Headlines
ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ

ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ հետախուզումների բազային։ «Յուլյա Վլադիմիրի Տիմոշենկո։ 27․11․1960։ Հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- նշված է բազայում։ Թե կոնկրետ ինչ հոդվածով է Տիմոշենկոն հետախուզվում, չի հաղորդվում։

Read More
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է ջանքեր գործադրեն զինաթափման ուղղությամբ․ Գուտերեշ
		07.06.2024 . Միջազգային

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է ջանքեր գործադրեն զինաթափման ուղղությամբ․ Գուտերեշ 07.06.2024 . Միջազգային

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պետք է նորից նստեն բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի մշակեն Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին երկկողմ պայմանագրին փոխարինող համաձայնագիր: Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ «Զինաթափումն այժմ մեզ անհրաժեշտ է։ Միջուկային պետությունները պետք է նման ջանքերի առաջամարտիկը լինեն։ Նրանք պետք է վերսկսեն երկխոսությունը, հանձնառություն ստանձնեն՝ թույլ…

Read More
Լատվիայի նախագահը կոչ է արել կասեցնել Վրաստանին Եվրամիության անդամակցելու թեկնածուի կարգավիճակը

Լատվիայի նախագահը կոչ է արել կասեցնել Վրաստանին Եվրամիության անդամակցելու թեկնածուի կարգավիճակը

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը կոչ է արել կասեցնել Վրաստանին Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումից հետո: Նա քննադատել է Վրաստանի նկատմամբ Եվրամիության ներկայիս քաղաքականությունը, հորդորել քայլեր ձեռնարկել ռուսական ազդեցությունը թուլացնելու համար։ Ռինկևիչսը նաև կոչ է արել Վրաստանի կառավարությանը հաշվի առնել իր հասարակության ցանկությունները և չտրվել արտաքին ազդեցությանը, որը կարող է խանգարել…

Read More
Ղազախստանն ու Ադրբեջանը միջկառավարական համաձայնագիր են ստորագրել ռազմական ոլորտում համագործակցության մասին
		07.06.2024 . Տարածաշրջան

Ղազախստանն ու Ադրբեջանը միջկառավարական համաձայնագիր են ստորագրել ռազմական ոլորտում համագործակցության մասին 07.06.2024 . Տարածաշրջան

Աստանան և Բաքուն միջկառավարական համաձայնագիր են ստորագրել ռազմական ոլորտում համագործակցության մասին։ Փաստաթուղթը Բաքվում բանակցություններից հետո ստորագրել են Ղազախստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Ռուսլան Ժակսիլիկովը և Զաքիր Հասանովը:   Հաղորդվում է, որ Ղազախստանի պաշտպանության նախարարն ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է հետևելու Ակտաու քաղաքում հուլիսին նախատեսված «Բիրլեստիկ-2024» օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին։    Դրանց մասնակցելու են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի…

Read More
Բայդենը հայտարարել է Կիևին 225 միլիոն դոլարի աջակցության նոր փաթեթի մասին

Բայդենը հայտարարել է Կիևին 225 միլիոն դոլարի աջակցության նոր փաթեթի մասին

Ֆրանսիայում հանդիպել են Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահները: Ջո Բայդենը հայտարարել է Կիևին 225 միլիոն դոլարի աջակցության նոր փաթեթի մասին: Բացի այդ, ամերիկյան լրատվամիջոցների տվյալով՝ Սպիտակ տան ղեկավարը ներողություն է խնդրել, որ ռազմական մատակարարումները դանդաղում են: «Այնուհանդերձ, մենք երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի կողքին ենք լինելու»,- դիմել է Բայդենը Զելենսկուն: Ամերիկյան նոր փաթեթը ներառելու է հակաօդային պաշտպանության…

Read More
Իրանը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ավելի սերտ ձևաչափ է դիտարկում, քան դիտորդի կարգավիճակն է․ Սլեպնյով

Իրանը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ավելի սերտ ձևաչափ է դիտարկում, քան դիտորդի կարգավիճակն է․ Սլեպնյով

Ապագայում Իրանը Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության ավելի սերտ ձևաչափ է դիտարկում, քան դիտորդ երկրի կարգավիճակն է: Այդ մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։ Նա կարծիք է հայտնել, որ Իրանն իրեն պատկերացնում է Միության կազմում, և դիտորդի կարգավիճակն ընդամենը առաջին քայլն է։ Սլեպնյովը հիշեցրել է, որ Իրանը…

Read More
Ժամանակավոր հրադադարը ռուսական կողմին հնարավորություն կտա նոր թափով հարձակման անցնել․ Զելենսկի

Ժամանակավոր հրադադարը ռուսական կողմին հնարավորություն կտա նոր թափով հարձակման անցնել․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ելույթ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանում:   Reuters-ի տվյալով՝ նա անդրադարձել է տեղեկություններին, որ Մոսկվան պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները և բանակցել միայն այն դեպքում, եթե հաշվի առնվի տեղում ստեղծված իրավիճակը։ Զելենսկին շեշտել է՝ ժամանակավոր հրադադարը հնարավորություն կտա ռուսական կողմին նոր թափով հարձակման անցնել: Նա նաև մերժել է հրադադարի դիմաց տարածքային զիջումների ցանկացած…

Read More
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են տնտեսական գործակցության հետ կապված հարցեր
		07.06.2024 . Միջազգային

Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են տնտեսական գործակցության հետ կապված հարցեր 07.06.2024 . Միջազգային

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։   ՌԴ կառավարության տվյալով՝ քննարկվել են տնտեսական գործակցության հետ կապված արդիական հարցեր:    Մտքեր են փոխանակվել այդ ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարի վերաբերյալ։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Ուկրաինային ցանկացած ռազմական մատակարարում էսկալացիայի նոր փուլ է նշանակում. Պեսկով

Ուկրաինային ցանկացած ռազմական մատակարարում էսկալացիայի նոր փուլ է նշանակում. Պեսկով

Ուկրաինայի հետ բանակցային գործընթաց սկսելու հիմքեր Մոսկվան ներկայումս չունի, քանի որ Կիևը փակել է բոլոր դռները՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը:   «Շարունակում ենք հասնել մեր նպատակներին հատուկ ռազմական գործողության միջոցով»,- հավելել է Դմիտրի Պեսկովը։   Նա շեշտել է, որ պատերազմի բոլոր նպատակներին հասնելը Մոսկվայի առանցքային առաջնահերթությունն է։ Պեսկովը նախազգուշացրել է, որ Ուկրաինային ցանկացած ռազմական մատակարարում…

Read More
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն կբերի Հարավային Կովկասին․ պետքարտուղարություն

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն կբերի Հարավային Կովկասին․ պետքարտուղարություն

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը։ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաներ մշտական կապի մեջ են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Մենք ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված առաջընթացով և աջակցում ենք…

Read More
Փարիզն Ուկրաինային մինչև այս տարվա վերջ Mirage 2000 կործանիչներ կփոխանցի․ Մակրոն
		07.06.2024 . Միջազգային

Փարիզն Ուկրաինային մինչև այս տարվա վերջ Mirage 2000 կործանիչներ կփոխանցի․ Մակրոն 07.06.2024 . Միջազգային

Փարիզն Ուկրաինային մինչև այս տարվա վերջ Mirage 2000 կործանիչներ կփոխանցի՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը, սակայն չի մանրամասնել՝ քանի ինքնաթիռի մասին է խոսքը:   Էմանուել Մակրոնը նշել է նաև, որ ֆրանսիական կողմը նաև ուկրաինացի օդաչուների համար վերապատրաստում կանցկացնի, որ վերջիններս կարողանան օգտվել ռազմական ինքնաթիռներից: Ուսուցումը կանցնի Ֆրանսիայում և կտևի 5-6 ամիս։ Մակրոնը հավելել է, որ պատրաստ…

Read More
Վրաստանի իշխանությունների գործողությունները վտանգի տակ են դնում Վրաստանի եվրոպական ապագան․ Միլլեր

Վրաստանի իշխանությունների գործողությունները վտանգի տակ են դնում Վրաստանի եվրոպական ապագան․ Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» վիճահարույց և զանգվածային ցույցերի պատճառ դարձած օրենքի ընդունմանը:   «Վաշինգտոնը խորապես մտահոգված է «Վրացական երազանք» կուսակցության հակաժողովրդավարական գործողություններով և հռետորաբանությամբ։ Դրանք վտանգի տակ են դնում Վրաստանի եվրոպական ապագան, հակասում են երկրի սահմանադրությանը և ժողովրդի ցանկություններին»,- նշել է պետքարտուղարության խոսնակը:   Մեթյու Միլլերը հիշեցրել է, որ օրերս…

Read More
Ամերիկյան զենքը չի կարող օգտագործվել Մոսկվային հարվածելու համար. Բայդեն
		07.06.2024 . Միջազգային

Ամերիկյան զենքը չի կարող օգտագործվել Մոսկվային հարվածելու համար. Բայդեն 07.06.2024 . Միջազգային

