Իսպանիայում նորից հորդառատ անձրևներ են, այս անգամ թիրախում Մալագանն է

Իսպանիայում նորից հորդառատ անձրևներ են, այս անգամ թիրախում Մալագանն է

Մահացու անձրևները վերադառնում են Իսպանիա: Վալենսիայում 220 մարդու կյանք խլած և համատարած ավերածություններ առաջացրած ջրհեղեղից երկու շաբաթ անց հարվածի տակ է հայտնվել հարավային Մալագա նահանգը: Տեղական իշխանություններն աղետի մասին նախազգուշացումներ են ուղարկել բնակիչներին և Գուադալորս գետի մոտ ապրող 3000 մարդու խնդրել լքել իրենց տները: Նահանգում փակ են դպրոցներն ու խանութները: Օդերևութաբանները զգուշացնում են, որ եղանակային նոր…

Read More
ՀՀ դեսպանին է հանձնվել Ուկրաինայի ԱԳ նախարարի հուշանվերը

ՀՀ դեսպանին է հանձնվել Ուկրաինայի ԱԳ նախարարի հուշանվերը

Նոյեմբերի 14-ին Ուկրաինայում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպեց Ուկրաինայի ԱԳ նախարարի նորանշանակ տեղակալ Օլեքսանդր Միշենկոյին։ Հանդիպման ընթացքում դեսպան Կարապետյանը շնորհակալություն հայտնեց Ուկրաինայի ԱԳՆ-ին սերտ համագործակցության և դեսպանատան գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծման համար։ Նա նշեց, որ հայ-ուկրաինական հարաբերություններում գրանցվել է զգալի առաջընթաց, և երկկողմ կապերի հետագա զարգացման համար առկա է փոխադարձ…

Read More
Էստոնիայի կառավարությունը հավանություն է տվել ՏԻՄ ընտրություններում ռուսաստանցիներին ձայնի իրավունքից զրկելու սահմանադրական փոփոխությանը

Էստոնիայի կառավարությունը հավանություն է տվել ՏԻՄ ընտրություններում ռուսաստանցիներին ձայնի իրավունքից զրկելու սահմանադրական փոփոխությանը

Հինգշաբթի կայացած նիստում Էստոնիայի կառավարությունը հաստատել է Սահմանադրության փոփոխությունը, որը հանրապետությունում մշտապես բնակվող Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին զրկում է մունիցիպալ ընտրություններում ընտրելու իրավունքից։ Այդ մասին հայտնել է Ինտերֆաքս գործակալությունը: Խոսքը վերաբերում է Էստոնիայում մշտական ​​հիմունքներով բնակվող Ռուսաստանի և Բելառուսի ավելի քան 70 հազար քաղաքացուն։ 2021 թվականի մունիցիպալ ընտրությունում քվեարկել է այն ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող…

Read More
ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ավստրիայի ԶՈՒ Պաշտպանական ազգային ակադեմիայում անցկացված համաժողովին

ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ավստրիայի ԶՈՒ Պաշտպանական ազգային ակադեմիայում անցկացված համաժողովին

Նոյեմբերի 11-13-ը Վիեննայում՝ Ավստրիայի զինված ուժերի Պաշտպանական ազգային ակադեմիայում, անցկացվել է «Մշակութային արժեքների պաշտպանությունը 21-րդ դարում. հետևելով զինված ուժերի համար սահմանված պահանջներին» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ պատվիրակությունը՝ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի գլխավորությամբ: ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ համաժողովը նվիրված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ զինված ընդհարումների դեպքում մշակութային…

Read More
Թուրքիային առաջարկվել է BRICS-ի գործընկեր երկրի կարգավիճակ

Թուրքիային առաջարկվել է BRICS-ի գործընկեր երկրի կարգավիճակ

Թուրքիան առաջարկ է ստացել դառնալ BRICS-ի գործընկեր երկիր, հայտարարել է այդ երկրի առևտրի նախարար Օմեր Բոլաթը, հայտնում է թուրքական 24 Canli TV հեռուստաալիքը։ «Թուրքիային առաջարկել են ասոցացված անդամակցություն BRICS-ում, դա անցումային գործընթաց է»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ BRICS-ին միանալը շատ շահավետ է Թուրքիայի համար, քանի որ հնարավորություն է ստեղծվում համագործակցել «աշխարհի բոլոր կարևոր հարթակների…

Read More
Պետքարտուղարի պաշտոնում ամեն օր աշխատելու եմ՝ իրականացնելու Թրամփի արտաքին քաղաքականության ծրագրերը. Ռուբիո

Պետքարտուղարի պաշտոնում ամեն օր աշխատելու եմ՝ իրականացնելու Թրամփի արտաքին քաղաքականության ծրագրերը. Ռուբիո

