Ինչ իրավիճակ է Կուրսկի շրջանում․ նահանգապետն ուղերձով դիմել է բնակիչներին

Ինչ իրավիճակ է Կուրսկի շրջանում․ նահանգապետն ուղերձով դիմել է բնակիչներին

Կուրսկի սահմանամերձ շրջանում կրակոցները շարունակվում են և խանգարում տարհանմանը, հաղորդել են Սուջանի շրջանի վարչակազմից։ Ավելի վաղ Կուրսկի շրջանում հայտարարվել էր հրթիռային սպառնալիքի ահազանգ, որը հետո չեղարկվել էր։ Նահանգապետը քաղաքացիներին հորդորել էր խուճապի չմատնվել։ «Ներկայում սահմանին իրավիճակը լարված է, օպերատիվ շտաբը բերվել է շուրջօրյա ռեժիմի, սահմանին մարտեր են։ Բնակիչներին, որոնք լքում են սահմանամերձ շրջանը, դիմավորում ենք…

Read More
Յահյա Սինվարը՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար

Յահյա Սինվարը՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար

Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Յահյա Սինվարն ընտրվել է ծայրահեղական այդ շարժման քաղբյուրոյի ղեկավարի պաշտոնում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի տելեգրամյան ալիքում։ «Յահյա Սինվարն ընտրվել է շարժման քաղբյուրոյի ղեկավարի պաշտոնում՝ մահացած Իսմայիլ Հանիեի փոխարեն»,- ասված է փաստաթղթում։

Read More
Կիրանց և Բերքաբեր բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Կիրանց և Բերքաբեր բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1550 մ հյուսիս-արևելք և Բերքաբեր բնակավայրից հյուսիս-արևելք՝ 1360 մ, 1170 մ, 900 մ հեռավորությամբ շրջաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ՝ 10 պայթյուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:   «Հարակից բնակավայրերի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Read More
Կուրսկի շրջանում ինտենսիվ մարտեր են ընթանում

Կուրսկի շրջանում ինտենսիվ մարտեր են ընթանում

Ռուսական և ուկրաինական կողմը հայտնել են Կուրսկի շրջանում ռազմական գործողությունների մասին։ Շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը կանխել են Կուրսկի մարզում սահմանը ճեղքելու՝ ուկրաինական կողմի փորձը: «Ուկրաինայի զինված ուժերի 300 զինվորական առավոտյան ժամը 8-11-ը տանկերով և 22 զրահապատ մեքենայով գրոհել է Կուրսկի շրջանի ռուսական դիրքերը: Սահմանապահ զորքերը…

Read More
Հարիսը պաշտոնապես դարձել է նախագահի ընտրությունում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն․ The New York Times

Հարիսը պաշտոնապես դարձել է նախագահի ընտրությունում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն․ The New York Times

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես դարձել է Դեմոկրատական կուսակցության թեկնածուն 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահի ընտրությունում։ Այդ մասին հայտնել է The New York Times թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրը: Նշվում է, որ Հարիսն առցանց քվեարկության ընթացքում ստացել է մասնակից պատվիրակների ձայների 99 տոկոսը: Քվեարկությունը տևել է հինգ օր, դրան մասնակցել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության 4567 անդամ։…

Read More
ԵՄ Խորհուրդը հաստատել է Ուկրաինային մոտ 4,2 մլրդ եվրո հատկացնելու որոշումը

ԵՄ Խորհուրդը հաստատել է Ուկրաինային մոտ 4,2 մլրդ եվրո հատկացնելու որոշումը

ԵՄ Խորհուրդը հաստատել է ավելի վաղ ԵՄ դեսպանների համաձայնեցրած որոշումը՝ Ուկրաինային աջակցության հիմնադրամից Կիևին մոտ 4,2 մլրդ եվրո հատկացնելու մասին՝ հայտնել է ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը։ «Տվյալ որոշումն ուղղված է Ուկրաինայի մակրոֆինանսական կայունությանն ու նրա վարչակազմի գործունեությանը աջակցելուն»,- ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը նշել էր, որ մտադիր է այդ հատկացումը Կիևին փոխանցել մինչև…

Read More
Բաքվում քննարկել ենք Հարավային Կովկասում անվտանգության կառուցման գործընթացին միջամտելու Արևմուտքի փորձերը․ Շոյգու

Բաքվում քննարկել ենք Հարավային Կովկասում անվտանգության կառուցման գործընթացին միջամտելու Արևմուտքի փորձերը․ Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Բաքու իր աշխատանքային այցի շրջանակում հանդիպումների ժամանակ քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության կառուցման գործընթացին միջամտելու Արևմուտքի փորձերը: «Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, առաջին հերթին՝ անվտանգությունը Հարավային Կովկասում, Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը, որի 10-րդ խմբագրված տարբերակը փոխանցվել է Երևանին։ Քննարկվել են Արևմուտքի շատ ակտիվ փորձերը՝ միջամտելու այդ…

Read More
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին տեղեկատվություն է ներկայացրել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների մասին։ Սպիտակ տան մամուլի ծառայությունից հայտնել են, որ քննարկումը նվիրված է եղել տարածաշրջանում «ԱՄՆ զինծառայողների համար Իրանի և նրա ազդեցության տակ գտնվող խմբավորումների ստեղծած սպառնալիքներին»։ ԱՄՆ նախագահին ու փոխնախագահին տեղեկատվություն է ներկայացվել Իրաքում «Ալ-Ասադ» ավիաբազայի վրա հարձակման…

Read More
Մերձավոր Արևելքը կանգնած է անհայտ մասշտաբի պատերազմի եզրին․ Բորել

Մերձավոր Արևելքը կանգնած է անհայտ մասշտաբի պատերազմի եզրին․ Բորել

Մերձավոր Արևելքում լարվածությունը շարունակում է աճել՝ այն կանգնեցնելով անհայտ մասշտաբի պատերազմի եզրին՝ X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Մենք բոլորս պետք է կանխենք ևս մեկ աղետ։ Հետագա ուղին հիմնականում համաձայնեցված է. հրադադար Գազայում, անմիջապես։ Բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում են լարվածության թուլացմանը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-…

Read More
ԱՄՆ-ը դադարեցրել է Թբիլիսիում Լուգարի լաբորատորիային և Հիվանդությունների վերահսկման կենտրոնին 2 միլիոն դոլարի օգնության տրամադրումը

ԱՄՆ-ը դադարեցրել է Թբիլիսիում Լուգարի լաբորատորիային և Հիվանդությունների վերահսկման կենտրոնին 2 միլիոն դոլարի օգնության տրամադրումը

ԱՄՆ-ը դադարեցրել է Թբիլիսիում Լուգարի լաբորատորիային և Հիվանդությունների վերահսկման կենտրոնին 2 միլիոն դոլարի օգնության տրամադրումը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն։ Նա մանրամասնել է, որ խոսքը հետազոտական նախագծերի դադարեցման մասին է։ «Ցավում եմ, որ նման որոշում է կայացվել երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող նախագծերի ֆինանսավորման վերաբերյալ»,- ասել է պաշտոնյան: Սարջվելաձեն…

Read More
Սամցխե-Ջավախքում ապօրինի ծառահատման 18 փաստ է բացահայտվել

Սամցխե-Ջավախքում ապօրինի ծառահատման 18 փաստ է բացահայտվել

Հուլիսին Սամցխե-Ջավախքում ապօրինի ծառահատման 18 փաստ է հայտնաբերվել, հայտնում է բնապահպանական վերահսկողության վարչությունը։ Նույն աղբյուրի համաձայն՝ հուլիսին Վրաստանում ապօրինի անտառաօգտագործման 178 փաստ է հայտնաբերվել, որից 124-ը վերաբերում է փայտի ապօրինի հատմանը և տեղափոխմանը, իսկ 54-ը՝ արհեստանոցների և ապօրինի սղոցագործական ձեռնարկությունների կողմից տեխնիկական կանոնակարգերի խախտումներին։

Read More
Արդեն այս տարի անհրաժեշտ է իրական հիմք պատրաստել հակամարտության արդարացի ավարտի համար․ Զելենսկի

Արդեն այս տարի անհրաժեշտ է իրական հիմք պատրաստել հակամարտության արդարացի ավարտի համար․ Զելենսկի

Արդեն այս տարի անհրաժեշտ է հիմք պատրաստել Ռուսաստանի հետ խաղաղություն հաստատելու համար` իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահը։ «Մեր անփոփոխ նպատակն է՝ իրական հիմք պատրաստել հակամարտության արդարացի ավարտի համար արդեն այս տարի։ Դա հնարավոր է»,- նշել է Վոլոդիմիր Զելենսկին X-ի իր միկրոբլոգում։ Նրա խոսքով՝ Կիևը շարունակում է աշխատել «խաղաղության բանաձևի» իրականացման ուղղությամբ։ Զելենսկին իր ուղերձում…

Read More
Ռուսաստանն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Շոյգու

Ռուսաստանն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Շոյգու

Ռուսաստանն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ: Շոյգուն ընդգծել է Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական ոլորտներում: Ալիևն էլ նշել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները օրինակ են հարևան պետությունների համար, և դա…

Read More
Բաղերի Քանին Սիյարտոյի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի զարգացումները

Բաղերի Քանին Սիյարտոյի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի զարգացումները

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հեռախոսազրույց է ունեցել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ: Այդ մասին հայտնել է ԻՌՆԱ գործակալությունը: Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ խոսելով տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման կարևորության մասին՝ Բաղերի Քանին դատապարտել է Իսրայելի կողմից միջազգային իրավունքի խախտումները, ընդգծել Իրանի օրինական իրավունքը՝ պաշտպանելու իր անվտանգությունը, ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:…

Read More
Շոյգուն հանդիպել է Ալիևի հետ

Շոյգուն հանդիպել է Ալիևի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 6-ին ընդունել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայություննից։ Այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվել։ Երեկ Շոյգուն իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Ահմադիանի հրավերով մեկնել էր Թեհրան, հանդիպել նաև նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Բանակցությունների օրակարգում են եղել գործակցության ամրապնդման և տարածաշրջանային, միջազգային, երկկողմ…

Read More
ԱՄՆ-ը չէր ցանկանա, որ Իրանը պատասխան գործողություններ ձեռնարկի Իսրայելի դեմ․ Միլլեր

ԱՄՆ-ը չէր ցանկանա, որ Իրանը պատասխան գործողություններ ձեռնարկի Իսրայելի դեմ․ Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Իսրայելի վրա Իրանի հնարավոր հարձակմանը։ «Ես չեմ կարող ասել՝ ինչ տեղի կունենա, կամ ինչ տեղի չի ունենա։ Այդ որոշումը պետք է կայացնի Իրանը։ Մեր դիվանագիտական խողովակներով անընդհատ ազդակներ ենք հղում՝ կոչ անելով փոխանցել Իրանի կառավարությանը, որ էսկալացիան իրենց շահերից չի բխում, և որ մենք կպաշտպանենք Իսրայելը…

Read More
Իրանը հարձակման մասին ուղերձ է փոխանցել Իսրայելին. The Jerusalem Post

Իրանը հարձակման մասին ուղերձ է փոխանցել Իսրայելին. The Jerusalem Post

Իրանը որոշում է կայացրել հարձակում գործել Իսրայելի վրա, հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post պարբերականը։ Իրանի ուղերձը Իսրայելին է փոխանցվել Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի միջոցով։ Վերջինս զանգահարել է անմիջապես նախարար Կացին՝ բացատրելու համար, որ այդ տեղեկությունն է ստացել Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիից։ «Իրանը…

Read More
G7 երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են տարածել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ

G7 երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են տարածել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ

G7 երկրների ԱԳ նախարարները հանդես են եկել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ։ Փաստաթղթում ասված է․ «Մենք՝ «Մեծ յոթնյակի» երկրների (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ) ԱԳ նախարարներս, ինչպես նաև ԵՄ բարձր ներկայացուցիչը, խոր մտահոգություն ենք հայտնում Մերձավոր Արևելքում լարվածության աճի կապակցությամբ, ինչը սպառնում է տարածաշրջանում էլ ավելի ընդգրկուն հակամարտության հրահրմամբ։ Մենք կրկին…

Read More
Ալիևն ու Ավստրալիայի դեսպանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Ալիևն ու Ավստրալիայի դեսպանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ավստրալիայի նորանշանակ դեսպան Մայլզ Ռոբերտ Արմիթիջի հավատարմագրերը։ Կողմերը քննարկել են երկրների միջև առկա գործակցությունը, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում:   Անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին: Դեսպանը հայտարարել է, որ Ավստրալիան շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմամբ։    Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ալիևն ընդգծել է,…