ԱՄՆ նախագահը հարցազրույց է տվել ABC News-ին, ի թիվս այլ հարցերի՝ մեկնաբանել արևմտյան զենքը Ռուսաստանի տարածքի դեմ օգտագործելու հարցին: Լրագրողը հիշեցրել է, որ Վաշինգտոնը թույլ է տվել Կիևին օգտագործել ամերիկայն զենքը միայն Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Խարկովի շրջանի մոտակայքում, ապա հարցրել՝ արդյոք ամերիկյան զենքով արդեն հարվածներ են հասցվել Դաշնության տարածքում գտնվող ռազմական թիրախներին: Ջո Բայդենը…

Read More
Իսրայելը հարվածել է Գազայում գտնվող ՄԱԿ-ի դպրոցին

Իսրայելը հարվածել է Գազայում գտնվող ՄԱԿ-ի դպրոցին

Հինգշաբթի իսրայելական զորքերը հարվածներ են հասցրել Գազայում գտնվող դպրոցին, որը պատկանում է ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության գործակալությանը: Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնյաները հայտնել են, որ այնտեղ տեղակայված էր ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կետը, և որ հարվածի հետևանքով զոհվել են հոկտեմբերի 7-ի հարձակման մասնակից զինյալներ։ ՀԱՄԱՍ-ի լրատվամիջոցների ղեկավար Իսմայիլ ալ-Թավաբտան հերքել է իսրայելական պնդումները, թե խմբավորման հրամանատարական կետը թաքնված…

Read More
Վրաստանի վարչապետը հայտարարել Է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին

Վրաստանի վարչապետը հայտարարել Է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին

Վրաստանին և Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է հարաբերությունների վերաբեռնում՝ լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: «Մենք շահագրգռված ենք առողջացնել վրաց-ամերիկյան հարաբերությունները։ Մենք դրան պատրաստ ենք և սպասում ենք ամերիկյան կողմի ընդառաջ քայլերին»,- ասել է վարչապետը։ Կոբախիձեն նաև նշել է, որ Վրաստանի համար կարևոր է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը: «Մեզ համար կարևոր է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, սակայն…

Read More
Արդյո՞ք Զելենսկու նախագահությունը լեգիտիմ է

Արդյո՞ք Զելենսկու նախագահությունը լեգիտիմ է

Ուկրաինայում ռազմական դրության ռեժիմով պայմանավորված՝ նախագահի նոր ընտրություն չի անցկացվի, մայիսին ավարտվել է Զելենսկու պաշտոնավարման ժամկետը: Ռուսաստանի նախագահը, հղում անելով Ուկրաինայի Սահմանադրությանը, պնդում է, որ նախագահն այս դեպքում չի կարող համարվել լեգիտիմ: Կիևից խորհուրդ են տալիս Սահմանադրությունը ընտրողաբար չմեկնաբանել, օրենքներով հիմնավորում՝՝ Զելենսկին պետության ղեկավար կմնա մինչև երկրում ռազմական դրության ավարտը: Միջազգային լրահոսը՝ տեսանյութում:

Read More
ԵՄ-ն Իսրայելի արտգործնախարարին հրավիրել է քննարկելու ապագա հարաբերությունները
		06.06.2024 . Միջազգային

ԵՄ-ն Իսրայելի արտգործնախարարին հրավիրել է քննարկելու ապագա հարաբերությունները 06.06.2024 . Միջազգային

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդիպման է հրավիրել Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացին։ «Անցյալ շաբաթ Արտաքին հարաբերությունների խորհրդում ձեռք բերված պայմանավորվածությունից հետո արտգործնախարար Իսրայել Կացին հրավիրել եմ ԵՄ-Իսրայել Ասոցացման հատուկ խորհրդին»,- գրել է Բորելը X սոցիալական ցանցում։ Հանդիպումը պետք է նվիրված լինի Իսրայելի հետ ԵՄ հարաբերություններին՝ Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության գագաթնակետին։…

Read More
Պուտինը՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ միջուկային զենք օգտագործելու սպառնալիքների մասին

Պուտինը՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ միջուկային զենք օգտագործելու սպառնալիքների մասին

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը համաշխարհային լրատվական գործակալությունների ներկայացուցիչների հետ: Պուտինը պատասխանել է մի շարք արդիական թեմաների վերաբերյալ լրագրողների հարցերին, այդ թվում՝ միջուկային զենքի կիրառման թեմային: Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում միջուկային զենք կիրառելու սպառնալիքների մասին հարցին ի պատասխան՝ Պուտինը հայտարարել է, որ «միջուկային մահակ չի թափահարում», բայց…

Read More
Դոնբասի բնակիչ է ձերբակալվել Փարիզում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

