Մոլդովայում ՌԴ դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել՝ կապված ընտրական գործընթացին Մոսկվայի միջամտության հետ
Քիշնևում Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովին բողոքի նոտա է փոխանցվել՝ կապված Հանրապետությունում ընտրական գործընթացին Մոսկվայի միջամտության հետ՝ հայտնել են Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունից: «Մոլդովայի ԱԳՆ-ն այսօր Ռուսաստանի Դաշնության դեսպան Օլեգ Օզերովին ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ վճռական բողոքի նոտա է հանձնել Հանրապետության ընտրական գործընթացին Ռուսաստանի Դաշնության անօրինական և կանխամտածված միջամտության կապակցությամբ՝ նախագահի ընտրության և սահմանադրական հանրաքվեի արդյունքները…
