Թուրքիան ծրագրում է Ստամբուլում «Գազպրոմի» հետ գործառնական ընկերություն ստեղծել

Թուրքիան ծրագրում է Ստամբուլում «Գազպրոմի» հետ գործառնական ընկերություն ստեղծել

Թուրքիան ակնկալում է Ստամբուլում գործառնական ընկերություն հիմնել BOTAŞ-ի և «Գազպրոմի» համագործակցությամբ՝ հայտարարել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Պարզաբանելով, որ կողմերը բանակցում են տվյալ պլանի համաձայն, Բայրաքթարն ասել է, որ առաջիկա ամիսներին Անկարան և Մոսկվան «ցանկանում են կոնկրետ աշխատանք սկսել և նախագիծը կյանքի կոչել»: Նրա խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը:

Read More
Իսրայելական բանակը շարունակում է պատանդների ազատ արձակման գործողությունը
		08.06.2024 . Միջազգային

Իսրայելական բանակը շարունակում է պատանդների ազատ արձակման գործողությունը 08.06.2024 . Միջազգային

ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ իսրայելցի հարյուրավոր զինվորականներ գործողություն են իրականացրել Գազայի հատվածի կենտրոնական տարածքներում և ազատել 4 պատանդի: Նրանց գերեվարել էին ՀԱՄԱՍ-ի զինյալները 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ երաժշտական փառատոնի մասնակիցների վրա հարձակման ժամանակ: Պատանդներից մեկը Ռուսաստանի քաղաքացի է:  Իսրայելական կողմի տվյալով՝ գերեվարված քաղաքացիներին տեղափոխել են հիվանդանոց, բոլորի առողջական վիճակը բավարար է գնահատվում: ՑԱՀԱԼ-ի ներկայացուցիչ Դանիել…

Read More
Մենք աջակցում ենք  Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին. Աբդել Ֆաթթահ աս Սիսի

Մենք աջակցում ենք Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին. Աբդել Ֆաթթահ աս Սիսի

Կահիրեում տեղի է ունեցել Ադրբեջանի և Եգիպտոսի նախագահների հանդիպումը: Իլհամ Ալիևի և Աբդել Ֆաթթահ աս Սիսիի ներկայությամբ գործակցության զարգացման փաստաթղթեր են ստորագրվել սպորտի, էներգետիկայի, արտահանման, ներդրումների, տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Նախագահների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Աս Սիսին տեղեկացրել է, որ օրակարգում են եղել միջազգային և տարածաշրջանային հարցեր: «Եվս մեկ անգամ ընդգծել եմ…

Read More
Ռուսաստանը երկու տարով հեռացվել է ՖԻԴԵ-ից Ուկրաինայի բողոքից հետո

Ռուսաստանը երկու տարով հեռացվել է ՖԻԴԵ-ից Ուկրաինայի բողոքից հետո

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան երկու տարով զրկվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) անդամակցությունից։ Որոշումը կայացրել է կազմակերպության էթիկայի հանձնաժողովը՝ Ուկրաինայի շախմատի ֆեդերացիայի բողոքի հիման վրա՝ կապված Ղրիմում, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմի ընթացքում գրավված շրջաններում Ռուսաստանի այդ կառույցի «ակտիվ գործունեության» հետ: Ավելի վաղ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան ընդգրկել էր գրավյալ տարածքների՝ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների, ինչպես…

Read More
Անօդաչու սարքերն առաջին անգամ հարձակվել են Հյուսիսային Օսիայի վրա
		08.06.2024 . Տարածաշրջան

Անօդաչու սարքերն առաջին անգամ հարձակվել են Հյուսիսային Օսիայի վրա 08.06.2024 . Տարածաշրջան

Հունիսի 8-ի առավոտյան Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը Հյուսիսային Օսիայի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ չհայտնելով մանրամասներ։ Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն էլ հայտնել է, որ Մոզդոկում երեք ԱԹՍ են խոցել, անօդաչուները «թռել են ուկրաինական կողմից», և դրանց թիրախը եղել է ռազմական օդանավակայանը։ Զոհեր և ավերածություններ չկան՝ ընդգծել է…

Read More
ԱՄՆ-ը հետևում է սպառազինությունների վերահսկման և չտարածման միջազգային պարտավորությանը. Վադդի

ԱՄՆ-ը հետևում է սպառազինությունների վերահսկման և չտարածման միջազգային պարտավորությանը. Վադդի

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Պրանայ Վադդին հայտարարել է, որ Վաշինգտոնը, հնարավոր է, առաջիկա տարիներին մեծացնի միջուկային զինանոցը՝ զսպելու Ռուսաստանից, Չինաստանից և այլ հակառակորդների կողմից աճող սպառնալիքները։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը փոփոխություններ է կատարում միջուկային զենքի ռազմավարության մեջ` շեշտը դնելով մրցակցության վրա։ Վադդին միաժամանակ հավատացրել է՝ Միացյալ Նահանգները հետևում է սպառազինությունների վերահսկման և…

Read More
Ստոլտենբերգը հրաժարվել է Ուկրաինային 100 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության հիմնադրամ ստեղծելու մտադրությունից
		08.06.2024 . Միջազգային

Ստոլտենբերգը հրաժարվել է Ուկրաինային 100 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության հիմնադրամ ստեղծելու մտադրությունից 08.06.2024 . Միջազգային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը դաշինքի անդամների հակազդեցության պատճառով հրաժարվել է Ուկրաինային 100 միլիարդ դոլար արժողությամբ հնգամյա ռազմական օգնության հիմնադրամ ստեղծելու՝ նախկինում առաջարկած իր ծրագրից, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նա հանդես է եկել նոր առաջարկով, ըստ որի՝ «դաշնակիցները պարտավորվում են տարեկան ծախսել ընդհանուր առմամբ 40 միլիարդ եվրո (43 միլիարդ դոլար) Ուկրաինային մահաբեր և…

Read More
ՑԱՀԱԼ-ը հայտնվել է ՄԱԿ-ի սև ցուցակում

ՑԱՀԱԼ-ը հայտնվել է ՄԱԿ-ի սև ցուցակում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իսրայելի բանակը ներառել է հակամարտության ժամանակ երեխաների նկատմամբ խախտումներ իրականացնողների սև ցուցակում: ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչը պաշտոնական ծանուցում է ստացել, որում նշված է, որ ՑԱՀԱԼ-ը բավականաչափ ջանքեր չեն գործադրել՝ ապահովելու Գազայի հատվածում երեխաների պաշտպանությունը: Վերջին տվյալով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում ավելի քան 15000 երեխա է զոհվել: Իսրայելի վարչապետը…

Read More
Փարիզը կպատրաստի Ուկրաինայի զինված ուժերի 4500 զինծառայողի. Մակրոն
		08.06.2024 . Միջազգային

Փարիզը կպատրաստի Ուկրաինայի զինված ուժերի 4500 զինծառայողի. Մակրոն 08.06.2024 . Միջազգային

Ֆրանսիան մտադիր է մարզել և զինել Ուկրաինայի զինված ուժերի մի ամբողջ բրիգադ՝ 4500 զինվորի։ Այդ մասին հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում։ Նա ընդգծել է, որ իր երկրի տարածքում ուկրաինացի զինվորների ուսուցումը էսկալացիայի պատճառ չի համարում։ «Սա Ուկրաինայի օրինական խնդրանքն է և համապատասխանում է մեր քաղաքականությանը՝ մենք չենք պատերազմում…

Read More
Հարձակում Դանիայի վարչապետի վրա

Հարձակում Դանիայի վարչապետի վրա

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հարձակման է ենթարկվել երկրի մայրաքաղաքի կենտրոնում՝ հայտնում է CNN-ը՝ հղում անելով Դանիայի կառավարության ղեկավարի գրասենյակին։ «Ուրբաթ երեկոյան վարչապետ Մետե Ֆրեդերիկսենին հարվածել են Կոպենհագենի Կուլտորվետի հրապարակում, հարձակվողը ձերբակալվել է»,- հեռուստաալիքին հայտնել են գրասենյակից՝ հավելելով, որ վարչապետը «ցնցված է տեղի ունեցածից»: Տղամարդու անունն ու ազգանունը չի հաղորդվում, անհայտ են նրա քայլի դրդապատճառները։

Read More
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան։ Նա կգլխավորի ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական երկխոսության հիմնական հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի երկկողմ հարաբերությունների խորացման հարցում գրանցված նկատելի առաջընթացը, հարաբերությունները և հետագա քայլերը։ Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր և…

Read More
ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ

ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ հետախուզումների բազային։ «Յուլյա Վլադիմիրի Տիմոշենկո։ 27․11․1960։ Հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- նշված է բազայում։ Թե կոնկրետ ինչ հոդվածով է Տիմոշենկոն հետախուզվում, չի հաղորդվում։

Read More