ԱՄՆ-ը մտադիր է ստիպել Իսրայելին հրաժարվել ՀԱՄԱՍ-ի նկատմամբ նոր պահանջներից. FT

ԱՄՆ-ը մտադիր է ստիպել Իսրայելին հրաժարվել ՀԱՄԱՍ-ի նկատմամբ նոր պահանջներից. FT

Միացյալ Նահանգները ցանկանում է ստիպել Իսրայելին՝ մեղմել իր դիրքորոշումը և հրաժարվել պաղեստինյան արմատական ​​իսլամիստական ​​ՀԱՄԱՍ խմբավորման նկատմամբ նոր պահանջներից։ Այդ մասին հայտնում է Financial Times (FT) թերթը՝ հղում անելով բարձրաստիճան աղբյուրներին։ Ըստ պարբերականի՝ ամերիկյան կողմը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից պահանջում է «կանգ առնել»։ ԱՄՆ-ը պնդում է, որ ռազմական գործողությունները դադարեցվեն «Հեզբոլլահ» շիա իսլամիստական ​​կազմակերպության հրամանատար…

Read More
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հնդկաստանի Անկախության օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հնդկաստանի Անկախության օրվա կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարարությունը X-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի իշխանությանն ու ժողովրդին Անկախության օրվա առիթով: «Մեր ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում Հնդկաստանի մեր բարեկամներին Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը և պատրաստ է նոր բարձունքների հասցնել երկկողմ հարաբերությունները»,- գրված է ուղերձում։

Read More
Կիևը մտադիր է «բուֆերային գոտի» ստեղծել Կուրսկի մարզում

Կիևը մտադիր է «բուֆերային գոտի» ստեղծել Կուրսկի մարզում

Ուկրաինական բանակը ձգտում է «բուֆերային գոտի» ստեղծել Կուրսկի մարզում, որտեղ ավելի քան մեկ շաբաթ է, ինչ շարունակում է հարձակումը։ «Կուրսկի մարզի տարածքում բուֆերային գոտու ստեղծումը քայլ է, որը կոչված է պաշտպանելու մեր սահմանամերձ համայնքները թշնամու ամենօրյա գնդակոծությունից»,- ասել է Ուկրաինայի ՆԳ նախարար Իգոր Կլիմենկոն։ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը նշել է, որ բուֆերային գոտում գտնվող ռուս…

Read More
Ռուսաստանում տարհանում են Կուրսկի մարզի Գլուշկովի շրջանի բնակիչներին

Ռուսաստանում տարհանում են Կուրսկի մարզի Գլուշկովի շրջանի բնակիչներին

Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնովը հայտարարել է Ուկրաինային սահմանակից Գլուշկովի շրջանի բնակիչների հարկադիր տարհանման մասին։ Գործընթացը համակարգում են իրավապահ մարմինները, զինվորականները, տեղական վարչակազմը և «Կուրսկի հայրենասեր» կենտրոնի անդամները՝ ասել է Սմիռնովը։ Ուկրաինայի Զինված ուժերի հարձակման ֆոնին Կուրսկից բացի իրենց տներն են լքում նաև Բելգորոդի մարզի սահմանամերձ շրջանների բնակիչները։ Կուրսկի նահանգապետի պաշտոնակատարի տվյալներով՝ տարածաշրջանում տարհանվել…

Read More
Для  защиты бывших бенефициаров пансионата «Ниноцминда», Центр социальной справедливости обратился в Страсбургский суд

Для защиты бывших бенефициаров пансионата «Ниноцминда», Центр социальной справедливости обратился в Страсбургский суд

Центр социальной справедливости подал заявление в Европейский суд по правам человека по фактам систематического нарушения прав бывших воспитанников Ниноцминдской школы-интерната для детей, лишенных опеки. В заявлении истец оспаривает нарушение статей 3 (запрет бесчеловечного и унижающего достоинство обращения), 8 (неприкосновенность частной жизни) и 14 (запрет дискриминации) Европейской конвенции по правам человека. В связи с тем, что…

Read More
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հնդկաստանի Անկախության 78-րդ օրվա կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Հնդկաստանի Անկախության 78-րդ օրվա կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարարությունը X-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի իշխանությանն ու ժողովրդին Անկախության 78-րդ օրվա առիթով: «Մեր ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում Հնդկաստանի մեր բարեկամներին Անկախության 78-րդ օրվա կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը և պատրաստ է նոր բարձունքների հասցնել երկկողմ հարաբերությունները»,- գրված է ուղերձում։

Read More
Իսրայելական կողմը կմասնակցի Գազայում հրադադարի հաստատման շուրջ բանակցություններին

Իսրայելական կողմը կմասնակցի Գազայում հրադադարի հաստատման շուրջ բանակցություններին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է, որ օգոստոսի 15-ին իսրայելական պատվիրակությունը ներկա կլինի Կատարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք բանակցություններին։ Նախատեսված է բանակցել Գազայի հատվածում հրադադարի հաստատման և պատանդների ազատ արձակման հարցերի շուրջ։ Ավելի վաղ «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչը ՌԻԱ-Նովոստիին հայտնել էր, որ իրենք չեն պատրաստվում մասնակցել բանակցություններին։

Read More
Մեզ մոտ մրցակցային դաշտը խաթարված է. ՊԵԿ նախագահն անդրադարձել է Վահրամ Միրաքյանի հայտարարություններին

Մեզ մոտ մրցակցային դաշտը խաթարված է. ՊԵԿ նախագահն անդրադարձել է Վահրամ Միրաքյանի հայտարարություններին

Եթե պետական մարմնի նկատմամբ քննադատություն է լինում, պետք է հասկանանք, թե դա ինչքանով է մերկապարանոց, ինչքանով՝ ոչ, անդրադառնալով Վահրամ Միրաքյանի հայտարարություններին՝ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «ՊԵԿ-ում շուտով հասարակական խորհրդի նիստ է լինելու, որտեղ քննարկում ենք ունենալու բիզնեսի ներկայացուցիչների հետ: Հիմա քրեական օրենսգրքում այսպիսի կարգավորում կա, որը չի համարվում լավ  պրակտիկա: Ասվում է, որ եթե…

Read More
Ուժեղ ամպրոպներ Արևմտյան Եվրոպայում

Ուժեղ ամպրոպներ Արևմտյան Եվրոպայում

Հորդառատ անձրևներ, փոթորկոտ քամի և կարկուտ` Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում։ Բնական աղետը Գերմանիայում, հիմնականում հարվածել է Կենտրոնական և Հարավային շրջաններին: Տապալվել են մի քանի բարձրավոլտ գիծ, քաղաքներում հեղեղվել են փողոցներն ու նկուղները։ Ընկած ծառերը փակել են մի քանի մայրուղի, իսկ Բավարիայում 260 ուղևոր տեղափոխող Eurocity միջազգային գնացքը բախվել է շրջված ծառին, բարեբախտաբար ոչ ոք…

Read More
Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարը հայտարարել է Կուրսկի մարզում առաջընթացի մասին

Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարը հայտարարել է Կուրսկի մարզում առաջընթացի մասին

Ուկրաինական զորքերը շարունակում են հարձակողական օպերացիան Ռուսաստանի  Կուրսկի մարզի տարածքում, Սուջա քաղաքում, ավարտվել է «հակառակորդի որոնումն ու ոչնչացումը». Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին: «Օրվա սկզբից զորքերը որոշակի ուղղություններով մեկից երկու կիլոմետր առաջ են անցել, Սուջա գյուղում հակառակորդի որոնումն ու ոչնչացումն ավարտվել է, չորեքշաբթի վաղ առավոտից ուկրաինական ուժերը Կուրսկի մարզում…

Read More
Եմենը ՄԱԿ-ին առաջարկել է գրասենյակները Սանաայից տեղափոխել Ադեն

Եմենը ՄԱԿ-ին առաջարկել է գրասենյակները Սանաայից տեղափոխել Ադեն

Եմենի կառավարությունը ՄԱԿ-ին կոչ է արել իր կազմակերպությունների կենտրոնակայանները Սանաայից տեղափոխել ժամանակավոր մայրաքաղաք Ադեն՝ կապված «Անսար Ալլահի» կողմնակիցների (հութիների) կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի վրա կատարված վերջին հարձակման հետ: Այդ մասին իր X-ի էջում գրել է Եմենի տեղեկատվության նախարար Մուամար Ալ Իրանին։ Նրա համոզմամբ՝ դա կապահովի մարդասիրական գործունեության անվտանգությունն ու կպահպանի աշխատակիցների կյանքը:…

Read More
Մարսի վրա ջուր է հայտնաբերվել. BBC

Մարսի վրա ջուր է հայտնաբերվել. BBC

ՆԱՍԱ-ի գիտնականներն առաջին անգամ Մարսի վրա հեղուկ վիճակում ջուր են հայտնաբերել։ Այն գտել են մոլորակի մակերեսի տակ մեծ խորությամբ, գրում է BBC-ն։ ՆԱՍԱ-ի Mars Insight Lander զոնդի հավաքած տվյալների վերլուծությունից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ Մարսի ընդերքի խորքում հեղուկ ջրի «պղպջակ» կա: Ավելի վաղ հարևան մոլորակի վրա ջուր արդեն հայտնաբերվել էր, բայց ոչ…

Read More
Ֆրանսիայի նախագահը մտադիր է վարչապետի թեկնածու առաջադրել մինչև հաջորդ շաբաթվա վերջ

Ֆրանսիայի նախագահը մտադիր է վարչապետի թեկնածու առաջադրել մինչև հաջորդ շաբաթվա վերջ

Փարիզի Օլիմպիական խաղերի ավարտը նշանավորում է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պահանջած քաղաքական զինադադարի ավարտը, գրում է Euronews-ը։ Խորհրդարանի արտահերթ ընտրությա երկրորդ փուլից հինգ շաբաթ անց, երբ որևէ կուսակցություն չստացավ բացարձակ մեծամասնություն, Ֆրանսիայի քաղաքական գործիչները օրենսդրական փոխզիջում են փնտրում: Երեքշաբթի կեսօրին հրաժարական տված վարչապետ Գաբրիել Ատալը նամակ է հղել տարբեր կուսակցությունների առաջնորդներին, բացառությամբ ծայրահեղ աջ…

Read More
Բայդենն ու Բորելը խոսել են Կուրսկի մոտ ուկրաինական զինված ուժերի հարձակման մասին

Բայդենն ու Բորելը խոսել են Կուրսկի մոտ ուկրաինական զինված ուժերի հարձակման մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի՝ օգոստոսի 13-ին, Նոր Օռլեանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ առաջին անգամ մեկնաբանել է Ռուսաստանի Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը։ Նա ասել է, որ ճեղքումն «իրական երկընտրանք է ստեղծում Պուտինի համար», իսկ ԱՄՆ-ն «ուղիղ և մշտական կապի մեջ է ուկրաինացիների հետ»: «Դա այն ամենն է, ինչ ես կարող ասել այս մասին,…

Read More
ԱՄՆ-ը դիտարկում է Google-ը տրոհելու հնարավորությունը. Bloomberg

ԱՄՆ-ը դիտարկում է Google-ը տրոհելու հնարավորությունը. Bloomberg

ԱՄՆ արդարադատության նախարարությունը քննարկում է Google-ը տրոհելու հարցը այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Վաշինգտոնի դատարանը որոշել է, որ ընկերությունը միտումնավոր որպես մենաշնորհ է գործել ինտերնետ որոնողական համակարգերի շուկայում՝ այդպիսով խախտելով հակամենաշնորհային օրենքը, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Գործակալության աղբյուրների խոսքով՝ Google-ին կարող են ստիպել, որ մրցակիցներին տրամադրի ավելի շատ տվյալներ ու միջոցներ, որոնք թույլ…

Read More
Թուրքիա մտնող օտարերկրացիներից մատնահետքեր կվերցնեն

Թուրքիա մտնող օտարերկրացիներից մատնահետքեր կվերցնեն

Թուրքիայի իշխանությունները նախատեսում են մատնահետքեր վերցնել երկիր ժամանող օտարերկրացիներից։ Այդ մասին Sabah թերթին հայտնել է ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Երլիկայան։ «Ինչպես ԱՄՆ-ում և Անգլիայում, Թուրքիա ժամանողներից էլ մատնահետքեր կվերցնեն»,- ասել է նախարարը՝ չհստակեցնելով, թե երբ է նախատեսվում սկսել ծրագիրը։ Նա նաև հայտնել է հանրապետությունում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած անձանց ինքնությունը հաստատող փաստաթղթերի պատճենման ծրագրերի…

Read More
Իրանը մտադիր չէ մասնակցել Գազայի հատվածի բանակցություններին. AP

Իրանը մտադիր չէ մասնակցել Գազայի հատվածի բանակցություններին. AP

Իրանը չի դիտարկում իր մասնակցությունը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի ռեժիմի միջև հրադադարի անուղղակի բանակցություններին, որոնք անցկացվում են Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի աջակցությամբ, հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչությանը։ AP-ն նշում է, որ հայտարարությունն արվել է այն ​​ժամանակ, երբ Միացյալ Նահանգները դրդում է հրադադարի հաստատմանը՝ հուսալով, որ նման գործարքը կխանգարի…

