Ռուսաստանն օրինակացրել է կրիպտոարժույթների մայնինգը

Ռուսաստանն օրինակացրել է կրիպտոարժույթների մայնինգը

Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով ՌԴ տարածքում օրինականացվում է կրիպտոարժույթների մայնինգը:    Երկրի ղեկավարը տնտեսական հարցերին նվիրված հանդիպմանը նախարարների հետ քննարկել է թվային արժույթների ներդրման և օգտագործման հարցը։ Նա նշել է, որ դա հեռանկարային ուղղություն է ժամանակակից տնտեսության մեջ, և Ռուսաստանի համար «կարևոր է, որ բաց չթողնել պահը»։   Օրենքի համաձայն՝ օտարերկրյա ֆինանսական ակտիվներով…

Read More
Հրթիռային հարվածի վտանգ է հայտարարվել Բելգորոդի շրջանում

Հրթիռային հարվածի վտանգ է հայտարարվել Բելգորոդի շրջանում

Այսօր երեկոյան հրթիռային հարվածի վտանգ է հայտարարվել Բելգորոդի, Բելգորոդի շրջանի, Շեբեկինի և Շեբեկինի քաղաքային օկրուգի տարածքում՝ հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ Նա հայտնել է, որ Բելգորոդի մարզի Բեսոնովկա գյուղի բնակիչը, որը տուժել էր գնդակոծության ժամանակ, մահացել է: Ռուսական կողմն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու սարքերով թիրախավորել են մի շարք բնակավայրեր,…

Read More
Զելենսկին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական պատվիրակությանը

Զելենսկին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական պատվիրակությանը

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երկկուսակցական պատվիրակությանը, որի կազմում են Դոնալդ Նորկրոսը, Սելեստա Մելան և Ջեյմս Պանետին: Զելենսկին շնորհակալություն է հայտնել ամերիկյան պատվիրակությանը՝ Կիև և Օդեսա այցելելու համար։ Նա ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը ռուսական հարձակմանը հակազդելու հարցում, մասնավորապես՝ Ուկրաինային F-16 ինքնաթիռների մատակարարումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդումը, ինչպես…

Read More
Ադրբեջանի պատրվակները՝ չստորագրելու Խաղաղության պայմանագիրը, համոզիչ չեն. քաղաքագետ

Ադրբեջանի պատրվակները՝ չստորագրելու Խաղաղության պայմանագիրը, համոզիչ չեն. քաղաքագետ

Խաղաղության պայմանագրի ստորագրումը Բաքուն օգտագործում է ամեն անգամ նոր պայմաններ թելադրելու համար: Հիմա Հայաստանի Սահմանադրությունն է, հետո կարող է նոր պայման լինել: Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը համարում է, որ Հայաստանը չպետք է թույլ տա, որ մեր անկախության հռչակագիրը քննարկման թեմա լինի, քանի որ դա եղել է մեր անկախության ճանապարհային քարտեզը: Ավելին, Սաֆարյանի գնահատմամբ՝ Ալիևի այս շանտաժը…

Read More
Սմիռնովը Պուտինին է ներկայացրել իրավիճակը Կուրսկի շրջանում

Սմիռնովը Պուտինին է ներկայացրել իրավիճակը Կուրսկի շրջանում

Ռուսաստանի նախագահն աշխատանքային հանդիպում է ունեցել Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնովի հետ: Վերջինս Վլադիմիր Պուտինին ներկայացրել է տեղում օպերատիվ իրավիճակը, իշխանության տարբեր մարմինների աշխատանքի համակարգումը, ինչպես նաև մարդկանց տարհանման գործընթացը: ՌԴ նախագահը նշել է, որ Կուրսկի շրջանի տուժած բնակիչների հետ անմիջական շփումն անհրաժեշտ է ուկրաինական ուժերի հասցրած վնասը գնահատելու համար: Պուտինը հայտարարել է, որ…

Read More
Բաղերի Քանին շնորհավորել է Յահյա Ալ-Սինվարին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նոր ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Բաղերի Քանին շնորհավորել է Յահյա Ալ-Սինվարին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նոր ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին շնորհավորել է Յահյա Ալ-Սինվարին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նոր ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ «Ներկայիս զգայուն ժամանակահատվածում Ձեր ընտրությունը հույս, համախմբվածություն, ուժ և հաղթանակ է խոստանում ՀԱՄԱՍ շարժմանը, Պաղեստինի հերոսական ժողովրդին և դիմադրության առանցքին»,- նշել է Բաղերի Քանին։ Նա հույս է հայտնել, որ շարժման ուղին շարունակական կլինի և կհանգեցնի հաղթանակների,…

Read More
Իսմայիլ Հանիեի սպանությունը Իրանի ինքնիշխանության խախտում է․ Սաուդյան Արաբիայի փոխարտգործնախարար

Իսմայիլ Հանիեի սպանությունը Իրանի ինքնիշխանության խախտում է․ Սաուդյան Արաբիայի փոխարտգործնախարար

Թեհրանում ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը Իրանի ինքնիշխանության խախտում է և ոտնձգություն նրա ազգային անվտանգության դեմ: Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի փոխարտգործնախարար Վալիդ բեն Աբդել Քարիմ Ալ-Խուրեյջին՝ փոխանցում է IRNA գործակալությունը։ Ելույթ ունենալով Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների խորհրդի արտահերթ նստաշրջանում՝ Ալ-Խուրեյջին ասել է. «Սաուդյան Արաբիայի կառավարությունը հասկանում է Իսրայելի հարձակումների…

Read More
Վաշինգտոնը կարձագանքի, եթե Անկարան շարունակի Ռուսաստան արտահանել պատժամիջոցների տակ հայտնված ապրանքներ

Վաշինգտոնը կարձագանքի, եթե Անկարան շարունակի Ռուսաստան արտահանել պատժամիջոցների տակ հայտնված ապրանքներ

Թուրքիան ստիպված կլինի գործ ունենալ Վաշինգտոնի հակաքայլերի հետ, եթե Անկարան շարունակի Ռուսաստան արտահանել պատժամիջոցների տակ հայտնված ապրանքներ՝ կապված ռազմական սարքավորումների հետ: Ըստ Financial Times-ի այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների առևտրի նախարարի օգնական Մեթյու Աքսելրոդը: «Հարկավոր է, որ Թուրքիան դադարեցնի ԱՄՆ-ի տեխնոլոգիաների անօրինական փոխանցումը Ռուսաստանին: Մեզ այս հարցում առաջընթաց է պետք թուրքական իշխանությունների և արդյունաբերության…

Read More
Պոդոլյակը մեկնաբանել է Կուրսկում ստեղծված իրավիճակը

Պոդոլյակը մեկնաբանել է Կուրսկում ստեղծված իրավիճակը

Կիևն առաջին անգամ մեկնաբանել է ստեղծված իրավիճակը:   Ըստ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի՝ Կուրսկի շրջանում իրադարձությունները թույլ են տալիս տեսնել, թե ինչպես են սովորական ռուսաստանցիները վերաբերվում պատերազմին: Միխայլո Պոդոլյակի խոսքով՝ նրանք լիովին աջակցում են Կրեմլի քաղաքականությանը:   Պաշտոնյան հավելել է՝ գիտակցումը, որ պատերազմը տարածվում է դեպի Ռուսաստանի տարածք, կարող է ազդել այդ երկրի ժողովրդի…

Read More
Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում

Ուժգին երկրաշարժ Ճապոնիայում

Ճապոնիայի հարավ-արևմտյան Միաձակի պրեֆեկտուրայի Կյուշու կղզում գրանցվել է 7,1 մագնիտուդով երկրաշարժ: Այդ մասին հայտնել է ազգային օդերութաբանական վարչությունը: Ճապոնիայի կառավարության քարտուղար Յուշիմասա Հայաշին տեղեկացրել է, որ երկրի ԱԷԿ-ների աշխատանքում փոփոխություններ չեն նկատվել:    Ճապոնիայի իշխանությունը տեղացիներին կոչ է արել շուտափույթ լքել ափամերձ տարածքները: Երկրաշարժից քիչ անց ծովի ալիքների բարձրությունը հասել է մինչև 50 սանտիմետրի: Ըստ…

Read More
Հնդկաստանում առաջին անգամ ռազմաօդային ուժերի բազմազգ զորավարժություններ են անցկացվում

Հնդկաստանում առաջին անգամ ռազմաօդային ուժերի բազմազգ զորավարժություններ են անցկացվում

Հնդկաստանում առաջին անգամ ռազմաօդային ուժերի բազմազգ զորավարժություններ են անցկացվում: Times of India-ի տվյալով՝ դրանց մասնակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և այլ երկրների կործանիչներ։   Զորավարժությունների առաջին փուլը կավարտվի օգոստոսի 14-ին, երկրորդը նախատեսված է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 12-ը։ Վարժանքներին ընդհանուր առմամբ ներգրավված է 10 երկրի 67 կործանիչ և ռազմական ինքնաթիռ, ևս 18 երկրից դիտորդներ կան։…