Read More
Թուրքիան կմիանա Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին. Ֆիդան

Թուրքիան կմիանա Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին. Ֆիդան

Թուրքիան օգոստոսի 7-ին հայտ կուղարկի ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին միանալու համար՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Եգիպտոսում կայացած բանակցությունների ավարտին:  Եգիպտոսում Ֆիդանը նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Գազայում տիրող իրավիճակը: Նա նաև այցելել է Ռաֆահ նավահանգիստ և սահմանային անցակետ, ինչպես նաև հանդիպել Կարմիր մահիկի թուրք աշխատակիցների հետ:…

Read More
Շոյգուն ժամանել է Թեհրան՝ քննարկելու երկկողմ և միջազգային անվտանգային ու քաղաքական հարցեր

Շոյգուն ժամանել է Թեհրան՝ քննարկելու երկկողմ և միջազգային անվտանգային ու քաղաքական հարցեր

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Ահմադիանի հրավերով մեկնել է Թեհրան՝ հայտնում է ռուսական կողմը:   Իրանական ԶԼՄ-ների տվյալով՝ օրակարգում են գործակցության ամրապնդման և տարածաշրջանային, միջազգային, երկկողմ անվտանգային ու քաղաքական հարաբերությունների հետ կապված հարցեր:   Նշվում է, որ այցի ընթացքում Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը կհանդիպի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ռուսական…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել Իսրայել այցելելուց

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել խուսափել Իսրայել այցելելուց

Ադրբեջանի արտգործնախարարությունն այդ երկրի քաղաքացիներին կոչ է արել խուսափել Իսրայել այցելելուց: «Հաշվի առնելով այն տարածաշրջանում անվտանգության հետ կապված արագ փոփոխվող իրավիճակը, որտեղ գտնվում է Իսրայել Պետությունը, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տրվում առանց անհրաժեշտության չայցելել Իսրայել Պետություն»,- ասված է այդ կապակցությամբ հաղորդագրության մեջ:

Read More
Բանգլադեշի բանակի գլխավոր հրամանատարը ժամանակավոր ռազմական կառավարություն կձևավորի

Բանգլադեշի բանակի գլխավոր հրամանատարը ժամանակավոր ռազմական կառավարություն կձևավորի

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականից և երկիրը լքելուց հետո ցուցարարները ներխուժել են վարչապետի նստավայր և խորհրդարան: Երկրի բանակի գլխավոր հրամանատար Վաքար-ուզ-Զամանը հայտնել է, որ երկրում կձևավորվի ժամանակավոր ռազմական կառավարություն: «Մենք կարգուկանոն կապահովենք, որպեսզի արդարություն հաստատվի բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած յուրաքանչյուր մահվան նկատմամբ: Մենք հրավիրել ենք բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին։ Նրանք համաձայնել են համագործակցել»,- ասել…

Read More
Ամենակարևորը ամերիկացի գործընկերների կողմից քայլեր ձեռնարկելն է, մենք դա դեռ չենք տեսնում. Կոբախիձե

Ամենակարևորը ամերիկացի գործընկերների կողմից քայլեր ձեռնարկելն է, մենք դա դեռ չենք տեսնում. Կոբախիձե

Ամենակարևորը ամերիկացի գործընկերների կողմից քայլեր ձեռնարկելն է, մենք դա դեռ չենք տեսնում, սակայն ուկրաինական պատերազմի ավարտից հետո մոտեցումներն արմատապես կփոխվեն: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:   Նա լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ Վրաստանը քայլեր է անում՝ ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները բարելավելու համար:    Վարչապետը նաև պատասխանել է Վաշինգտոնի կողմից Թբիլիսիին…

Read More
Ռուսաստանում հերթական գեներալն է ձերբակալվել

Ռուսաստանում հերթական գեներալն է ձերբակալվել

Կոռուպցիայի գործով ձերբակալվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ինովացիոն զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Շեստերովը՝ հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից: Նա մեղադրվում է «Պատրիոտ» այգու և ցուցահանդեսային կենտրոնի գործունեության համար հատկացված բյուջետային միջոցները յուրացնելու համար: Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի «խարդախություն» հոդվածով: Շեստերովի հետ ձերբակալվել է «Պատրիոտ» այգու տնօրեն Վյաչեսլավ Ահմեդովը, նրան ուղարկել են…