Read More
Հարձակումը կավարտվի, եթե Ռուսաստանը համաձայնի Կիևի պայմաններին. Ուկրաինայի ԱԳՆ

Հարձակումը կավարտվի, եթե Ռուսաստանը համաձայնի Կիևի պայմաններին. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի Զինված ուժերը կդադարեցնեն հարձակումը Կուրսկի շրջանում, երբ Ռուսաստանը համաձայնի «արդար խաղաղության» և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևի» պայմաններին, ասել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխին։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը «բացարձակ օրինական» է անվանել հանրապետության գործողությունները Ռուսաստանի սահմանամերձ շրջանում՝ հաշվի առնելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության իրավունքը։ Նրա խոսքով՝ իր երկիրը շահագրգռված…

Read More
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի մահվան մասին։ Հայ ժողովուրդը կորցրեց իր արժանի զավակներից մեկին, ով իր կյանքը նվիրեց հայկական կրթության ու մշակույթի պահպանմանը, ակտիվ գործունեություն ծավալեց ամերիկահայ համայնքային կյանքում:…

Read More
Ուկրաինան Կուրսկի մարզում վերահսկում է 74 բնակավայր. Սիրսկի

Ուկրաինան Կուրսկի մարզում վերահսկում է 74 բնակավայր. Սիրսկի

Ուկրաինական կողմը հայտնել է, որ մեկ օրվա ընթացքում ուկրաինական ստորաբաժանումները 1-3 կմ առաջ են շարժվել Կուրսկի մարզում և վերահսկողության տակ են վերցրել Ռուսաստանի ևս 40 քառ. կմ տարածք։ Ուկրաինական բանակը վերահսկում է Կուրսկի 74 բնակավայր, հայտարարել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ նշել է, որ Ուկրաինան նորից իր ձեռքն…

Read More
Բահրեյնում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի թագավորին

Բահրեյնում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի թագավորին

Օգոստոսի 13-ին Բահրեյնում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը (նստավայրը՝ Աբու Դաբի) իր հավատարմագրերն է հանձնել Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆային: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Թագավոր Ալ Խալիֆան, ողջունելով դեսպան Գրիգորյանին, շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: ՀՀ դեսպանն ընդգծել է, որ ջանքեր կգործադրի՝ Հայաստանի և Բահրեյնի միջև հարաբերությունները բոլոր ուղղություններով առավել զարգացնելու…

Read More
Վրաստանի կառավարությունը դեպի Հայաստան նոր ճանապարհ է կառուցում

Վրաստանի կառավարությունը դեպի Հայաստան նոր ճանապարհ է կառուցում

Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման համար՝ մինչև Հայաստանի հետ սահման։ Էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանը հրապարակվել է Օրենսդրական տեղեկագրում։ Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական ներդրումային բանկը՝ Արևելք-Արևմուտք միջազգային նշանակության ճանապարհի նախագծի վարկային համաձայնագրի շրջանակում: Նոր երթուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, կունենա չորս գոտի, երկարությունը կլինի մոտ 30 կիլոմետր՝…

Read More
Իրանը ռազմածովային զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին

Իրանը ռազմածովային զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանին

Իրանի բանակի ռազմածովային ուժերն Աստարայի շրջանում՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ, հակաօդային պաշտպանության զորավարժություն են անցկացրել, մշակվել են հրթիռահրետանային հարվածներ պայմանական հակառակորդի թիրախների ուղղությամբ, խոցվել են պայմանական թիրախներ, հայտնում է IRNA-ն։ Տեղի իշխանությունները բնակիչներին կոչ են արել խուճապի չմատնվել կրակոցների և պայթյունների ձայներից: Al-Arabiya-ն հիշեցրել է, որ սա Իրանում անցկացվող երկրորդ զորավարժությունն է վերջին երեք օրվա…

Read More
Բայդենը հուսով է, որ Իրանը կհրաժարվի Իսրայելին ուղղվելիք հնարավոր հարվածից

Բայդենը հուսով է, որ Իրանը կհրաժարվի Իսրայելին ուղղվելիք հնարավոր հարվածից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Գազայում կրակի դադարեցման մասին պայմանագրի կնքման պարագայում ակնկալում է, որ Իրանը կհրաժարվի Իսրայելին ուղղվելիք հնարավոր հարվածից։ Այդ մասին նա հայտնել է Սպիտակ տան լրագրողներին։ «Ես սպասում եմ, որ այդպես կլինի»,- ասել է նա՝ ի պատասխան հարցի՝ կարող է արդյոք Իրանը հրաժարվել Իսրայելին հարվածելու որոշումից, եթե Գազայում ձեռք բերվի…