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, որով նա հաստատում է սենատոր Մարկո Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնում առաջադրելու իր որոշումը, սենատորը X-ի իր էջում գրել է. «ԱՄՆ պետքարտուղարությունը ղեկավարելը մեծ պատասխանատվություն է, և ես զգացված եմ այն վստահությամբ, որ նախագահ Թրամփը ցուցաբերում է իմ հանդեպ»: Ռուբիոն վստահեցրել է, որ պետքարտուղարի պաշտոնում ամեն օր աշխատելու է՝ իրականացնելու…

Read More
Ամստերդամում բերման է ենթարկվել մոտ 300 պաղեստինամետ ցուցարար

Ամստերդամում բերման է ենթարկվել մոտ 300 պաղեստինամետ ցուցարար

Նիդերլանդներում հակաիսրայելական կրքերը չեն հանդարտվում: Ամստերդամում իսրայելական «Մաքքաբի» ակումբի երկրպագուների վրա հարձակումից մոտ մեկ շաբաթ անց կրկին հարյուրավոր մարդիկ են հավաքվել մայրաքաղաքի Դամ հրապարակում՝ խախտելով քաղաքային իշխանությունների՝ զանգվածային հավաքների արգելքը: Նիդերլանդների ոստիկանությունը ձերբակալել է մոտ 300 պաղեստինամետ ցուցարարի, ովքեր չեն ենթարկվել ցրվելու պահանջին: Ամստերդամից հետո իսրայելցի ֆուտբոլիստներին պատրաստվում է ընդունել Փարիզը:  Ֆրանսիայի և Իսրայելի հավաքականների…

Read More
Բաքվի անընդունելի հայտարարությունները խաթարում են համաժողովի կլիմայական կարևորագույն նպատակները և COP-29-ում Ադրբեջանի նախագահության նկատմամբ վստահությունը. Բորել

Բաքվի անընդունելի հայտարարությունները խաթարում են համաժողովի կլիմայական կարևորագույն նպատակները և COP-29-ում Ադրբեջանի նախագահության նկատմամբ վստահությունը. Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ի իր էջում վրդովմունք է հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ ԵՄ-ին, Ֆրանսիային և Նիդերլանդներին ուղղված մեղադրանքների կապակցությամբ: «Նախագահ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին խոր ափսոսանք են առաջացնում: Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել համաժողովի կլիմայական կարևորագույն նպատակները և COP-29-ում Ադրբեջանի նախագահության նկատմամբ վստահությունը»,-գրել է…

Read More
Լիազորությունների փոխանցումը հարթ կանցնի. Բայդեն

Լիազորությունների փոխանցումը հարթ կանցնի. Բայդեն

ԱՄՆ 81-ամյա դեմոկրատ նախագահ Ջո Բայդենը նախագահի ընտրությունում հաղթած 78-ամյա հանրապետական Դոնալդ Թրամփին Սպիտակ տանը կազմակերպած ընդունելության ժամանակ խոստացել է, որ լիազորությունների փոխանցումը հարթ կանցնի։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերի խոսքով՝ քաղաքական գործիչների զրույցը տևել է մոտ երկու ժամ։ «Նրանք քննարկել են երկրի և աշխարհի առջև ծառացած ազգային անվտանգության ու ներքաղաքական կարևոր հարցեր»,…

Read More
Լեհաստանում բացվել է հակահրթիռային պաշտպանության ամերիկյան ռազմաբազա

Լեհաստանում բացվել է հակահրթիռային պաշտպանության ամերիկյան ռազմաբազա

Լեհաստանի հյուսիսում գտնվող Ռեզիկովո գյուղում նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազայի հանդիսավոր բացումը։ Լեհ պաշտոնյաները, որոնք արարողությանը ներկա են եղել ԱՄՆ դեսպանի և ամերիկյան մյուս պաշտոնյաների հետ, ողջունել են բազայի բացումը՝ այն համարելով կարևոր քայլ Ուկրաինայի պատերազմի պայմաններում երկրի և ՆԱՏՕ-ի անվտանգության ապահովման գործում: «Ամբողջ աշխարհը հստակ կտեսնի, որ սա այլևս Ռուսաստանի շահերի…

Read More
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքից մինչև ջրային համակարգ և կոշտ թափոններ. հանդիպել են Խաչատրյանն ու Ֆալչեթը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքից մինչև ջրային համակարգ և կոշտ թափոններ. հանդիպել են Խաչատրյանն ու Ֆալչեթը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՎԶԵԲ՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին: Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ Երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ շնորհավորելով տարածաշրջանային կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Բանկի և Հայաստանի կառավարության միջև ձևավորված գործընկերային…

Read More
Փարիզի դատախազությունը Մարին Լը Պենի համար պահանջում է 5 տարվա ազատազրկում

Փարիզի դատախազությունը Մարին Լը Պենի համար պահանջում է 5 տարվա ազատազրկում

Փարիզի դատախազությունը պահանջել է ծայրահեղ աջակողմյան ֆրանսիական «Ազգային միավորում» (նախկինում՝ «Ազգային ճակատ») կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին դատապարտել հինգ տարվա ազատազրկման, որից երեքը՝ պայմանական: Այդ մասին նոյեմբերի 13-ին հայտնել Է BFM TV հեռուստաալիքը: Եթե ​​դատարանն ընդունի մեղադրանքները, 56-ամյա Լը Պենը նաև չի կարողանա մասնակցել 2027 թվականին կայանալիք Ֆրանսիայի նախագահի ընտրությանը, քանի որ նրան կարգելվի…

Read More
ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացման գործում. Թերեզա Չերվինսկայան՝ Փաշինյանին

ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացման գործում. Թերեզա Չերվինսկայան՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկայային: Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵՆԲ-ի միջև արդյունավետ համագործակցությունը, այդ թվում՝ ճանապարհաշինության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, ջրային ոլորտի և այլ ուղղություններով: Թերեզա Չեվինսկայան նշել է, որ ԵՆԲ-ն պատրաստ է շարունակելու փոխգործակցությունը ՀՀ Կառավարության առաջնահերթությունների և ռազմավարական ծրագրերի իրականացման գործում: Այս համատեքստում կողմերը կարևորել են…

Read More
Բրազիլիայում G20-ի գագաթնաժողովից առաջ՝ պայթյուններ Գերագույն դատարանի շենքի մոտ

Բրազիլիայում G20-ի գագաթնաժողովից առաջ՝ պայթյուններ Գերագույն դատարանի շենքի մոտ

Նոյեմբերի 18-ին Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովի բացումից մի քանի օր առաջ Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում չորեքշաբթի երեկոյան, Գերագույն դատարանի շենքի մոտ երկու պայթյուն է որոտացել։ Նախնական տեղեկություններով՝ անհայտ տղամարդը փորձել է մտնել դատարանի շենք։ Երբ անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են նրան, տղամարդն իրեն պայթեցրել է մուտքի մոտ։ Դրանից 20 վայրկյան առաջ էլ պայթյուն է որոտացել մոտակայքում…

Read More
Թրամփը մանրամասներ է հաղորդել Բայդենի հետ հանդիպումից

Թրամփը մանրամասներ է հաղորդել Բայդենի հետ հանդիպումից

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդել է, որ Սպիտակ տանը՝ գործող նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը քննարկել են Ուկրաինայում հակամարտությունը և Մերձավոր Արևելքում իրավիճակը։ Այդ մասին Թրամփը հայտարարել է New York Post-ը։ Թրամփն ընդգծել է, որ նշված երկու թեմաներով իրենց հայացքները համընկնում էին։ «Ես ցանկանում էի ճշտել նրա դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ, և նա ինձ…

Read More
Ռուսաստանը հրթիռներով հարվածել է Կիևին

Ռուսաստանը հրթիռներով հարվածել է Կիևին

Վերջին 73 օրվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանը համատեղ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել Կիևին, հայտարարել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հարվածել են երկու բալիստիկ ու երկու թևավոր հրթիռներով, որոնք արձակվել են ծանր ռմբակոծիչներից: Բոլորը, այդ թվում 90 անօդաչու թռչող սարքից 37-ը խոցվել են, հաղորդում…

Read More
Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքի համար մեղադրվողը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքի համար մեղադրվողը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

ԱՄՆ ազգային գվարդիայի նախկին զինծառայող Ջեք Թեյշեյրան, որն անցյալ տարի թույլ էր տվել Պենտագոնի պատմության մեջ գաղտնի փաստաթղթերի ամենալայնածավալ արտահոսքերից մեկը, դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: Աշխատել է Մասաչուսեթս նահանգում ԱՄՆազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի 102-րդ հետախուզական ստորաբաժանման բազայում և հասանելիություն ունեցել գաղտնի նյութերին, ներառյալ քարտեզները, արբանյակային պատկերները և ԱՄՆ դաշնակիցների մասին հետախուզական տվյալները, այնուհետև փաստաթղթերը…

Read More
Թուրքիան սառեցրել է հարաբերությունները Իսրայելի հետ. Էրդողան

Թուրքիան սառեցրել է հարաբերությունները Իսրայելի հետ. Էրդողան

Թուրքիան սառեցրել է ​​հարաբերությունները Իսրայելի հետ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման հետ հակամարտության պատճառով։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Reuters-ը։ «Մենք՝ որպես Թուրքիայի Հանրապետության պետություն և կառավարություն, սառեցրել ենք հարաբերություններն Իսրայելի հետ։ Այս պահին մենք այդ երկրի հետ հարաբերություններ չունենք»,- ասել է Էրդողանը։ Նա նաև ընդգծել է, որ…

Read More