Պուտինը զանգահարել է Ալիևին, շնորհավորել ծննդյան օրվա առթիվ

Պուտինը զանգահարել է Ալիևին, շնորհավորել ծննդյան օրվա առթիվ

Ադրբեջանի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր զանգահարել է Իլհամ Ալիևին, շնորհավորել ծննդյան օրվա առթիվ: Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ երկու երկրների «ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային հարաբերություններն այսուհետ ևս հաջողությամբ կզարգանան»: Մտքեր են փոխանակվել համագործակցության հեռանկարների շուրջ: Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից տեղեկացրել էին, որ Պուտինն…

Read More
Միրզոյանը շնորհավորել է Էմիլ Հուրեզյանուին Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Միրզոյանը շնորհավորել է Էմիլ Հուրեզյանուին Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էմիլ Հուրեզյանուին Ռումինիայի արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Ջերմ շնորհավորանքներ հղելով Էմիլ Հուրեզյանուին Ռումինիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ակնկալում են մեր հետագա համագործակցությունը Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերությունների խորացման և Եվրամիության հետ մեր առավել հավակնոտ օրակարգի ձևավորման գործում»,- X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը: Նա նաև հրաժեշտ է տվել Լումինիցա Օդուբեսկուին, որը…

Read More
Թուրքիայում պայթյուն է որոտացել. զոհվել է առնվազն 12 մարդ

Թուրքիայում պայթյուն է որոտացել. զոհվել է առնվազն 12 մարդ

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի Քավաքլի գյուղում՝ պայթուցիկների արտադրման գործարանում, պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, ևս 3-ը վիրավորվել են: Պայթյունից հետո շրջան է ուղարկվել շտապ բժշկական օգնության և հրշեջ 112 բրիգադ: Բալըքեսիրի նահանգապետը հայտնել է, որ պայթյունի հետևանքով գործարանի շենքը փլուզվել է: Նա նաև հաստատել է զոհերի և տուժածների մասին տեղեկությունները: Պաշտոնյան…

Read More
Գերմանիան կասեցրել է Վրաստանի հետ 237 մլն եվրո արժողությամբ նախագծերը

Գերմանիան կասեցրել է Վրաստանի հետ 237 մլն եվրո արժողությամբ նախագծերը

Գերմանիան կասեցրել է Վրաստանի հետ 237 մլն եվրո արժողությամբ նախագծերը։ Այդ մասին X-ի միկրոբլոգում տեղեկացրել է Թբիլիսիում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը: Նրա խոսքով՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունն այդպիսով արձագանքել է Վրաստանի՝ ԵՄ ճանապարհից հեռանալուն և բողոքի ցույցերը ճնշելուն։ Նշվում է, որ դադարեցվել են կանաչ ջրածնի, էներգետիկ ցանցի, Բաթումի ջրային ենթակառուցվածքների ֆինանսավորումը։ Քաղհասարակության և…

Read More
Պապիկյանը շնորհավորել է Լըկորնյուին Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Պապիկյանը շնորհավորել է Լըկորնյուին Ֆրանսիայի պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Սեբաստիան Լըկորնյուին՝ Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: «Թանկագի՛ն Սեբաստիան Լըկորնյու, ջերմ շնորհավորանքներս Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք կշարունակենք համատեղ աշխատանքը պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդման և հետագա զարգացման ուղղությամբ»,- X-ի միկրոբլոգում գրել է նախարար Պապիկյանը:

Read More
Ֆրանսիայի նոր կառավարության կազմը հայտնի է

Ֆրանսիայի նոր կառավարության կազմը հայտնի է

Ֆրանսիայում հայտարարել են 73-ամյա Ֆրանսուա Բայրուի ղեկավարած կառավարության նոր կազմը․ այն բարձրաձայնել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսի Կոլերը։ Ավելի վաղ վարչապետ Միշել Բարնիեն ու իր նախարարական կազմը հրաժարական են տվել ընդդիմության անվստահության քվեի հետևանքով։ Վերջիններս աշխատել են ընդամենը 90 օր։ Նոր վարչապետ է նշանակվել Բայրուն։ Որոշ առանցքային նախարարներ իրենց պաշտոնները պահպանել են։ Նրանց թվում…

Read More
Բրիտանացի զինվորականները փորձարկել են «անօդաչու թռչող սարքը սպանողին»

Բրիտանացի զինվորականները փորձարկել են «անօդաչու թռչող սարքը սպանողին»

Միացյալ Թագավորության զինված ուժերն առաջին անգամ հաջողությամբ փորձարկել է ուղղորդված էներգիայի ռադիոհաճախականության զենքը (RFDEW), որը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն անվանվում է «անօդաչու թռչող սարքը սպանող», ասվում է պաշտպանության նախարարության երկուշաբթի տարածած հաղորդագրության մեջ: Այն կարող է ռադիոալիքների միջոցով ոչնչացնել անօդաչու թռչող սարքերի բազմությունը, RFDEW համակարգերը կարող են գրեթե ակնթարթորեն չեզոքացնել թիրախները մինչև մեկ կիլոմետր հեռավորությամբ:…

