
Կովկասյան տարածաշրջանը՝ «ազգային շահերի և անվտանգության գոտի»․ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը հանդիպել է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցչի հետ
Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին և ՌԴ ԱԳ նախարարի՝ ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը բանակցություններ են անցկացրել Թեհրանում։ Այդ մասին հայտնում է Irna-ն։ Միջազգային ու տարածաշրջանային կարևոր հարցերով երկու երկրների դիրքորոշումների համընկնումներին անդրադառնալով՝ Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը Կովկասյան տարածաշրջանն անվանել է «ազգային շահերի և երկու երկրների անվտանգության գոտի»…