Read More
Ուկրաինան ինքնապաշտպանվելու, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու իրավունք ունի․ Ստանո

Ուկրաինան ինքնապաշտպանվելու, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու իրավունք ունի․ Ստանո

Կուրսկի շուրջ իրավիճակին անդրադարձել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության խոսնակը՝ նշելով՝ Ուկրաինան ինքնապաշտպանվելու, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու իրավունք ունի։ Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ Պետեր Ստանոն վստահեցրել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է պաշտպանվելու Ուկրաինայի օրինական իրավունքին և իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը վերականգնելու ջանքերին: Ռուսասատանի Կուրսկի մարզում, ուր օգոստոսի 6-ին ներխուժել էին ուկրաինական զինված…

Read More
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Ներքին Հանդում

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Ներքին Հանդում

Երեկ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հաջող պարեկություն է իրականացրել Հայաստանի հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու Հայաստան-Ադրբեջան սահմանին հումանիտար և անվտանգային իրավիճակը: Այդ մասին նշված է առաքելության ֆեյսբուքյան էջում։ «Առաքելության ղեկավարը և թիմը հանդիպեցին համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանի հետ, որը ջերմորեն ողջունեց մեզ գյուղում»,- ասված է գրառման մեջ։

Read More
ԱՄՆ-ն տեղեկացված չի եղել Կուրսկի շրջանում Ուկրաինայի ԶՈւ պլանների մասին․ Պետքարտուղարություն

ԱՄՆ-ն տեղեկացված չի եղել Կուրսկի շրջանում Ուկրաինայի ԶՈւ պլանների մասին․ Պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը պնդում է, որ Միացյալ Նահանգները նախապես տեղեկացված չի եղել Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈՒ հարձակման մասին։ «ԱՄՆ-ն կապի մեջ է Ուկրաինայի հետ՝ հասկանալու համար այդ գործողության առումով Ուկրաինայի ԶՈՒ պլանները»,- հայտնել են Պետքարտուղարությունից։

Read More
Գերասիմովը՝ Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի հարձակման մասին

Գերասիմովը՝ Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի հարձակման մասին

Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովն օպերատիվ կառավարման կետից նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկում ստեղծված իրավիճակի մասին: Գերասիմովը նշել է, որ Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի հարձակումը դադարեցվել է: Նա հայտարարել է, որ ռուսական զորքերը «շարունակում են ոչնչացնել թշնամուն» սահմանի մոտակայքում գտնվող անտառներում: Խորհրդակցությանը ներկա են եղել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար…

Read More
Թեհրանն իրեն իրավունք է վերապահում համարժեք արձագանք տալ Իսրայելի գործողություններին. Փեզեշքիան

Թեհրանն իրեն իրավունք է վերապահում համարժեք արձագանք տալ Իսրայելի գործողություններին. Փեզեշքիան

Իրանը երբեք չի լռի, երբ հարցը վերաբերում է իր շահերի և անվտանգության ոտնահարմանը՝ հայտարարել է Իրանի նախագահը Ֆրանսիայի ղեկավարի հետ հեռախոսազրույցում՝ մեկնաբանելով օրերս Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը:    Ըստ հաղորդագրության՝ Մասուդ Փեզեշքիանը խոստացել է, որ տարածաշրջանում էսկալացիա հրահրելու՝ Իսրայելի փորձերը և հանցագործություններն անպատասխան չեն մնա: Այնուհանդերձ, նա հավաստիացրել է, որ համաշխարհային խաղաղությունը Թեհրանի արտաքին…

Read More
Մենք միշտ պետք է գյուղացու կողքին լինենք. Գևորգ Պապոյան

Մենք միշտ պետք է գյուղացու կողքին լինենք. Գևորգ Պապոյան

Օգոստոսի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Շիրակի մարզ։ Նախարարին ուղեկցել են նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը և Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ…

Read More
Կիևը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել. Պուտինը՝ Կուրսկի շրջանում տիրող իրավիճակի մասին

Կիևը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել. Պուտինը՝ Կուրսկի շրջանում տիրող իրավիճակի մասին

Կիևը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկելч՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՌԴ կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը։ «Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել։ Անխտիր կրակ է վարում բնակելի տների, քաղաքացիական շենքերի, շտապ օգնության մեքենաների ուղղությամբ, այդ թվում՝ հրթիռային զենքից», — հայտարարել է Պուտինը։ Ավելի ուշ Ռուսաստանի նախագահը հանդիպել…

Read More
Իսրայելն օրեցօր կատարելագործում է զինված ուժերի հարձակողական կարողությունները․ Գալանտ

Իսրայելն օրեցօր կատարելագործում է զինված ուժերի հարձակողական կարողությունները․ Գալանտ

Իսրայելն օրեցօր բարձրացնում է զինված ուժերի պատրաստվածության մակարդակը և կատարելագործում հարձակողական կարողությունները՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը:   Յոավ Գալանտը զինվորականների հետ հանդիպմանը նշել է, որ մի քանի օր է՝ աշխատում է համապատասխան կողմերի հետ գործողությունների համակարգման ուղղությամբ:    Նա տեղեկացրել է, որ հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարի հետ, նաև հեռախոսազրույց ունեցել ԱՄՆ պաշտպանության…

Read More
Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում-ԱՄՆ առաքելությունը ԵԱՀԿ-ում

Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում-ԱՄՆ առաքելությունը ԵԱՀԿ-ում

Մենք դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների շարունակական օկուպացիան, մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, — հայտարարում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Միացյալ Նահանգների առաքելությունը։  «Մենք դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների շարունակվող օկուպացիան։ Ռուսաստանի կողմից Վրաստանի նշված շրջանների…

Read More
Պատերազմի մեկնարկից ի վեր ԵՄ-ն Ուկրաինային 108 միլիարդ եվրոյի աջակցություն է տրամադրել. Լայեն

Պատերազմի մեկնարկից ի վեր ԵՄ-ն Ուկրաինային 108 միլիարդ եվրոյի աջակցություն է տրամադրել. Լայեն

«Եվրամիությունն աջակցում է Ուկրաինային ռուսական ագրեսիվ պատերազմի առաջին իսկ օրվանից»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Մեր անդամ պետությունների հետ համատեղ մենք տրամադրել ենք մոտ 108 միլիարդ եվրոյի աջակցություն։ Ուկրաինան հաղթելու է գոյատևման համար մղվող այս պատերազմում»,- նշել է պաշտոնյան: Նա հավաստիացրել է, որ Եվրամիությունը կաջակցի Ուկրաինային և նրա ժողովրդին…

Read More
ԱՄՆ-ը դադարեցրել է Վրաստանի Սահմանադրական դատարանի ամառային դպրոցի ֆինանսավորումը

ԱՄՆ-ը դադարեցրել է Վրաստանի Սահմանադրական դատարանի ամառային դպրոցի ֆինանսավորումը

Միացյալ Նահանգները դադարեցրել է Վրաստանի Սահմանադրական դատարանի ամառային դպրոցի ֆինանսավորումը: Դատարանից հայտնել են, որ այդ նախագիծն այս տարի այլևս չի ֆինանսավորվի, քանի որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ժամանակավորապես ձեռնպահ է մնացել ֆինանսավորումից: Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանում կայացած ճեպազրույցում անդրադարձել է այդ հարցին: «Վրաստան պետությունը գործում է այն բյուջեով, որը կազմում է վրաց ժողովուրդը:…

Read More
Սիյարտոն Եվրամիությունը «ստի բրյուսելյան գործարան» է անվանել

Սիյարտոն Եվրամիությունը «ստի բրյուսելյան գործարան» է անվանել

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Եվրամիությունը «ստի բրյուսելյան գործարան» է անվանել՝ բողոքելով, թե Միությունը խոչընդոտում է ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու՝ վարչապետ Վիկտոր Օրբանի նախաձեռնությունները, աջակցում նավթի տարանցման դադարեցմանը և դեմ արտահայտվում Բուդապեշտի միգրացիոն քաղաքականությանը:   Նա նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարին մեղադրել է  «հունգարաֆոբիայի» համար:   Հուլիսի 16-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն արձագանքել էր ԵՄ…

Read More
Բաղերի Քանին կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստին

Բաղերի Քանին կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստին

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին մեկնել է Ջիդդա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստին։   Իրանական ԶԼՄ-ների տվյալով՝ հանդիպման օրակարգում են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները, Իսրայելի գործողությունները, մասնավորապես՝ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը: Ըստ իրանական կողմի՝ դրա հետևանքով խախտվել են Իրանի ինքնիշխանությունը և ազգային անվտանգությունը։   Հիշեցնենք, որ…

Read More
Բերբոքն անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին

Բերբոքն անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը Մերձավոր Արևելքում բոլոր կողմերին կոչ է արել հրաժարվել էսկալացիայից։ «Դրանից ոչ ոք չի շահում, քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ են ստիպված լքել իրենց տները, և ավելի ու ավելի շատ երեխաներ են կորցնում իրենց ծնողներին: Եվս մեկ պատերազմը միայն նոր տառապանքներ կբերի բոլոր կողմերին։ Իրավիճակը շրջելու հնարավորություն դեռ կա»,- X-ի իր…

Read More
Իսրայելի արտաքին գործերի նախարարը վաղուց կորցրել է մարդու որակները․ Թուրքիայի ԱԳՆ

Իսրայելի արտաքին գործերի նախարարը վաղուց կորցրել է մարդու որակները․ Թուրքիայի ԱԳՆ

Իսրայելի արտաքին գործերի նախարարը վաղուց կորցրել է մարդու որակները և այլևս իմաստ չունի ընկալել նրան որպես զրուցակից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝ մեկնաբանելով իսրայելական դիվանագիտության ղեկավարի հայտարարությունները, որոնք վերբերում են Ռեջեփ Էրդողանին։ «Իսրայելի արտաքին գործերի նախարարը սովորություն է դարձրել մեր երկրին և նախագահին ուղղված միջակ զրպարտություններով և ստերով լի…

Read More
Հարիսը հիանալի որոշում է կայացրել՝ իր գործընկեր ընտրելով նահանգապետ Թիմ Վալցին․ Բայդեն

Հարիսը հիանալի որոշում է կայացրել՝ իր գործընկեր ընտրելով նահանգապետ Թիմ Վալցին․ Բայդեն

Կուսակցության ղեկավարի առաջին կարևոր քայլը փոխնախագահի թեկնածուի ընտրությունն է, և Քամալա Հարիսը հիանալի որոշում է կայացրել՝ իր գործընկեր ընտրելով նահանգապետ Թիմ Վալցին՝ X-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Ես Թիմ Վալցին ճանաչում եմ գրեթե երկու տասնամյակ՝ նախ Կոնգրեսում իր աշխատանքի ընթացքում, իսկ հետո՝ որպես նահանգապետ: Այդ պաշտոնում նա եղել է ուժեղ, սկզբունքային…

Read More
ԱՄՆ-ը և դաշնակիցները Իսրայելին և Իրանին հորդորել են չգնալ էսկալացիայի ճանապարհով․ Բլինքեն

ԱՄՆ-ը և դաշնակիցները Իսրայելին և Իրանին հորդորել են չգնալ էսկալացիայի ճանապարհով․ Բլինքեն

Վաշինգտոնը և ԱՄՆ դաշնակիցները ուղիղ ուղերձ են հղել Իսրայելին և Իրանին, որ ոչ ոք չպետք է գնա էսկալացիայի ճանապարհով՝ հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ճեպազրույցի ժամանակ:   «Շարունակում ենք ինտենսիվ աշխատել Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու և հակամարտության տարածումը կանխելու ուղղությամբ: Վերջին օրերին մշտական կապի մեջ ենք եղել տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս գտնվող գործընկերների հետ»,…

Read More
5․2 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում

5․2 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում

Թուրքիայում 5․2 մագնիտուդով երկրաշարժ է եղել, հայտնել են Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից։ Էպիկենտրոնը եղել է Կոզան քաղաքից հյուսիս-արևելք։ Կոզանի բնակչության թիվը 88,1 հազար է։ Երկրաշարժի օջախը եղել է 12 կմ խորության վրա։

Read More
Պաղեստինը պատրաստ է բանակցել Իսրայելի հետ․ Աբաս

Պաղեստինը պատրաստ է բանակցել Իսրայելի հետ․ Աբաս

Խաղաղության համաժողովի շրջանակում Պաղեստինը պատրաստ է Իսրայելի հետ բանակցել վերջնական կարգավիճակի շուրջ, ՌԻԱ-Նովոստիին տված հարցազրույցում ասել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։ «Պաղեստինի պետությունը ձևավորել է քաղաքական տեսլական և ճանապարհային քարտեզ է մշակել, որը հավանության է արժանացրել արաբական վեց պետության խումբը, և որը ներկայացվել է ԱՄՆ, ԵՄ և ՄԱԿ ԱԽ անդամների քննարկմանը։ Դրա հիմքում համընդգրկուն քաղաքական…

Read More