Թուրքիան հերքում է Իսրայել արտահանման արգելքը մեղմացնելու մասին տեղեկատվությունը
		09.05.2024 . Միջազգային

Թուրքիան հերքում է Իսրայել արտահանման արգելքը մեղմացնելու մասին տեղեկատվությունը 09.05.2024 . Միջազգային

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը «բացարձակ հորինվածք» է անվանել Իսրայելի հետ արտահանման և ներմուծման արգելքի բացառությունների մասին իսրայելական լրատվամիջոցների տեղեկությունները։ X սոցիալական ցանցում Բոլաթը գրել է, որ հրապարակված հայտարարությունները «լիովին մտացածին են և իրականության հետ կապ չունեն»։ Նա հավելել է, որ արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Գազայի հատվածում մշտական ​​հրադադար չի հաստատվել, և ապահովված…

Read More
Հունաստանը բացատրել է Ուկրաինայի փոխարեն Սաուդյան Արաբիային Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի փոխանցումը

Հունաստանը բացատրել է Ուկրաինայի փոխարեն Սաուդյան Արաբիային Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի փոխանցումը

Ուկրաինան չի կարող երաշխիքներ տալ փոխանցված սպառազինությունների վերադարձի համար, ուստի Հունաստանը Patriot զենիթահրթիռային համակարգերը մատակարարել է Սաուդյան Արաբիային, այլ ոչ թե Կիևին։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, նրա խոսքերը հայտնում է Protothema.gr պորտալը։ Քաղաքական գործիչը բացատրել է. «Սաուդյան Արաբիայից Patriot-ի մարտկոցը կարող է մի քանի օրից վերադարձելի լինել Հունաստանին, մինչդեռ այն Ուկրաինա ուղարկելու…

Read More
Օլիմպիական կրակը հասել է Ֆրանսիա
		09.05.2024 . Միջազգային

Օլիմպիական կրակը հասել է Ֆրանսիա 09.05.2024 . Միջազգային

Ֆրանսիայում մեկնարկել է օլիմպիական կրակի փոխանցումավազքը։ Կրակը Ֆրանսիայի հարավային Մարսել քաղաք է տեղափոխվել  19-րդ դարի «Բելեմ» առագաստանավով: Հունաստանից Ֆրանսիա կրակի հասնելուց հետո առաջին ջահակիրը եղել է ֆրանսիացի լողորդ, 2012 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ֆլորան Մանոդուն: Առագաստանավը Ֆրանսիայի օրհներգի ներքո մտել է Մարսելի հին նավահանգիստ։ Գունեղ արարողությանը ծովափից հետևել է մոտ 50 հազար մարդ։ 2024 թվականի ամառային…

Read More
Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով

Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով

Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ռուս զինվորականներին և սահմանապահներին դուրս բերել Հայաստանի որոշ շրջաններից, РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իրոք, պայմանների փոխվելու պատճառով Փաշինյանն ու Պուտինը համաձայնության են եկել այդ հարցում»,- ասել է նա և ճշտել, որ ռուս սահմանապահները կմնան Իրանի և Թուրքիայի հետ…

Read More
Տոկաևն առաջարկել է ԵԱՏՄ-ում վերացնել փոխադարձ առևտրում գործող թաքնված սահմանափակումների պրակտիկան
		09.05.2024 . Միջազգային

Տոկաևն առաջարկել է ԵԱՏՄ-ում վերացնել փոխադարձ առևտրում գործող թաքնված սահմանափակումների պրակտիկան 09.05.2024 . Միջազգային

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կոչ է արել ամբողջությամբ վերացնել ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի այսպես կոչված թաքնված սահմանափակումների պրակտիկան։ «Խոսքը տնտեսական միության հիմնարար սկզբունքի՝ ապրանքների ազատ տեղաշարժի լիարժեք իրացման մասին է։ Մեզ անհրաժեշտ է ստեղծել իսկապես միասնական և համակարգված, առանց խոչընդոտների գործող ներքին շուկա։ Կարևոր է ամբողջությամբ վերացնել թաքնված սահմանափակումների, այսպես կոչված կետային լուծումների և որևէ մեկի…

Read More
ԵԱՏՄ երկրների ղեկավարները հավանություն են տվել Մոնղոլիայի հետ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկին

ԵԱՏՄ երկրների ղեկավարները հավանություն են տվել Մոնղոլիայի հետ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակից երկրների ղեկավարները հավանություն են տվել Մոնղոլիայի հետ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի կնքման բանակցությունների մեկնարկին։ Մոնղոլիան ԵԱՏՄ դիտորդ երկրներից է: Որոշումն ընդունվել է չորեքշաբթի Մոսկվայում ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովի շրջանակներում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության տվյալով՝ սկզբնական փուլում Մոնղոլիայի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը կընդգրկի…

Read More
ԱՄՆ-ում չի հաջողվել պաշտոնից հեռացնել Ներկայացուցիչների պալատի նախագահին

ԱՄՆ-ում չի հաջողվել պաշտոնից հեռացնել Ներկայացուցիչների պալատի նախագահին

ԱՄՆ-ում կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը, որը Թրամփի կողմնակիցն է, չի կարողացել իր կուսակից Մայք Ջոնսոնին հեռացնել Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնից։ Բանաձևի նախագիծը դեմոկրատների աջակցությամբ մերժվել է չորեքշաբթի՝ մայիսի 8-ի երեկոյան, ձայների 359 կողմ, 43 դեմ հարաբերակցությամբ՝ գրում է DW-ն։ Կոնգրեսում գործող կանոնների համաձայն՝ ցանկացած անդամ կարող է նախաձեռնել Ներկայացուցիչների պալատի նախագահին պաշտոնանկ անելու ընթացակարգ։ Գրինի…

Read More
Պեսկովը կոչ է արել ՀՀ և ՌԴ հարաբերություններում առկա դժվարությունները չուռճացնել

Պեսկովը կոչ է արել ՀՀ և ՌԴ հարաբերություններում առկա դժվարությունները չուռճացնել

Պետք չէ չափազանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների դժվարությունը։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ խնդրահարույց թեմաներ կան, սակայն դրանով առավել սերտ է փոխգործակցությունը։ «Պետք չէ չափազանցել զրույցի բարդությունը։ Անխոս, մեր երկկողմ հարաբերություններում կան խնդրահարույց թեմաներ։ Բայց մյուս կողմից՝ դրանով առավել սերտ է երկու երկրի…

Read More
Ալիևն Էրդողանին հրավիրել է Բաքու՝ մասնակցելու COP29-ի համաժողովին
		08.05.2024 . Միջազգային

Ալիևն Էրդողանին հրավիրել է Բաքու՝ մասնակցելու COP29-ի համաժողովին 08.05.2024 . Միջազգային

Անկարայում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով ադրբեջանա-թուրքական միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը։ Այն նախագահել են Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Հանդիպման շրջանակում տարբեր ոլորտներում գործակցության զարգացման երկկողմ փաստաթղթերի փաթեթ է ստորագրվել: Յըլմազը հայտարարել է, որ Անկարան և Բաքուն շարունակելու են իրենց ուղին՝ առաջնորդվելով «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսով։ Նա բարձր է գնահատել…

Read More
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 միլիարդ եվրո տրամադրել Ուկրաինային օգնելու համար

Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 միլիարդ եվրո տրամադրել Ուկրաինային օգնելու համար

ԵՄ դիվանագետները համաձայնել են ռուսական սառեցված պետական ​​ակտիվներից ստացված եկամուտներն օգտագործել՝ օգնելու Ուկրաինային: Այն հնարավորություն կտա պատերազմից տուժած երկրին մինչև ամառ ստանալ մոտ 3 միլիարդ եվրո՝ զենքի գնման և վերականգնման համար: 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Մոսկվայի կենտրոնական բանկի 210 միլիարդ եվրոյի ակտիվները սառեցվել են դաշինքի ներսում՝ հիմնականում Բելգիայի Euroclear դեպոզիտարիայում: Ըստ Euronews-ի՝…

Read More
Էրդողանն ակնկալում է դրական արդյունքներ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումից
		08.05.2024 . Տարածաշրջան

Էրդողանն ակնկալում է դրական արդյունքներ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումից 08.05.2024 . Տարածաշրջան

Անկարայում Ադրբեջանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարել է Երևանի և Բաքվի միջև բանակցություններում «ձեռք բերված առաջընթացի մասին»։ Նա նշել է, որ դրական արդյունքներ է ակնկալում մայիսի 10-ին Ալմաթիում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է կնքվի որքան հնարավոր է շուտ, և տարածաշրջանը պետք է կայունության հասնի»,- ասել է…

Read More
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման արժեքը

Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման արժեքը

Չինաստանից Ռուսաստան և Բելառուս ուղիղ երկաթուղային առաքումների սակագներն աճել են 500-800 դոլարով՝ կախված նպատակակետ կայարանից, իսկ ծովային բեռնափոխադրումների սակագները՝ 800-1500 դոլարով։ Այս մասին գրում է Infotrans Media Belarus տրանսպորտային և լոգիստիկ պորտալը՝ հղում կատարելով բեռնափոխադրող ընկերությունների տվյալներին։ Բարձրացումը նախաձեռնել է չինական կողմը։ Ընկերությունների ներկայացուցիչները նշում են, որ գների աճը կապված է Չինաստանում անվճար բեռնարկղերի քանակի…

