Ուկրաինան ունի ընդամենը 50 ամերիկյան ATACMS հրթիռ. The Times

Ուկրաինան ունի ընդամենը 50 ամերիկյան ATACMS հրթիռ. The Times

Ուկրաինական զինված ուժերն ունեն ընդամենը 50 ATACMS մարտավարական հրթիռ, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախները խոցելու համար, գրում է բրիտանական The Times պարբերականը։ Պարբերականը նաև նշել է, որ «Ուկրաինան ունի բավականաչափ HIMARS և այլ հրթիռային կայաններ՝ դրանք արձակելու համար»: Վաշինգտոնի պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի տվյալներով՝ 300 կմ շառավղով ATACMS հրթիռները կարող են սպառնալ…

Read More
Դավիթ Մորգոշիան հանդիպել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալի հետ

Դավիթ Մորգոշիան հանդիպել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալի հետ

Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կրթության և մշակույթի նախարար Դավիթ Մորգոշիան հանդիպել է Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալ Նինո Ենուքիձեի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարությունը։ Կողմերը խոսել են նախարարությունների հետագա համագործակցության հեռանկարի մասին։ «Ուշադրություն է դարձվել Աբխազիայի արվեստի դպրոցներում առկա ենթակառուցվածքային խնդիրներին և դրանց լուծման ուղիներին։ Հանդիպմանը մասնակցել են…

Read More
Չինաստանը ՌԴ միջուկային հայեցակարգի թարմացումից հետո կողմերին զսպվածության կոչ է արել

Չինաստանը ՌԴ միջուկային հայեցակարգի թարմացումից հետո կողմերին զսպվածության կոչ է արել

Չինաստանի իշխանությունները Ռուսաստանի նորացված միջուկային հայեցակարգի հաստատումից հետո բոլոր կողմերին կոչ են արել հանգստություն ու զսպվածություն ցուցաբերել՝ առաջ մղելու երկխոսության և խորհրդակցությունների միջոցով դեէսկալացիային ուղղված ջանքերը, որպեսզի նվազեցվեն ռազմավարական ռիսկերը, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լին Ցզյանը: Բացի այդ, մեկնաբանելով Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը կրկին նշել է, որ Պեկինի դիրքորոշումը չի փոխվել՝  հուսով…

Read More
Որքա՞ն է կազմելու  Ախալցխայի 2025 թվականի բյուջեն

Որքա՞ն է կազմելու Ախալցխայի 2025 թվականի բյուջեն

Ախալցխայի քաղաքապետարանի հաջորդ տարվա բյուջեն կարող է հաստատվել 35 միլիոն լարիի չափով, ինչը գրեթե 2 միլիոնով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Քաղաքապետարանն արդեն բյուջեի փաստաթուղթն ուղարկել է քաղաքապետարան, և նախատեսվում է հանրային քննարկում նոյեմբերի 22-ին,  ժամը 14:00-ին։ Տարվա հիմնական փաստաթղթի նախագծով ավելի քան 5 մլն-ը հատկացվելու է աշխատավարձերին։ Ենթակառուցվածքների զարգացման համար հատկացվել է նաև մինչև…

Read More
ԵՄ երկրները պատրաստ են աջակցել Կիևին՝ ԱՄՆ օգնության կրճատման դեպքում

ԵՄ երկրները պատրաստ են աջակցել Կիևին՝ ԱՄՆ օգնության կրճատման դեպքում

Վարշավայում տեղի է ունեցել Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, նաև ԵՄ անդամ չհանդիսացող Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպումը՝ Կայա Կալասի մասնակցությամբ, որը պետք է փոխարինի Ժոզեպ Բորելին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով  բարձր հանձնակատարի պաշտոնում։ Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկումներին միացել են առցանց։ Հանդիպումից հետո Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին մամուլի ասուլիսում…

Read More
Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայի բողոքի հանրահավաքը ցրվել է՝ առանց ուժի կիրառման

Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայի բողոքի հանրահավաքը ցրվել է՝ առանց ուժի կիրառման

Վաղ առավոտյան Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում ոստիկանները ցրել են խորհրդարանի ընտրության արդյունքների դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին, և ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է։ Քաղաքային ծառայություններն ամբողջությամբ մաքրել են պողոտան, ինչպես նաև հարակից փողոցներն ու հրապարակները։ Ցուցարարների մի փոքր խումբ և ընդդիմության որոշ առաջնորդներ տեղափոխվել են Մելիքիշվիլու պողոտա։ Այնտեղ նույնպես հանգիստ մթնոլորտ է։ Իրավապահները ցուցարարներին սկսել են ցրել երեքշաբթի…

Read More
Մեր խնդիրն է ամբողջ բուհական պոտենցիալը մի քանի կլաստերներով տեղափոխել այնտեղ. Փաշինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Մեր խնդիրն է ամբողջ բուհական պոտենցիալը մի քանի կլաստերներով տեղափոխել այնտեղ. Փաշինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը: Ինչպես նախորդ կրթական հաստատություններում հանդիպումների ժամանակ, այնպես էլ Մանկավարժական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նախ խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի և Թամանյանական Երևանի կապի մասին, ընդգծել, որ ժամանակին Երևան քաղաքի փոքր կենտրոնը…

Read More
Կիևում ԱՄՆ դեսպանատունը կփակվի անվտանգության սպառնալիքների պատճառով

Կիևում ԱՄՆ դեսպանատունը կփակվի անվտանգության սպառնալիքների պատճառով

Կիևում ԱՄՆ դեսպանատունը կփակվի անվտանգության հնարավոր սպառնալիքների պատճառով, ամերիկացի քաղաքացիներին կոչ է արվել պատրաստ լինել ապաստարան գնալու։ «Նախազգուշական նպատակներով դեսպանատունը կփակվի: Խորհուրդ ենք տալիս ԱՄՆ քաղաքացիներին պատրաստ լինել անհապաղ ապաստարաններ գնալու օդային տագնապ հայտարարելու դեպքում»,- ասվում է դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ: Օրվա սկզբից Կիևում արդեն չորս անգամ պայթյուններ են լսվել։ Քաղաքում երեք անգամ օդային…

Read More
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ

Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանին երեքշաբթի՝ նոյեմբերի 19-ին, կանչել են Եվրոպայի և արտաքին գործերի նախարարություն։ «Կանչը հետևել է COP29-ի շրջանակներում Ադրբեջանի իշխանությունների կողմից Ֆրանսիայի և եվրոպացիների հասցեին արված անընդունելի արտահայտություններին, որոնց արդյունքում էկոլոգիական փոխակերպումների, էներգետիկայի, կլիմայի և ռիսկերի կանխարգելման նախարար տիկին Անիես Պանիե-Ռունաշեն ստիպված է եղել չեղարկել իր մասնակցությունը ՄԱԿ-ի այս համաժողովին: Ադրբեջանի թշնամական գործողությունները պետք է…

Read More
Նախագահը ստորագրել է Արփինե Սարգսյանի՝ ՆԳ նախարար նշանակվելու հրամանագիրը

Նախագահը ստորագրել է Արփինե Սարգսյանի՝ ՆԳ նախարար նշանակվելու հրամանագիրը

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արփինե Սարգսյանը նշանակվել է ՆԳ նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Արփինե Սարգսյանին նշանակել ներքին գործերի նախարար»,- ասվում է հրամանագրում: Նշենք՝ վարչապետի՝ ավելի վաղ կայացված որոշմամբ Արփինե Սարգսյանն ազատվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Սարգսյանը Ներքին…

Read More
Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանն ընդունել է Բժանիայի հրաժարականը

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանն ընդունել է Բժանիայի հրաժարականը

Աբխազիայի ինչնահռչակ հանրապետության խորհրդարանը արտահերթ նիստում ընդունել է նախագահ Ասլան Բժանիայի հրաժարականը: Որոշումն ընդունվել է գաղտնի քվեարկությամբ։ Նախագահի հրաժարականի որոշմանը կողմ է քվեարկել 28 պատգամավոր, դեմ՝ մեկը: Երկու քվեաթերթիկ փչացրել են:  Փոխնախագահ Բադրա Գունբան դարձել է երկրի ղեկավարի պաշտոնակատար։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահը բողոքի ցույցերի ֆոնին որոշել է հրաժարական ներկայացնել:…

Read More
Ալեն Սիմոնյանը Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի քարտուղարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Ալեն Սիմոնյանը Վիետնամի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի քարտուղարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պաշտոնական այցով Վիետնամում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության իշխող Կոմունիստական կուսակցության Կենտկոմի գլխավոր քարտուղար Տո Լամի հետ: Հայ-վիետնամական հարաբերություններին վերաբերող համակողմանի քննարկումների արդյունքում Տո Լամը վստահություն է հայտնել, որ ՀՀ ԱԺ նախագահի այցը նոր թափ կհաղորդի առաջիկայում երկկողմ ավանդական բարեկամության և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը:   Ալեն Սիմոնյանն էլ իր…

Read More
Արփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից

Արփինե Սարգսյանն ազատվեց ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արփինե Սարգսյանն ազատվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արփինե Սարգսյանին ազատել ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:

Read More
Դավիթ Խուդաթյանը կնշանակվի ՏԿԵ նախարար

Դավիթ Խուդաթյանը կնշանակվի ՏԿԵ նախարար

Դավիթ Խուդաթյանը, որ ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ օրեր առաջ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների արդեն նախկին նախարար Գնել Սանոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Գնել Սանոսյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը:

Read More
Մոսկվան պատշաճ արձագանք կտա Ռուսաստանի տարածքի թիրախավորմանը. Լավրով

Մոսկվան պատշաճ արձագանք կտա Ռուսաստանի տարածքի թիրախավորմանը. Լավրով

Ուկրաինայի կողմից գիշերը ATACMS հրթիռներով Բրյանսկի շրջանում գտնվող օբյեկտին հարվածելը ազդանշան է, որ Արևմուտքը էսկալացիա է ցանկանում՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը G20-ի գագաթնաժողովի շրջանակում:   «Նման հարվածն անհնարին կլիներ առանց ամերիկացիների մասնակցության: Պուտինը բազմիցս ասել է դա»,- հավելել է Սերգեյ Լավրովը:   Նա հույս է հայտնել, որ Արևմուտքում ամբողջությամբ կկարդան Ռուսաստանի միջուկային դոկտրինը։ Դիվանագետը նախազգուշացրել է՝…

Read More
Ներսես Զեյնալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական

Ներսես Զեյնալյանը նշանակվել է Արդարադատության նախարարի խորհրդական

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրամանով՝ Ներսես Զեյնալյանը նշանակվել է նախարարի խորհրդական։ 27-ամյա Ներսես Զեյնալյանն իր աշխատանքային փորձառությունն սկսել է Արդարադատության նախարարությունում, որից հետո աշխատանքը շարունակել է Պետական եկամուտների կոմիտեում։ Զբաղվում է նաև գիտական գործունեությամբ, այժմ դասախոսում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

Read More
Բաքվին չի հաջողվում COP-29-ի շրջանակում ֆինանսական հարցերի շուրջ կոնսենսուս ապահովել

Բաքվին չի հաջողվում COP-29-ի շրջանակում ֆինանսական հարցերի շուրջ կոնսենսուս ապահովել

Բաքվում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողովին բանակցություններն ընթանում են լարված մթնոլորտում՝ հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հյուրընկալելով COP-29-ը՝ Ադրբեջանը պետք է միջնորդի դեր խաղար՝ փորձելով հարթել զարգացած երկրների կողմից զարգացող և կլիմայական փոփոխության տեսանկյունից խոցելի երկրներին ամենամյա ֆինանսական աջակցության վերաբերյալ տարաձայնությունները, սակայն Բաքուն մոտ է այդ առաքելության տապալմանը: Մասնավորապես, կլիմայի փոփոխության…

Read More
Արփինե Սարգսյանը կնշանակվի Ներքին գործերի նախարար

Արփինե Սարգսյանը կնշանակվի Ներքին գործերի նախարար

«Սիրելի հայրենակիցներ, Արփինե Սարգսյանը, ով այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, կնշանակվի Ներքին գործերի նախարար»: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 30-ամյա Սարգսյանը Ներքին գործերի փոխնախարարն է 2023 թվականի հունվարից։ Մինչ այդ նա զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։

Read More