Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են միջպետական հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակը
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակը, ասվում է Իրանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ: Հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին մատնանշել է Իսրայելի «ահաբեկչական գործողությունները» Արևմտյան Ասիայում, որոնք ուղղված են լարվածության սրմանն ու անկայունության տարածմանը տարածաշրջանի մյուս հատվածներում՝ ներկա իրավիճակն անվանելով «առավել կրիտիկական»։ Նա ընդգծել…