Read More
Երկրաշարժ Հայաստանում՝ Մարտունիից 9 կմ հյուսիս-արևմուտք

Երկրաշարժ Հայաստանում՝ Մարտունիից 9 կմ հյուսիս-արևմուտք

Օգոստոսի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:02-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:02-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․20⁰ և արևելյան երկայնության 45.22⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է…

Read More
«ՀԱՄԱՍ»-ը չի մասնակցի Գազայում կրակի դադարեցման շուրջ բանակցություններին

«ՀԱՄԱՍ»-ը չի մասնակցի Գազայում կրակի դադարեցման շուրջ բանակցություններին

Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը չի մասնակցի Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ բանակցություններին, որոնք նախատեսված են հինգշաբթի։ Այդ մասին ՌԻԱ-Նովոստիին հայտնել է Լիբանանում շարժման ներկայացուցիչ Ահմեդ Աբդել Հադին։ «Մենք չենք մասնակցի բանակցություններին, որոնք պետք է տեղի ունենան հինգշաբթի»,- ասել է նա՝ հավելելով, որ շարժումը միջնորդներին (Եգիպտոս, Կատար և ԱՄՆ) խնդրել է նոր բանակցություններ անցկացնելու փոխարեն ներկայացնել նախապես…

Read More
ԱՄՆ-ն Իսրայելին 19 մլրդ դոլարի F-15 կործանիչներ կվաճառի

ԱՄՆ-ն Իսրայելին 19 մլրդ դոլարի F-15 կործանիչներ կվաճառի

ԱՄՆ պետքարտուղարությունը համաձայնության է եկել Իսրայելին մոտ 19 մլրդ դոլարի չափով F-15 կործանիչներ, 2,1 մլրդ դոլարի տակտիկական տրանսպորտային միջոցներ, հրասայլերի համար անհրաժեշտ սարքավորումների ու միջին հեռահարության հրթիռներ վաճառելու հարցում։ Այդ մասին հայտնում են Պենտագոնից։

Read More
Իրանի նախագահը խորհրդարանին է ներկայացրել կառավարության նոր անդամների ցանկը

Իրանի նախագահը խորհրդարանին է ներկայացրել կառավարության նոր անդամների ցանկը

Իրանական ՄԵՀՐ լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանին առաջարկել է կառավարության նոր անդամների անունները։ Առաջարկվող նախարարների ցանկը հետևյալն է՝ Ալիռեզա Քազեմի՝ կրթության նախարար, Սաթար Հաշեմի՝ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Սեյյեդ Էսմայիլ Խաթիբ՝ հետախուզության նախարար, Աբդոլնասեր Հեմմաթի Էհսան Խանդուզի՝ տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար, Սեյյեդ Աբբաս Արաքչի՝ արտաքին գործերի նախարար, Մոհամմադ Ռեզա Զաֆարղանդի՝…

Read More
Լատվիան 500 անօդաչու թռչող սարք է փոխանցում Ուկրաինային

Լատվիան 500 անօդաչու թռչող սարք է փոխանցում Ուկրաինային

Լատվիան 500 անօդաչու թռչող սարք է փոխանցում Ուկրաինային՝ «Դրոնների կոալիցիայի» շրջանակում։ «Անօդաչու թռչող սարքերի հերթական փաթեթը պատրաստ է։ Լատվիական արտադրության մոտ 500 անօդաչու թռչող սարք կաջակցի ուկրաինացիներին տարբեր մարտական խնդիրների իրականացման գործում»,- հայտնել է Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լատվիան Ուկրաինային 4 մլն եվրո արժողությամբ՝ լատվիական ընկերությունների արտադրած ավելի քան…

Read More
Եվրոպան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին․ Լայենը՝ 4,2 միլիարդ եվրոյի հատկացման մասին

Եվրոպան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին․ Լայենը՝ 4,2 միլիարդ եվրոյի հատկացման մասին

Այսօր մենք Ուկրաինային հատկացնում ենք գրեթե 4,2 միլիարդ եվրո Ուկրաինայի աջակցության 50 միլիարդանոց հիմնադրամից՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով՝ դրա նպատակն այն է, որպեսզի Ուկրաինան որպես պետություն շարունակի գործել, քանի դեռ պայքարում է գոյատևման համար: «Պուտինյան պատերազմի սկսվելուց ի վեր՝ մենք մեր անդամ պետությունների հետ մեկտեղ…

Read More