Վրաստանի Արդարադատության տանը ներդրվել է օտարերկրյա քաղաքացիների առողջության ապահովագրության ծառայություն

Վրաստանի Արդարադատության տանը ներդրվել է օտարերկրյա քաղաքացիների առողջության ապահովագրության ծառայություն

Վրաստանի Արդարադատության տանը ներդրվել է օտարերկրյա քաղաքացիների առողջության ապահովագրության ծառայությունը։ Օտարերկրյա քաղաքացին կարող է ապահովագրում գնել Արդարադատության տան 121 մասնաճյուղերից և արդարադատության շարժական տներից ողջ Վրաստանի տարածքում։ Ծառայությունների գործակալության տեղեկություններով՝ ապահովագրություն ցանկացող օտարերկրյա հաճախորդները հնարավորություն ունեն ձեռք բերելու պարզեցված, ճկուն ընթացակարգով և մրցունակ գնով ապահովագրական մի շարք փաթեթներ՝ այլ ծառայությունների հետ միասին և մնալու ընթացքում…

Read More
Թուրքիայում 3 օրվա ընթացքում մոտ 100 մարդ է ձերբակալվել` «Իսլամական պետության» հետ կապեր ունենալու կասկածանքով

Թուրքիայում 3 օրվա ընթացքում մոտ 100 մարդ է ձերբակալվել` «Իսլամական պետության» հետ կապեր ունենալու կասկածանքով

Թուրքիայի անվտանգության ծառայությունը մոտ 100 մարդու է ձերբակալել` «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով` հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ «ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ 3 օրվա ընթացքում 26 նահանգում իրականացված գործողությունների շրջանակում ձերբակալվել է 99 մարդ»,- նշել է թուրք նախարարը։ Ձերբակալություններ են իրականացվել այդ թվում՝ Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում: Մեկ տարվա ընթացքում…

Read More
ԱՄՆ-ը Վենեսուելայի նախագահի ընտրության հաղթող է ճանաչել ընդդիմության թեկնածուին

ԱՄՆ-ը Վենեսուելայի նախագահի ընտրության հաղթող է ճանաչել ընդդիմության թեկնածուին

ԱՄՆ-ն Վենեսուելայում կայացած նախագահի ընտրության հաղթող է ճանաչում ընդդիմության թեկնածու Էդմունդո Գոնսալես Ուրուտիային: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Հաշվի առնելով անհերքելի ապացույցները՝ Միացյալ Նահանգների, իսկ ամենակարևորը՝ վենեսուելացիների համար պարզ է, որ Էդմունդո Գոնսալեսը ստացել է ամենաշատ ձայները Վենեսուելայում հուլիսի 28-ին կայացած նախագահի ընտրությունում»,- նշել է Բլինքենը: Նա շնորհավորել է Գոնսալեսին՝ հաջող քարոզարշավի համար։…

Read More
Ֆոն դեր Լայենը ողջունել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև կալանավորների փոխանակումը

Ֆոն դեր Լայենը ողջունել է Արևմուտքի և Ռուսաստանի միջև կալանավորների փոխանակումը

Ողջունում եմ Եվրամիության և ԱՄՆ-ի անմեղ քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանում գերության մեջ գտնվող ազնիվ ռուս դեմոկրատների ազատ արձակումը՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: «Կրեմլը նրանց փոխանակել է դատապարտված հանցագործների և մարդասպանների հետ։ Սա ցույց է տալիս կտրուկ տարբերություն»,- նշել է գործչը: Նրա խոսքով՝ դա մեծ ուրախության պահ է…

Read More
Չինաստանում թռչնի տեսքով անօդաչու թռչող սարք են մշակել

Չինաստանում թռչնի տեսքով անօդաչու թռչող սարք են մշակել

Չինաստանում թռչնի տեսքով անօդաչու թռչող սարք են մշակել, որը կոչվում է «Փոքրիկ բազե»: Լրատվամիջոցների տվյալով՝ նոր հետախուզական դրոնը փորձարկել են Չինաստանի Սիան քաղաքում։ Սարքը թռչնի տեսք ունի և նմանակում է թռչնի թևերի ճոճքը։ Սարքի դիզայնը թույլ է տալիս նրան սահուն բարձրություն հավաքել, կտրուկ շրջադարձեր կատարել, թեքել ու ծալել թևերը։ «Փոքրիկ բազեն» հագեցած է տեսախցիկով, GPS…

Read More
Արևմտյան ճնշումները Վրաստանի նկատմամբ շարունակվում են

Արևմտյան ճնշումները Վրաստանի նկատմամբ շարունակվում են

Վրաստանում այսօրվանից ուժի մեջ մտած օտարերկրյա գործակալների մասին օրենքը այդ երկրի դեմ է հանել արևմտյան արժեքներ դավանող երկրներին, որոնք արդեն ֆինանսական ճնշումների են ենթարկում Թբիլիսիին: Հայ փորձագետները կարծում են, որ վիճահարույց օրենքի շուրջ Արևմուտքի ու Վրաստանի միջև հակասություններն այնքան էլ ցանկալի չեն Հայաստանի համար, որն իր հարևանի հետ ունի կայուն զարգացող հարաբերություններ: Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի…

Read More
Ֆիդանը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հնարավոր թեկնածու Խալեդ Մեշաալի հետ

Ֆիդանը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հնարավոր թեկնածու Խալեդ Մեշաալի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության, այդ թվում՝ քաղբյուրոյի ղեկավարի հնարավոր թեկնածու Խալեդ Մեշաալի հետ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ Խալեդ Մեշաալը ներկայացվում է որպես ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի պաշտոնակատար։ ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը Ֆիդանը քննարկել է նաև Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի…

Read More
Իջևանում ակտիվ աշխատանքներ են. նորոգվում է ջրահեռացման համակարգը, կառուցվում են կոյուղագծերը

Իջևանում ակտիվ աշխատանքներ են. նորոգվում է ջրահեռացման համակարգը, կառուցվում են կոյուղագծերը

Իջևան քաղաքի Տերյան փողոցում իրականացվում են կոյուղագծերի կառուցման աշխատանքներ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ դրանք իրականացվում են Իջևանի ջրահեռացման համակարգի և կոյուղագծերի կառուցում, Խաշթառակ բնակավայրի ջրամատակարարման համակարգի արդիականացում ծրագրի ենթածրագրի շրջանակում: Սուբվենցիոն ենթածրագրի ընդհանուր արժեքը 29 մլն դրամ է, որից 18 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Այցի ընթացքում վարչապետին տեղեկացրին, որ մինչև տարեվերջ…

Read More
Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշանակվել է Իրանի նախագահի՝ ռազմավարական հարցերով տեղակալ

Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշանակվել է Իրանի նախագահի՝ ռազմավարական հարցերով տեղակալ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշանակվել է նախագահի՝ ռազմավարական հարցերով տեղակալ և նախագահի աշխատակազմին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար։ Զարիֆը 2013-2021 թվականներին զբաղեցրել է Իրանի արտգործնախարարի պաշտոնը։

Read More
Պատելն անդրադարձել է Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիներին

Պատելն անդրադարձել է Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիներին

ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ընթացքում  անդրադարձել է Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիներին և Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին։ «Հարավային Կովկասի ավելի լայն իրավիճակի համատեքստում սա մի բան է, որում պետքարտուղարը և գերատեսչությունը շարունակում են խորապես ներգրավված լինել: Ես ձեզ համար նորություններ չունեմ, քանի որ դա վերաբերում է գործընթացին: Երբ խոսքը պահվող անձանց մասին է, մենք…

Read More
Գևորգ Պապոյանը և Ֆղանսուազ Ժակոբը քննարկել են տնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը

Գևորգ Պապոյանը և Ֆղանսուազ Ժակոբը քննարկել են տնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 2-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:   Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է Ֆղանսուազ Ժակոբին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։   «Մեզ համար…

Read More
ԱՄՆ-ն կօգնի Իսրայելին պաշտպանվել Իրանից առկա սպառնալիքներից․ Բայդեն

ԱՄՆ-ն կօգնի Իսրայելին պաշտպանվել Իրանից առկա սպառնալիքներից․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին վստահեցրել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է օգնել Իսրայելին՝ «պաշտպանվելու Իրանից առկա բոլոր սպառնալիքներից»։ Այդ մասին հայտնել են Սպիտակ տնից։ Իսրայելը հատել է կարմիր գիծը՝ Իրանում սպանելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին, հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին՝ ՌԴ պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Ավելի…

Read More
Ըստ նախնական արդյունքների` Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատուն Իսրայելն է․ Fars

Ըստ նախնական արդյունքների` Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատուն Իսրայելն է․ Fars

Նախնական հետաքննության արդյունքները ցույց են տալիս, որ Իսրայելն է պատասխանատու ՀԱՄԱՍ պաղեստինյան ծայրահեղական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար, որը սպանվել էր Թեհրանում՝ հրթիռի հարվածից։ Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը։ Աղբյուրի տվյալներով՝ հարձակման պահին Հանիեն իր նստավայրի չորրորդ հարկում է գտնվել, որը տեղակայված է Թեհրանի Զաֆարանիա շրջանում։ Հաղորդվում է, որ շենք է ընկել…

