Ապօրինի որսի դեպքեր Սամցխե-Ջավախքում

Ապօրինի որսի դեպքեր Սամցխե-Ջավախքում

Վերջին մեկ ամսվա ընթացքում Սամցխե-Ջավախքում գրանցվել է ապօրինի որսի 10 դեպք, հայտնում է Բնապահպանական վերահսկողության վարչությունը։

Նույն աղբյուրի համաձայն՝ դեպքերի ամենամեծ թիվը՝ 64, գրանցվել է Սամեգրելո-Վերին Սվանեթում։ Ընդհանուր առմամբ, անցած մեկ ամսվա ընթացքում արձանագրվել է ապօրինի որսի 215 դեպք։ «Հայտնաբերված խախտումներից 200-ը արգելված զենքի տեսակների կամ մեթոդներով որսի փաստեր են։ 15 դեպքում իրավախախտները որս են իրականացրել՝ չվճարելով չվող թռչուններին շրջակա միջավայրից հեռացնելու համար, 1 դեպքում՝ որսի կանոնների խախտմամբ։ Որսագողերը ապօրինի որս են արել 27 լոր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բնապահպանական վերահսկողության վարչությունը տեղեկացնում է, որ որսի սեզոնի մեկնարկից 1 ամսվա ընթացքում առգրավվել է թռչուններին գրավելու համար ձայնային ազդանշաններ արձակող 198 միավոր էլեկտրոնային սարքեր։