Բայդենը «հրաժեշտի հարված է պատրաստում Պուտինի ռազմական գանձարանին». The Washington Post

Բայդենը «հրաժեշտի հարված է պատրաստում Պուտինի ռազմական գանձարանին». The Washington Post

Ջո Բայդենը որոշել է օգտագործել ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերջին հնարավորությունը՝ Ռուսաստանի էներգետիկայի դեմ սահմանել նոր լայնածավալ պատժամիջոցներ: Այդ մասին հայտնել է ամերիկյան The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով չորս աղբյուր։ WP-ի վարկածով՝ նման պատժամիջոցները երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմին ազդեցության ավելի մեծ լծակներ կտան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու շուրջ…

Read More
Սանտա Կլաուսը սկսել է իր ավանդական Սուրբծննդյան շուրջերկրյա ճանապարհորդությունը

Սանտա Կլաուսը սկսել է իր ավանդական Սուրբծննդյան շուրջերկրյա ճանապարհորդությունը

Սանտա Կլաուսը երեքշաբթի՝ դեկտեմբերի 24-ին, Սուրբ Ծննդին ընդառաջ, դուրս է եկել Հյուսիսային բևեռից՝ նվերներ բաժանելու ամբողջ աշխարհում, ասվում է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) հայտարարության մեջ, որն ավանդաբար հետևում է նրա տեղաշարժին: Սանտա Կլաուսը Հյուսիսային բևեռը լքել է իր կախարդական սահնակով, որին քաշում են ինը հյուսիսային եղջերուներ՝ հանրահայտ կարմիր քթով հյուսիսային եղջերու Ռուդոլֆի գլխավորությամբ:…

Read More
Աշխարհի քրիստոնյաների մի մասը նշում է Սուրբ Ծնունդը

Աշխարհի քրիստոնյաների մի մասը նշում է Սուրբ Ծնունդը

Աշխարհի քրիստոնյաների մի մասը դեկտեմբերի 25-ին նշել է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը: Նախօրեին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի տաճարում բացել է Արքայական դռները՝ քրիստոնեության հոբելյանական տարվան ընդառաջ, որը նշվելու է հաջորդ տարվա ընթացքում: Սուրբ դռների բացմամբ՝ (վերջին անգամ դրանք բացվել են 2015 թվականին), Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը 2025 թվականը պաշտոնապես հռչակել է հոբելյանական կամ սուրբ տարի՝…

Read More
Սիրիայի նոր իշխանությունները Սուրբ Ծննդին հանգստյան օրեր են հայտարարել

Սիրիայի նոր իշխանությունները Սուրբ Ծննդին հանգստյան օրեր են հայտարարել

Սիրիայի նոր իշխանությունները պաշտոնապես կաթոլիկ Սուրբ Ծնունդը նշելու օրերը երկրում հանգստյան օրեր են հայտարարել, քաղծառայողները կհանգստանան դեկտեմբերի 25-ին և 26-ին։ Կշարունակեն աշխատել միայն այն հիմնարկներն ու մասնագիտացված բաժինները, որոնց գործունեությունն անհրաժեշտ է։ Երեքշաբթի, սակայն, բողոքի ցույցեր են տեղի ունեցել Դամասկոսի՝ հիմնականում քրիստոնյաներով բնակեցված շրջաններում, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները: Ցուցարարները փողոց են դուրս եկել, երբ համացանցում…

Read More
Ալիևը Ռուսաստանից կվերադառնա Ադրբեջան՝ Ակտաուում տեղի ունեցած ավիաաղետից հետո

Ալիևը Ռուսաստանից կվերադառնա Ադրբեջան՝ Ակտաուում տեղի ունեցած ավիաաղետից հետո

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից վերադառնում է Բաքու՝ Ղազախստանում ադրբեջանական ավիաընկերության ինքնաթիռի կործանման պատճառով: Նա այնտեղ էր ժամանել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Նախնական տվյալով՝ ինքնաթիռում եղել է 37 մարդ Ադրբեջանից, 6-ը՝ Ղազախստանից, 3-ը՝ Ղրղզստանից և 16-ը՝ Ռուսաստանից: 

Read More
Կործանվել է Բավից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը. կան զոհեր

Կործանվել է Բավից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը. կան զոհեր

Գրոզնիում մառախուղի պատճառով ադրբեջանական AZAL ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը վերաուղղորդվել է Մախաչկալա, ապա՝ Ակտաու, քաղաքի մոտակայքում, սակայն, ինքնաթիռը կործանվել է: ՌԻԱ Նովոստիին հայտնել են Չեչնիայի մայրաքաղաքի օդանավակայանի մամուլի ծառայությունից։ Ըստ Ղազախստանի ԱԻՆ-ի տարածած տեղեկատվության՝ 25 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Կործանված ինքնաթիռում եղել են 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Աղետի…

Read More
Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Գունարսդոտիրին Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Գունարսդոտիրին Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Գունարսդոտիրին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Ակնկալում եմ մեր համագործակցության հետագա ամրապնդումը ինչպես երկկողմ, այնպես էլ այլ ձևաչափերով, այդ թվում՝ «Նորդիկ-Բալթիկ 8»,- X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը: Նախարարը նաև հրաժեշտ է տվել Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրին: «Շնորհակալ եմ, երկկողմ կապերի զարգացմանն ուղղված Ձեր ջանքերի և վերջին տարիներին մեր առջև ծառացած խնդիրների լուծման սկզբունքային…

Read More
Ուշադրությամբ հետևում եմ Հայաստան-Ադրբեջան‎ խաղաղության գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին

Ուշադրությամբ հետևում եմ Հայաստան-Ադրբեջան‎ խաղաղության գործընթացին. Էրդողանը՝ Ալիևին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ: Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում Էրդողանը մաղթել է, որ Ադրբեջանի անդամակցությունը «Իսլամական ութնյակին» հաջող  ընթացք ունենա: Թուրքիայի ղեկավարը նշել է, որ ուշադրությամբ հետևում է Հայաստան-Ադրբեջան‎ խաղաղության գործընթացի հետ կապված զարգացումներին, հավելել, որ խաղաղության ապահովմամբ իրենք ակնկալում են, որ…

Read More