Read More
ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հանդիպումը, որը կկայանա մայիսի 10-ին՝ Ալմաթիում։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք ողջունում ենք այդ հանդիպումը, որը կկայանա մայիսի 10-ին: Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հիշեցնեմ, որ ապրիլի 22-ին…

Read More
«Վրացական երազանքը» կձևավորի իրավիճակը ապակայունացնել փորձող մարդկանց տվյալների բազա
		08.05.2024 . Տարածաշրջան

«Վրացական երազանքը» կձևավորի իրավիճակը ապակայունացնել փորձող մարդկանց տվյալների բազա 08.05.2024 . Տարածաշրջան

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի որոշմամբ՝ կուսակցական կառույցների օգնությամբ կստեղծվի երկրում իրավիճակի ապակայունացում հրահրող ծայրահեղական ​​անձանց տվյալների բազա։ «Այս տվյալների բազան կտեղադրվի համացանցի հատուկ էջում և հասանելի ու թափանցիկ կլինի Վրաստանի քաղաքացիների համար: Օրենքի և Սահմանադրության շրջանակներում այդ անձանց նկատմամբ կձեռնարկվեն բոլոր միջոցները, որպեսզի իրավախախտումները ստանան պետության և հանրային արձագանք»,- ճեպազրույցում հայտարարել է խորհրդարանի…

Read More
Freedom House-ը Ռուսաստանում հայտարարվել է «անցանկալի կազմակերպություն»

Freedom House-ը Ռուսաստանում հայտարարվել է «անցանկալի կազմակերպություն»

Ռուսաստանն «անցանկալի կազմակերպություն» է հայտարարել ամերիկյան Freedom House ՀԿ-ին, որն ուսումնասիրում է աշխարհում քաղաքական և քաղաքացիական ազատությունների վիճակը։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը կազմակերպությանը մեղադրել է «աշխարհում Միացյալ Նահանգների գերիշխող դերի հաստատմանն աջակցելու» համար։ Բացի այդ, ըստ ռուսական գերատեսչության, Freedom House-ը մասնակցել է «ռուս-ուկրաինական հակամարտության հարցում ոչ բարեկամական պետությունների քաղաքականության խթանմանը» և, ի թիվս այլ բաների, «վարկաբեկել»…

Read More
Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան նախատեսված հանդիպմասն մասին

Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան նախատեսված հանդիպմասն մասին

ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ չորեքշաբթի Մոսկվայում կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհրաժեշտ է և սպասված երկու կողմերի համար: Նրա խոսքով՝ Պուտինը շատ խիտ աշխատանքային գրաֆիկ ունի։ Այս օրը հիմնականում նվիրված է եվրասիական ինտեգրման թեմային։ Կեսօրից հետո կսկսվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը,…

Read More
Բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել ԵԱՏՄ-ն. Պեսկով

Բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել ԵԱՏՄ-ն. Պեսկով

Եվրասիական տնտեսական միությանը  մասնակցությունն անդամ երկրներին տալիս է համախառն ներքին արդյունքի նկատելի աճ։ Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Կրեմլն ակնկալում է, որ Հայաստանը կարող է դադարեցնել իր մասնակցությունը ԵԱՏՄ-ին։ Նա ընդգծել է, որ «բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել ԵԱՏՄ-ն»։ «Ընդհանուր առմամբ, Եվրասիական…

Read More
Ուկրաինայի 7 շրջան գիշերը ենթարկվել է հրթիռային և անօդաչուների հարձակումների
		08.05.2024 . Միջազգային

Ուկրաինայի 7 շրջան գիշերը ենթարկվել է հրթիռային և անօդաչուների հարձակումների 08.05.2024 . Միջազգային

Ռուսաստանը գիշերն Ուկրաինայի յոթ շրջանի ուղղությամբ արձակել է ավելի քան 50 հրթիռ և 20 կամիկաձե անօդաչու թռչող սարք, հայտնել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Ուկրաինայի ռազմաօդային ուժերն էլ տեղեկացրել են, որ գիշերվա ընթացքում հաջողվել է խոցել 55 հրթիռից 39-ը և գրեթե բոլոր անօդաչու թռչող սարքերը: Օդային հարձակումները, այնուամենայնիվ, վնասներ են հասցրել շրջանների կարևոր և քաղաքացիական ենթակառուցվածքներին:…

Read More
Ես լավատես եմ Հայաստան-Սերբիա հետագա համագործակցության հեռանկարների հարցում. Ջուրիչ

Ես լավատես եմ Հայաստան-Սերբիա հետագա համագործակցության հեռանկարների հարցում. Ջուրիչ

Սերբիայի նորանշանակ արտգործնախարար Մարկո Ջուրիչը X-ի իր միկրոբլոգում պատասխանել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի շնորհավորանքին: «Ես բարձր եմ գնահատում իմ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի ջերմ շնորհավորանքները: Այս տարի մենք նշում ենք Սերբիայի և Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, ես լավատես եմ մեր հետագա համագործակցության հեռանկարների հարցում»,- գրել է նա։ Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարը շնորհավորել էր Մարկո Ջուրիչին՝…

Read More
Իսրայելի բանակը Ռաֆահում իրականացնում է ոչ թե լայնամասշտաբ ներխուժում, այլ «սահմանափակ» գործողություն. ԱՄՆ պետքարտուղարություն

Իսրայելի բանակը Ռաֆահում իրականացնում է ոչ թե լայնամասշտաբ ներխուժում, այլ «սահմանափակ» գործողություն. ԱՄՆ պետքարտուղարություն

Իսրայելը ռազմական գործողություն է իրականացնում Ռաֆահում՝ օպերատիվ հսկողություն սահմանելով Գազայի սահմանային անցակետի վրա, որը շրջափակված գոտի մարդասիրական օգնություն հասցնելու հիմնական ուղին է։ Ռազմական գործողությունները սկսվել են երկուշաբթի ուշ երեկոյան, երբ հրեական պետության կառավարությունը հայտարարել է, որ հրադադարի առաջարկը չի համապատասխանում Իսրայելի պահանջներին: Ամիսներ շարունակ վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի…

Read More
Ավստրիան մտադիր չէ դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ. Շալենբերգ

Ավստրիան մտադիր չէ դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ. Շալենբերգ

Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդեր Շալենբերգը հայտարարել է, որ հանրապետությունը մտադիր չէ դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ: Ավելի վաղ լրատվամիջոցներում հաղորդագրություններ են տեղ գրել, որ Վիեննան մտադիր է խորացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը: Շալենբերգի խոսքով՝ Ավստրիան ձգտում է տեղեկատվության փոխանակման համակարգ հաստատել այլ չեզոք պետությունների՝ Իռլանդիայի, Մալթայի և Շվեյցարիայի հետ, որպեսզի «չեզոք երկրների մասին չմոռանան»:

Read More
Իրանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկա օրերին ամբարտակ կբացեն Արաքս գետի վրա. ԶԼՄ
		07.05.2024 . Տարածաշրջան

Իրանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկա օրերին ամբարտակ կբացեն Արաքս գետի վրա. ԶԼՄ 07.05.2024 . Տարածաշրջան

Իրանի և Ադրբեջանի նախագահներն առաջիկա օրերին ամբարտակ կբացեն Արաքս գետի վրա՝ հայտնել են լրատվամիջոցները՝ վկայակոչելով Արևելա-ադրբեջանական տարածաշրջանային ջրային ընկերության տնօրեն Յուսեֆ Գաֆարզադեին։ Նրա խոսքով՝ Իրանի և Ադրբեջանի համատեղ ամբարտակի շինարարությունն ավարտվել է. բացումը տեղի կունենա առաջիկա օրերին՝ Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Ղրղզստանը հայտնել է Տաջիկստանի հետ սահմանին փոխհրաձգության մասին

Ղրղզստանը հայտնել է Տաջիկստանի հետ սահմանին փոխհրաձգության մասին

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հրազենի կիրառմամբ միջադեպ է տեղի ունեցել: Ղրղզստանի սահմանապահ ծառայության տվյալով՝ կեսօրին երկրի սահմանապահ ջոկատը նկատել է Տաջիկստանի քաղաքացիների, որոնք Ղրղզստանի տարածքում՝ պետական սահմանի գծից 250-300 մ հեռու, անասուններ են արածեցրել: «Ղրղզստանի տարածքը լքելու սահմանապահների պահանջները Տաջիկստանի քաղաքացիներն անտեսել են, ավելին՝ սկսել են քարկոծել զինծառայողներին, ապա նրանցից մեկը կրակոց է արձակել սահմանապահ…

Read More
Իրանը դատապարտել է Գազայի հատվածում Իսրայելի սկսած ռազմական գործողությունը