Read More
Թեհրանն անմիջական կապի մեջ չէ Սիրիայի նոր իշխանությունների հետ. Իրանի ԱԳՆ

Թեհրանն անմիջական կապի մեջ չէ Սիրիայի նոր իշխանությունների հետ. Իրանի ԱԳՆ

Իրանն անմիջական կապի մեջ չէ Սիրիայի նոր վարչակազմի հետ, երկուշաբթի հաղորդել է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին։ «Ներկայումս Իրանի և Սիրիայում իշխող ուժերի միջև ուղիղ կապ չկա»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։ Նա բացատրել է, որ ապագայում Իրանի իշխանությունները որոշումներ կկայացնեն՝ հիմնվելով Սիրիայի նոր վարչակազմի գործողությունների վրա։ Բաղային հիշեցրել…

Read More
Ադրբեջանում 300-ից ավելի քաղբանտարկյալ բանտերում է. Բաքվում ԱՄՆ դեսպանատուն

Ադրբեջանում 300-ից ավելի քաղբանտարկյալ բանտերում է. Բաքվում ԱՄՆ դեսպանատուն

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը սոցցանցերում գրառում է կատարել, որում նշել է. «Վերջերս ԱՄՆ-ի հասցեին շատ վիրավորական և ծաղրական  արտահայտություններ են հնչում: Ամենահայտնիներն այս ամիս AZTV-ի «Շաբաթ» հաղորդման ժամանակ հնչած «բացահայտ շանտաժ» և «նողկալի» բառերն էին: Լավ փորձ է, բայց սա չի կարող շեղել ուշադրությունը այն փաստից, որ անհիմն մեղադրանքներով Ադրբեջանում  300-ից ավելի քաղբանտարկյալ բանտերում է և…

Read More
Վրաստանի կառավարության վարչակազմի հանդիպմանը մասնակցել են 100-ից ավելի բիզնեսի ներկայացուցիչներ

Վրաստանի կառավարության վարչակազմի հանդիպմանը մասնակցել են 100-ից ավելի բիզնեսի ներկայացուցիչներ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ հանդիպել է խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկրում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս մասին տեղեկություն է տարածում կառավարության ղեկավարությունը։ Նրանց հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ընթացիկ գործընթացների վերաբերյալ կառավարության տեսլականին և առաջիկա առաջնահերթություններին։ Վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է,…

Read More
Ֆիցոն Կրեմլում Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի և գազի տարանցման հարցերը

Ֆիցոն Կրեմլում Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի և գազի տարանցման հարցերը

Այսօր Կրեմլում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և աշխատանքային այցով Մոսկվա ժամանած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ առ դեմ հանդիպումը: Կողմերը քննարկել են երկու երկրի հարաբերությունները, ինչպես նաև Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները։ Սակայն Ֆիցոյի այցի հիմնական նպատակը Վոլոդիմիր Զելենսկու՝ Ուկրաինայի տարածքով գազի տարանցումը երկարացնելուց հրաժարվելու մասին հայտարարությունն է: «Այդ որոշումը ֆինանսական վնաս է…

Read More
Սիրիայի նոր վարչակազմի ղեկավարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի պատվիրակության հետ

Սիրիայի նոր վարչակազմի ղեկավարը հանդիպել է Սաուդյան Արաբիայի պատվիրակության հետ

Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար և «Հայաթ Թահրիր ալ Շամ» շարժման առաջնորդ Ահմադ ալ-Շարաան (Աբու Մուհամմադ ալ Ջուլանի) երկուշաբթի Դամասկոսի նախագահական պալատում ընդունել է Սաուդյան Արաբիայի պատվիրակությանը, հաղորդում է «Ալ Արաբիան»։ Բանակցությունների բովանդակության մասին դեռևս չի հաղորդվում։ Հեռուստաալիքը նշում է, որ ալ Շարաան ավելի վաղ նշել էր համագործակցությունն ու տնտեսական կապերը զարգացնելու՝ Սիրիայի և Սաուդյան Արաբիայի…

Read More
Պանամայի ջրանցքը Միացյալ Նահանգների «կենսական ազգային արժեքն է». Թրամփ

Պանամայի ջրանցքը Միացյալ Նահանգների «կենսական ազգային արժեքն է». Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Գրենլանդիայի խնդրին անդրադարձել է Պանամայի ջրանցքը ԱՄՆ-ի վերահսկողությանը վերադարձնելու պահանջից հետո: Նա սպառնացել է Պանամային՝ վերադարձնել ջրանցքի հսկողությունը ԱՄՆ-ին, եթե Լատինական Ամերիկայի այդ երկիրը շարունակի գանձել, ըստ նրա, «ծիծաղելի» անցման վճարներ ամերիկյան նավերի համար: Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն խստորեն դատապարտել Է Թրամփին՝ ասելով, որ իր երկրի անկախությունը քննարկման ենթակա…

Read More
Հյուսիսային Կորեան պատրաստվում է լրացուցիչ զորքեր տեղափոխել Ռուսաստան. BBC

Հյուսիսային Կորեան պատրաստվում է լրացուցիչ զորքեր տեղափոխել Ռուսաստան. BBC

Փհենյանը, ըստ երևույթին, պատրաստվում է լրացուցիչ զորքեր ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար, հայտարարել են հարավկորեացի ռազմական պաշտոնյաները։ Ըստ Հարավային Կորեայի հետախուզության տվյալների՝ Հյուսիսային Կորեայի ռազմական կորուստները պատերազմում կազմում են մոտավորապես 1100 զինվոր, այդ թվում և սպանվածները (100), և վիրավորները, գրում է BBC-ն: Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողության ուժերը հաստատել են, որ Ռուսաստանը Հյուսիսային…

Read More
Ես մնում եմ Վրաստանի նախագահն ու գերագույն հրամանատարը. Զուրաբիշվիլի

Ես մնում եմ Վրաստանի նախագահն ու գերագույն հրամանատարը. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կիրակի՝ դեկտեմբերի 22-ին, Թբիլիսիի Օրբելիանիի հրապարակում՝ պետության ղեկավարի նստավայրի մոտ տեղի ունեցած հանրահավաքում  հայտարարել է, որ հավատարիմ է լինելու վեց տարի առաջ տված երդմանը և շարունակելու է մնալ Վրաստանի նախագահն ու գերագույն գլխավոր հրամանատարը: Թբիլիսիում DW-ի թղթակիցը հաղորդում է, որ այդ հանրահավաքում Զուրաբիշվիլու ելույթի ժամանակ նրա խոսափողն անջատվել է, և նախագահը…

Read More
Դեսպան Մկրտչյանը ներկա է եղել Հունաստանի ռազմական ակադեմիայում տեղի ունեցած երդման արարողությանը

Դեսպան Մկրտչյանը ներկա է եղել Հունաստանի ռազմական ակադեմիայում տեղի ունեցած երդման արարողությանը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը դեկտեմբերի 20-ին ներկա է գտնվել Ատտիկայի Վարի շրջանում գտնվող Հունաստանի ռազմական ակադեմիայում (Στρατιωτική Σχολή Ευελπίδων, ՍΣΕ) տեղի ունեցած 2028 թվականի առաջին կուրսեցիների՝ «Լորդ Բայրոն» դասարանի երդման հանդիսավոր արարողությանը: Արարողությանը ներկա էին Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ գեներալ Դիմիտրիոս Խուփիսը, Հունաստանի ցամաքային ուժերի գլխավոր շտաբի պետ…

Read More
Գերմանիայում կալանավորել են Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին

Գերմանիայում կալանավորել են Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին

Դատարանը վճռել է կալանավորել տղամարդուն, որը Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում վրաերթի էր ենթարկել Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուներին, ասվում է Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասի ոստիկանության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։   «Մագդեբուրգի դատախազությունը սպանության և բազմակի սպանության փորձի գործով կալանքի հրաման է խնդրել, որը տվել է Մագդեբուրգի շրջանային դատարանը»,- նշված է հրապարակման մեջ։   Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով…

Read More
Իսրայելի հետ համաձայնությունն ավելի մոտ է, քան երբևէ. ՀԱՄԱՍ

Իսրայելի հետ համաձայնությունն ավելի մոտ է, քան երբևէ. ՀԱՄԱՍ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ, «Իսլամական ջիհադ» և «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ» խմբավորումները հայտարարել են, որ Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման շուրջ Իսրայելի հետ համաձայնությունն ավելի մոտ է, քան երբևէ: ՀԱՄԱՍ-ի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ նախորդ շաբաթ Կահիրեում երեք խմբավորումների հանդիպման ժամանակ ընդգծվել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման շահագրգռվածությունը:   Քննարկվել են Գազայի հատվածում կրակի դադարեցման և…

Read More
Ֆիցոն Պուտինի հետ կքննարկի ռուսական գազի տարանցման հարցը

Ֆիցոն Պուտինի հետ կքննարկի ռուսական գազի տարանցման հարցը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն դեկտեմբերի 23-ին կմեկնի Ռուսաստան՝ հանդիպելու Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: Նշվում է, որ Ֆիցոյի և Պուտինի հանդիպումը պայմանավորված է նրանով, որ հունվարի 1-ին լրանում է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետը։ Իսկ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևն այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն Ուկրաինայի…

