ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ իր վարչակազմի օրոք Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Չինաստանը մոտ են եղել ամբողջական ապամիջուկայնացման գործարքին, չեն համապատասխանում իրականությանը՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
Փոխարտգործնախարարը նշել է նաև, որ մոտակա ժամանակում Նյու Յորքում տեղի կունենա «միջուկային հնգյակի» նոր հանդիպումը: