Ուկրաինան օրենք է ընդունել ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

Ուկրաինան օրենք է ընդունել ՄՔԴ-ի Հռոմի ստատուտը վավերացնելու մասին

Ուկրաինայի Գերագույն ռադան չորեքշաբթի՝ հոկտեմբերի 9-ին, փոփոխություններ է կատարել քրեական և քրեադատավարության օրենսգրքում՝ երկրի օրենսդրությունը Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտի հետ ներդաշնակեցնելու նպատակով: Օրենքն ուժի մեջ կմտնի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ստորագրելուց հետո։ Միաժամանակ ուժի մեջ կմտնի Հռոմի ստատուտի վավերացման մասին փաստացի օրենքը։

Ռուսաստանի իշխանությունները հրաժարվում են ճանաչել Միջազգային քրեական դատարանի որոշումների օրինականությունը, իսկ ՌԴ Քննչական կոմիտեն նույնիսկ քրեական գործ է հարուցել ՄՔԴ դատախազի դեմ։ 

Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդերներ է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Երեխայի իրավունքների հարցերով լիազոր Մարիա Լվովա-Բելովայի, պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի համար: