Հութիները հայտնել են անօդաչու սարքերով Թել Ավիվի և Աշկելոնի վրա հարձակումների մասին

Հութիները հայտնել են անօդաչու սարքերով Թել Ավիվի և Աշկելոնի վրա հարձակումների մասին


Եմենի հութիները չորեքշաբթի հայտնել են, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Իսրայելի Թել Ավիվ և Աշկելոն քաղաքներին:

Հութիների խոսնակ Յահյա Սարին X սոցիալական ցանցում գրել է, որ «Եմենի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով իրականացրել են երկու ռազմական գործողություն: Առաջին թիրախը եղել է Թել Ավիվում կարևոր օբյեկտը, երկրորդը՝ Աշկելոնի արդյունաբերական գոտին»:

Հութիների խոսնակը նշել է, որ երկու հարվածն էլ «հաջողությամբ հասել է նշանակետերին»: