հարաբերությունները:
«Այն ագրեսիվ, անարդյունավետ երկիր է։ Ադրբեջանը պետք է հաշվի առնի դա, և ինքը որոշի՝ ինչպես պաշտպանել սեփական ինքնիշխանությունը», – նշել է ամերիկացի դիվանագետը։
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։