Մեդիա-Վերլուծական կենտրոնի հարցերին պատասխանում է «Նախ և առաջ Վրաստանը» քաղաքական նախաձեռնության հիմնադիր, քաղաքական փորձագետ Վիկտոր Ղիփիանին
— Պարոն Ղիփիանի, ինչպե՞ս եք գնահատում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի գործարկումը և որքանո՞վ է իրատեսական Հայաստանի ներգրավումը դրանում՝ Վրաստանի և Թուրքիայի հրավերի հիման վրա։ — Ընդհանուր առմամբ, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի գործարկումը կարելի է շատ դրական իրադարձություն համարել տարածաշրջանի համար, քանի որ այն հերթական քայլն է տարածաշրջանի սուբյեկտայնության և ինքնուրույնության բարձրացման ուղղությամբ։ Հարավային Կովկասը երկար տարիներ, կարելի…