Read More
Մեծ Բրիտանիայում մի քանի օր է՝ ներգաղթյալների դեմ բողոքի ցույցեր են անցկացվում

Մեծ Բրիտանիայում մի քանի օր է՝ ներգաղթյալների դեմ բողոքի ցույցեր են անցկացվում

Մեծ Բրիտանիայում արդեն մի քանի օր է՝ անհանգիստ է: Տեղական լրատվամիջոցները գրում են, որ երկրի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Լոնդոնում, ներգաղթյալների դեմ բողոքի ցույցեր են անցկացվում, տասնյակ քաղաքացիներ են ձերբակալվել։   The Guardian-ի տվյալով՝ ակցիայի մասնակիցների, միգրանտների և իրավապահների միջև բախումներ են եղել: Ցուցարարներն ավերել են ոստիկանական բաժանմունքներ, խանութներ ու մզկիթներ, հրկիզել հասարակական…

Read More
Բանգլադեշի վարչապետը ցույցերի ֆոնին հրաժարական է տվել և լքել երկիրը

Բանգլադեշի վարչապետը ցույցերի ֆոնին հրաժարական է տվել և լքել երկիրը

Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել և լքել երկիրը զանգվածային ցույցերի ֆոնին, որոնց հետևանքով առնվազն 300 մարդ է զոհվել:   BBC-ի տվյալով՝ վարչապետին տեղափոխող ուղղաթիռը մեկնել է Հնդկաստանի ուղղությամբ: Շեյխ Հասինայի հրաժարականից առաջ տեղեկություններ են տարածվել, որ հազարավոր ցուցարարներ գրոհել են մայրաքաղաք Դաքքայում գտնվող նրա նստավայրը:   Բանգլադեշում լայնածավալ բողոքի ցույցերը շարունակվում են հուլիսի…

Read More
ԱՄՆ-ը պետք է դադարի աջակցել Իսրայելին․ Քանանի

ԱՄՆ-ը պետք է դադարի աջակցել Իսրայելին․ Քանանի

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը, նշել է, որ Իսրայելի գործողություները միջազգային իրավունքի խախտում են։ Նրա խոսքով՝ Թեհրանն իրավունք ունի՝ պատժելու Իսրայելին և պաշտպանելու իր ազգային անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը։ Քանանին հավելել է, որ իրանական կողմն արդեն ձեռնարկել է անհրաժեշտ իրավական և քաղաքական միջոցառումներ։ Իրանի ԱԳՆ խոսնակը տեղեկացրել է…

Read More
Պատրաստ եմ փոշու վերածել բոլորին, ով մարտարհավեր կնետի ինձ. Մադուրո

Պատրաստ եմ փոշու վերածել բոլորին, ով մարտարհավեր կնետի ինձ. Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խոսք է տվել չեզոքացնել իր և երկրի հանդեպ մարտահրավերներն և ոտնձգությունները՝ հայտնել են տեղական աղբյուրները:    «Ես պատրաստ եմ փոշու վերածել բոլորին, ով մարտահրավեր կնետի ինձ: Ես կանեմ ամեն ինչ հեղափոխությունը պաշտպանելու համար»,- ասել է նա: Մադուրոն ավելացրել է, որ հուլիսի 28-ի քվեարկությունից հետո ավելի քան 2000 մարդ է ձեռբակալվել:  …

Read More
Ուկրաինայի զինված ուժերը համալրվել է ամերիկյան առաջին F-16 ինքնաթիռներով

Ուկրաինայի զինված ուժերը համալրվել է ամերիկյան առաջին F-16 ինքնաթիռներով

Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերը համալրվել է ամերիկյան առաջին F-16 ինքնաթիռներով։   Մատակարարումների համար նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի, Դանիայի և Նիդերլանդների գործընկերներին:   The Economist պարբերականի տվյալով՝ Ուկրաինա այժմ տասը F-16 կործանիչ է ուղարկվել, ակնկալվում է, որ մինչև 2024 թվականի վերջ Կիևին ևս 20 ինքնաթիռ կտրամադրվի։ Նշվում է, որ ընդհանուր առմամբ,…

Read More