Read More
Անկարան չի աջակցում Սիրիայում օտարերկրյա զորքերի ներկայությանը՝ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան. Ֆիդան

Անկարան չի աջակցում Սիրիայում օտարերկրյա զորքերի ներկայությանը՝ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան. Ֆիդան

FRANCE 24-ի հետ հարցազրույցում Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Սիրիայում զարգացումներին, հերթական անգամ վստահեցրել, որ իր երկիրը որևէ դեր չի խաղացել Բաշար Ասադի ռեժիմի տապալման գործում:   Հաքան Ֆիդանը հավելել է, որ Անկարան չի աջակցում Սիրիայում օտարերկրյա զորքերի ներկայությանը՝ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան:    Միաժամանակ նա աջակցություն է հայտնել Սիրիայի նոր իշխանության հետ ԱՄՆ և եվրոպական…

Read More
ԵՄ-ն պետք է ռազմավարական համբերություն ցուցաբերի ՌԴ դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցում. Օրբան

ԵՄ-ն պետք է ռազմավարական համբերություն ցուցաբերի ՌԴ դեմ պատժամիջոցները երկարաձգելու հարցում. Օրբան

Եվրամիությունը չպետք է շտապի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցում, ԵՄ առաջնորդները պետք է ռազմավարական համբերություն ցուցաբերեն՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետը Բուլղարիա կատարած այցի ժամանակ: Վիկտոր Օրբանը հիշեցրել է, որ Եվրամիությունում այժմ քննարկումներ են ընթանում Մոսկվայի դեմ պատժամիջոցները ևս կես տարով երկարաձգելու հարցի շուրջ, և որոշումը պետք է ընդունվի հունվարի վերջին: Օրբանը նաև հիշեցրել է, որ…

Read More
Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից է զոհվել

Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից է զոհվել

Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակիցը զոհվել է դեկտեմբերի 15-ին իր ավտոմեքենայի գնդակոծության հետևանքով: Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաեին: «Կիրակի օրը՝ դեկտեմբերի 15-ին, ահաբեկչական ուժերը գնդակոծել են Դամասկոսում Իրանի դեսպանության աշխատակից Սեյեդ Դաուդ Բիտարաֆի մեքենան, նա զոհվել է»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Բաղաեին ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին:

Read More
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի

Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի

Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող իսրայելական ռազմական օբյեկտի: Հութիների ներկայացուցիչ Յահյա Սարիան տեղեկացրել է, որ թիրախը խոցվել է:   ՑԱՀԱԼ-ից էլ հաստատել են, որ հրթիռը հնարավոր չի եղել ոչնչացնել: Հայտնի է առնվազն 14 տուժածի մասին:   Գազայի հատվածում էսկալացիայի ֆոնին «Անսար Ալլահ» շարժումը բազմիցս նախազգուշացրել է, որ հրթիռակոծելու է…

Read More
Ուկրաինական ուժերը անօդաչու սարքերով հարվածել են Կազանին. ՌԴ ՊՆ

Ուկրաինական ուժերը անօդաչու սարքերով հարվածել են Կազանին. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վաղ առավոտյան ուկրաինական ուժերը անօդաչու սարքերով հարվածել են Թաթարստանի Հանրապետության տարածքին:   ԶԼՄ-ները հայտնում են, որ Կազանում բնակելի շենքեր են վնասվել, հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, բնակելի որոշ թաղամասերից մասնակի տարհանում է իրականացվում:   Ըստ տեղական իշխանության՝ զոհերի մասին տեղեկություններ չկան: Մայրաքաղաքի օդանավակայանի աշխատանքը սահմանափակվել է:   Ուկրաինական կողմն…

Read More
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ահաբեկչություն է տեղի ունեցել

Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ահաբեկչություն է տեղի ունեցել

Երեկոյան Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ: Հայտնի է, որ առնվազն 4 մարդ է զոհվել, 205 մարդ վիրավորվել է։   Վարորդն անմիջապես բերման է ենթարկվել: Տեղական իշխանությունը համոզված է, որ վրաերթը կատարվել է միտումնավոր, իսկ վարորդը գործել է միայնակ:   Հաղորդվում է, որ նա 50-ամյա հոգեբույժ է…

Read More
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հանդիպումը՝ հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից: Քննարկվել է իրավիճակը Սիրիայում, Գազայի հատվածում և Ուկրաինայում: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Բերբոքը նշել է, որ քրդերի անվտանգությունը կարևոր է Սիրիայի ազատ և անվտանգ ապագայի համար։ «Հաճելի էր լսել, որ Թուրքիայի արտգործնախարարը…

Read More