Իրանը դատապարտել է Գազայի հատվածում Իսրայելի սկսած ռազմական գործողությունը

Իրանը դատապարտել է Գազայի հատվածում Իսրայելի սկսած ռազմական գործողությունը: Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ այդ որոշումն ուղղված է պաղեստինյան անկլավում խաղաղության հաստատման շուրջ միջազգային հանրության ջանքերի խափանմանը: «Իսրայելն այդ որոշումը կայացրել է Գազայի հատվածում պատերազմն ու ցեղասպանությունը դադարեցնելուն ուղղված միջազգային հանրության ջանքերը խափանելու և իսրայելցի հանցագործների անհատական ու…

Read More
Վրաստանում «Oտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը խորհրդարանը կքննարկի մայիսի 13-ին

Վրաստանում «Oտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը խորհրդարանը կքննարկի մայիսի 13-ին

Վրաստանի խորհրդարանը մայիսի 13-ին երրորդ՝ վերջնական ընթերցմամբ կքննարկի «Oտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին, հավելել՝ նախատեսվում են միայն խմբագրական փոփոխություններ: Օրինագծի ընդունման հակառակորդները մտադիր են մայիսի 11-ին խորհրդարանի մոտ լայնածավալ հանրահավաք սկսել՝ հույս ունենալով, որ դրան մասնակցելու կժամանեն նաև ընդդիմության կողմնակիցները երկրի տարբեր…

Read More
Ադրբեջանը և Սլովակիան բանակցություններ են սկսել պաշտպանական արդյունաբերության շուրջ. Ալիև
		07.05.2024 . Տարածաշրջան

Ադրբեջանը և Սլովակիան բանակցություններ են սկսել պաշտպանական արդյունաբերության շուրջ. Ալիև 07.05.2024 . Տարածաշրջան

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հանդիպումը, ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Հանդիպումից հետո Ալիևը լրագրողներին հայտնել է, որ ստորագրված փաստաթղթերի թվում կան փաստաթղթեր պաշտպանության և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում: Նրա խոսքով՝ Ադրբեջանը և Սլովակիան բանակցություններ են սկսել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համատեղ արտադրական հարթակների ստեղծման շուրջ: Սլովակիայի վարչապետն իր…

Read More
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Թուրքիայում մասնակցում են «Անատոլիական փյունիկ-2024» զորավարժություններին

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Թուրքիայում մասնակցում են «Անատոլիական փյունիկ-2024» զորավարժություններին

Թուրքիայի Քոնիա քաղաքում ընթանում են «Անատոլիական փյունիկ-2024» բազմազգ որոնողափրկարարական զորավարժությունները: Զորավարժություններին ներկայացված է նաև Ադրբեջանը՝ ռազմաօդային ուժերի պարաշյուտադեսանտային և որոնողափրկարարական ծառայությունների անձնակազմի խմբով, ավիացիայի միջոցներով, ինչպես նաև ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատայիններով: «Անատոլիական փյունիկ-2024» զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 17-ը:

Read More
Աբդոլլահիանն ու Գրոսին քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Աբդոլլահիանն ու Գրոսին քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր: Աբդոլլահիանն ուշադրություն է հրավիրել միջուկային զենքի կիրառման հետ կապված՝ Իսրայելի պաշտոնյաների հայտարարություններին՝ դրանք անվանելով «բացահայտ սպառնալիք տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության համար»: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Այսօր տեղի կունենա Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը
		07.05.2024 . Միջազգային

Այսօր տեղի կունենա Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը 07.05.2024 . Միջազգային

Այսօր Վլադիմիր Պուտինը 5-րդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի կունենա կեսօրին՝ Կրեմլում։ Այս տարվա մարտի 17-ին տեղի ունեցած նախագահի ընտրությունում Պուտինը, պաշտոնական տվյալով, ստացել է ընտրողների ձայների 87,28 %-ը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ արարողությունը կանցկացվի ընդունված ձևաչափով՝ որոշակի նրբերանգներով: Պաշտոնը ստանձնելիս պետության ղեկավարը երդում է…

Read More
Ֆրանսիան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չէ. Մակրոն

Ֆրանսիան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չէ. Մակրոն

Ֆրանսիան Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ չէ՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք պատերազմի մեջ չենք ո՛չ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի դեմ: Մենք նաև չենք ձգտում Ռուսաստանում իշխանափոխության»,- ասել է Ֆրանսիայի ղեկավարը։ Միևնույն ժամանակ, Մակրոնը հայտարարել է ԵՄ երկրների պատրաստակամության մասին՝ աջակցելու Ուկրաինային այնքան ժամանակ,…

Read More