Read More
Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանագոտում

Երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանագոտում

Օգոստոսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։44-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․16⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․0 մագնիտուդով երկրաշարժ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:   Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա…

Read More
ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիվանագետները փորձում են կանխել էսկալացիան Մերձավոր Արևելքում

ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիվանագետները փորձում են կանխել էսկալացիան Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի և ԵՄ դիվանագետները հրատապ քննարկումներ են անցկացնում շահագրգիռ կողմերի հետ Մերձավոր Արևելքում՝ փորձելով կանխել լայնածավալ տարածաշրջանային պատերազմի վտանգը, երբ Իսրայելը հարվածներ հասցրեց «Հեզբոլլահի» և ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին Բեյրութում ու Թեհրանում՝ գրում է Financial Times-ը: Թեհրանում բանակցություններ է վարում ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ Էնրիկե Մորան, իսկ Սպիտակ տան Մերձավոր Արևելքի հարցերով բարձրաստիճան պաշտոնյա Բրեթ Մաքգերքը…

Read More
Հանիեին սպանելով՝ իսրայելական ռեժիմը հատեց կարմիր գիծը․Բաղերի Քանի

Հանիեին սպանելով՝ իսրայելական ռեժիմը հատեց կարմիր գիծը․Բաղերի Քանի

Իսրայելը հատել է կարմիր գիծը՝ Իրանում սպանելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին, հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին՝ ՌԴ պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Իսմայիլ Հանիեին սպանելով՝ իսրայելական ռեժիմը հատեց կարմիր գիծը և վտանգի տակ դրեց տարածաշրջանի և աշխարհի խաղաղությունն ու կայունությունը, այդ իսկ պատճառով Իրանի Իսլամական Հանրապետությունն, անխոս, կօգտվի իր ազգային…

Read More
«Հըզբոլլահ»-ը հարված է հասցրել Արևմտյան Գալիլեայի իսրայելական բնակավայրերին

«Հըզբոլլահ»-ը հարված է հասցրել Արևմտյան Գալիլեայի իսրայելական բնակավայրերին

Երկօրյա դադարից հետո «Հըզբոլլահ»-ը մի քանի հրթիռային հարված է հասցրել Արևմտյան Գալիլեայի իսրայելական բնակավայրերին։ Հուլիսի 30-ին Իսրայելի բանակն ավիահարված է հասցրել Լիբանանի մայրաքաղաքին։ ՑԱՀԱԼ-ի հայտարարության համաձայն՝ թիրախում է եղել Հըզբոլլահի հրամանատարներից մեկը, որը պատասխանատու է Գոլանի բարձունքների վրա օրերս տեղի ունեցած հրթիռային հարձակման համար: Հայտնի է դարձել Ֆուադ Շուքրի սպանության մասին, որը բարձրաստիճան հրամանատար էր…

Read More
Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև տեղի է ունեցել բանտարկյալների փոխանակում

Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև տեղի է ունեցել բանտարկյալների փոխանակում

Սպիտակ տունը հաստատել է, որ Ռուսաստանում ազատազրկված նախկին զինծառայող Փոլ Ուիլանը, քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզան, լրագրողներ Ալսու Կուրմաշևան և Էվան Գերշկովիչը ազատ են արձակվել և վերադառնում են ԱՄՆ։ «Ռուսաստանի հետ պայմանավորվածության արդյունքում ազատ է արձակվել 16 քաղբանտարկյալ, այդ թվում՝ Գերմանիայի 5 և ՌԴ 7 քաղաքացի»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ջո Բայդենի հայտարարության համաձայն՝ փոխանակման գործարքը…

Read More
Կիևը հայտնել է, որ Ռուսաստանից նավթի տարանցումը կշարունակվի, եթե այն Лукойл-ին չի պատկանում

Կիևը հայտնել է, որ Ռուսաստանից նավթի տարանցումը կշարունակվի, եթե այն Лукойл-ին չի պատկանում

Կիևը Եվրահանձնաժողովին հայտնել է, որ Ռուսաստանից նավթի տարանցումը Հունգարիա և Սլովակիա կշարունակվի, եթե այդ նավթը Лукойл-ին չի պատկանում՝ ասել է ԵՀ փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։ Եվրահանձնաժողովը ռիսկի նշաններ չի տեսնում Հունգարիա և Սլովակիա նավթի մատակարարումների հարցում՝ Лукойл-ի դեմ Ուկրաինայի պատժամիջոցներ սահմանելուց հետո: Բացակայող ծավալները փոխարինվել են այլ մատակարարներով՝ նույն «Դրուժբա» խողովակաշարով։ Բացի դրանից՝ Հունգարիան և Սլովակիան…

Read More
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն Ադրբեջանի խորհրդարանի ընտրությանը ավելի քան 300 դիտորդ կուղարկի

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն Ադրբեջանի խորհրդարանի ընտրությանը ավելի քան 300 դիտորդ կուղարկի

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանի արտահերթ ընտրությանը 28 երկարաժամկետ և 280 կարճաժամկետ դիտորդ կուղարկի։ Այդ մասին հայտարարել է դիտորդական առաքելության ղեկավար Դիտմիր Բուշատին։ Առաքելության ղեկավարն ընդգծել է, որ ԺՀՄԻԳ-ի դիտորդները առաջիկա շաբաթներին կհետևեն ընտրական գործընթացի բոլոր ասպեկտներին, ներառյալ՝ դրա համապատասխանությունը ազգային օրենսդրությանը, ընտրված վարչակազմերի պատրաստակամությանը, թեկնածուների գրանցման…

Read More
Ուկրաինա են ժամանել առաջին F-16 կործանիչները

Ուկրաինա են ժամանել առաջին F-16 կործանիչները

Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինայի զինուժն արդեն ստացել է F-16 կործանիչների առաջին խմբաքանակը՝ վեց ինքնաթիռ: Դրանք տրամադրել է Նիդերլանդները: Շուտով ինքնաթիռների հերթական խմբաքանակ կուղարկի Դանիան: Լիտվայի արտաքին գործերի նախարարն X-ի միկրոբլոգում գրել է. «Այն, ինչն անհնար էր թվում, իրականություն դարձավ»: Երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի զինված ուժերին կտրամադրվի մոտ 80 կործանիչ, սակայն դրանցից շատերը կօգտագործվեն որպես պահեստամասեր՝…

Read More
Վրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը

Վրաստանում ուժի մեջ է մտել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը

Վրաստանում օգոստոսի 1-ին ուժի մեջ է մտել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը երկրում զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել։ Իրավական նորմը պարտավորեցնում է հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին, որոնք իրենց եկամուտների առնվազն 20 տոկոսը ստանում են արտերկրից, գրանցվել Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունում։ Օրենքով ընդգրկված կազմակերպությունները պարտավոր են ամեն տարի Արդարադատության նախարարություն ներկայացնել եկամուտների և ծախսերի հայտարարագիր:…

Read More
Տարածքային ամբողջականության հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել առանց ժողովրդի մասնակցության. Զելենսկի

Տարածքային ամբողջականության հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել առանց ժողովրդի մասնակցության. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի հետ պատերազմի հնարավոր խաղաղ կարգավորմանը։ «Դուք պետք է հասկանաք, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականության հետ կապված որևէ հարց չի կարող լուծվել մեկ նախագահի, մեկ անձի կամ աշխարհի բոլոր նախագահների կողմից՝ առանց ուկրաինացի ժողովրդի մասնակցության»,- ասել է նա Le Monde թերթի հետ հարցազրույցում։ Նրա կարծիքով՝ պետք է նաև հաշվի առնել,…

Read More
Ակնկալում ենք Շվեյցարիայի հետ համագործակցության ամրապնդում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում. ՀՀ ԱԳՆ

Ակնկալում ենք Շվեյցարիայի հետ համագործակցության ամրապնդում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիային՝ ազգային օրվա առիթով: «Ամենաջերմ շնորհավորանքները Շվեյցարիայի կառավարությանը և ժողովրդին՝ երկրի ազգային օրվա կապակցությամբ: Հայաստանը գնահատում է իր հարաբերությունները Շվեյցարիայի հետ՝ հիմնված ընդհանուր արժեքների ու վստահության վրա, և ակնկալում է համագործակցության ամրապնդում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- գրված է արտգործնախարարության X-ի էջում:

Read More
Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացը պետք է դրական ավարտ ունենա. Ֆիդան

Ադրբեջան-Հայաստան բանակցային գործընթացը պետք է դրական ավարտ ունենա. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարարը Sabah թերթի հետ հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի  անդրադարձել է Հայատան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին և հայ-թուրքական հարաբերություններին: «Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվում է բանակցային գործընթացը։ Պետք է պատրաստենք մեր սցենարը, որ այն դրական ավարտ ունենա: Այս պահին այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում»,- նշել է Հաքան Ֆիդանը: Նա հավելել է՝ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև…

Read More
Իսրայելը հաստատել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամմեդ Դեյֆի սպանությունը

Իսրայելը հաստատել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամմեդ Դեյֆի սպանությունը

Իսրայելի ռազմական հետախուզությունը հաստատել է ՀԱՄԱՍ-ի ռազմական ​​թևի հրամանատար Մուհամմեդ Դեյֆի սպանությունը հուլիսին՝ օդային հարձակման հետևանքով: Կործանիչները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում՝ Խան Յունիսում գտնվող օբյեկտին: Գազայի առողջապահության նախարարությունն այն ժամանակ հայտարարել էր, որ հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 90 մարդ: ՀԱՄԱՍ-ը դեռևս չի մեկնաբանել այդ հաղորդագրությունը։ Մուհամմեդ Դեյֆը, որը համարվում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարության…

Read More
Ակնկալում ենք Շվեյցարիայի հետ համագործակցության ամրապնդում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում. ՀՀ ԱԳՆ

Ակնկալում ենք Շվեյցարիայի հետ համագործակցության ամրապնդում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիային՝ ազգային օրվա առիթով: «Ամենաջերմ շնորհավորանքները Շվեյցարիայի կառավարությանը և ժողովրդին՝ երկրի ազգային օրվա կապակցությամբ: Հայաստանը գնահատում է իր հարաբերությունները Շվեյցարիայի հետ՝ հիմնված ընդհանուր արժեքների ու վստահության վրա, և ակնկալում է համագործակցության ամրապնդում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- նշված է արտգործնախարարության «X»-ի միկրոբլոգում:

Read More
Բաքուն միջազգային ասպարեզում սպառնում է Ֆրանսիային և վարկաբեկում ժողովրդավարությունը. Ֆրանսիայի Սենատ

Բաքուն միջազգային ասպարեզում սպառնում է Ֆրանսիային և վարկաբեկում ժողովրդավարությունը. Ֆրանսիայի Սենատ

Ֆրանսիայի Սենատի՝ Օտարերկրյա ազդեցության ուսումնասիրման հանձնաժողովը «Վնասակար արտաքին միջամտության դեմ պայքարը» վերտառությամբ զեկույց է ներկայացրել՝ ի թիվս այլ հարցերի, անդրադառնալով  նաև Բաքվին: Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը նոր վտանգավոր տարր է միջազգային ասպարեզում, որը սպառնում է Ֆրանսիային և վարկաբեկում ժողովրդավարությունը։ «Հայաստանին Փարիզի աջակցությունից հետո Ադրբեջանը սկսեց ակտիվ թշնամանք դրսևորել: Դա արտահայտվում է Ֆրանսիայի ներքին գործերին միջամտելու փորձերով։…

Read More
ՄԱԿ-ը զգուշացրել է Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի վտանգի մասին

ՄԱԿ-ը զգուշացրել է Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի վտանգի մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները կոչ են արել միջազգային ջանքեր և ճնշում գործադրել հակամարտող կողմերի վրա՝ կանխելու Մերձավոր Արևելքում տարածաշրջանային մեծ պատերազմը: Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ էր հրավիրել՝ կապված Իրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հետ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննադատել է իսրայելական բանակի հարձակումը Բեյրութի վրա և Թեհրանում Հանիեի սպանությունը։ «Հարավային Բեյրութում և…

Read More
ԱՄՆ-ն վերանայում է երկկողմ գործակցությունը Վրաստանի հետ, սառեցնում է 95 մլն դոլարի աջակցությունը

ԱՄՆ-ն վերանայում է երկկողմ գործակցությունը Վրաստանի հետ, սառեցնում է 95 մլն դոլարի աջակցությունը

Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման ֆոնին Վաշինգտոնը դադարեցնում է Թբիլիսիին աջակցության ծրագիրը: ԱՄՆ պետքարտուղարը հիշեցրել է, որ մայիսի 23-ին Վրաստանի կառավարության գործողություններից հետո ամերիկյան կողմը հայտարարել է երկկողմ գործակցության վերանայման մասին: «Այդ որոշման շրջանակում Միացյալ Նահանգները կասեցնում է ավելի քան 95 միլիոն դոլարի աջակցությունը, որից օգտվում էր Վրաստանի կառավարությունը»,- նշել է Էնթոնի Բլինքենը։…

Read More