Դոնբասի բնակիչ է ձերբակալվել Փարիզում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով

Ֆրանսիայում ահաբեկչության հնարավոր նախապատրաստման գործով ձերբակալվել է ծնունդով դոնբասցի երիտասարդ, որն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիություն: Ֆրանսիայի ՆԳՆ ներքին անվտանգության գլխավոր վարչության աղբյուրը լրատվամիջոցներին հայտնել է, որ դեմքի լուրջ այրվածքներով 26-ամյա մի երիտասարդի տեղափոխել են հիվանդանոց ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունից հետո, որն ինքն էր հավաքել։ JDD պարբերականի տվյալներով՝ ձերբակալությունից հետո ոստիկանները խուզարկել են Շառլ դը…

Read More
Մոսկվան պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին. Եվդոկիմով
		06.06.2024 . Միջազգային

Մոսկվան պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին. Եվդոկիմով 06.06.2024 . Միջազգային

Մոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ադրբեջանում ՌԴ դեսպանը հույս է հայտնել, որ կողմերը շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրեն: Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին է անդրադարձել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: Մեթյու Միլլերը կոչ է արել անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց: Տարածաշրջանային և միջազգային զարգացումները ներկայացնում է Դիանա Գասպարյանը: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
«Գազպրոմը» չի կարողանա վերականգնել նախապատերազմյան վաճառքի ծավալները. հաշվետվություն

«Գազպրոմը» չի կարողանա վերականգնել նախապատերազմյան վաճառքի ծավալները. հաշվետվություն

Ռուսական գազային մենաշնորհատեր «Գազպրոմ» ՓԲԸ-ն առաջիկա տարիներին չի կարողանա վերականգնել գազի վաճառքը, որը կորցրել է Ուկրաինայում պատերազմի պատճառով սահմանված պատժամիջոցների հետևանքով։ Այդ մասին հայտնել է բրիտանական The Financial Times պարբերականը՝ վկայակոչելով 2023 թվականի վերջին ընկերության ղեկավարության պատվերով պատրաստված հաշվետվության տվյալները։ Ըստ վերլուծաբանների՝ մինչև 2035 թվականը Եվրոպա գազի արտահանումը տարեկան կկազմի միջինը 50-75 միլիարդ խորանարդ մետր:…

Read More
ԱՄՆ-ը հետևում է մարդու իրավունքների վիճակին Ադրբեջանում. Միլլեր

ԱՄՆ-ը հետևում է մարդու իրավունքների վիճակին Ադրբեջանում. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ամենօրյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ադրբեջանցի տնտեսագետ, լրագրող Ֆարիդ Մեհրալիզադեի ձերբակալությանը: Նա վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները մտահոգված է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության անդամների ձերբակալություններով և կոչ է անում կառավարությանը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։ «Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շարունակվող ձերբակալություններով։ Նրանք, ովքեր օգտագործում են իրենց…

Read More
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի վարչապետին աջակցության համար
		06.06.2024 . Միջազգային

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի վարչապետին աջակցության համար 06.06.2024 . Միջազգային

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում երախտագիտություն է հայտնել Լիտվայի կառավարության ղեկավարին՝ ջրհեղեղից տուժած Հայաստանին ցուցաբերած աջակցության համար: «Ինգրիդա Շիմոնիտե, շնորհակալություն Ձեր անսասան աջակցության համար այս դժվարին ժամանակներում: Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը։ Միասին մենք կհաղթահարենք այս դժվարությունները և կվերականգնվենք ավելի ուժեղ, քան երբևէ»,- գրել է ՀՀ վարչապետը: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Իլհամ Ալիևը և Իրանի նախագահի պաշտոնակատարը հեռախոսազրույց են ունեցել

Իլհամ Ալիևը և Իրանի նախագահի պաշտոնակատարը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի նախագահի պաշտոնակատար, առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերին հեռախոսազրույց են ունեցել: Հեռախոսազրույցի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է, որ երկու պետությունների միջև առկա են պատմականորեն բարեկամական, բարիդրացիական հարաբերություններ, իսկ ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Նախիջևանը Ադրբեջանին կապող՝ Իրանի տարածքով անցնող ավտոմոբիլային հաղորդակցության ստեղծման աշխատանքներին։ Միջազգային նորությունները՝…

Read More
Ղազախստանն ակնկալում է 10-12 մլրդ դոլար ծախսել ատոմակայանի կառուցման համար
		05.06.2024 . Միջազգային

Ղազախստանն ակնկալում է 10-12 մլրդ դոլար ծախսել ատոմակայանի կառուցման համար 05.06.2024 . Միջազգային

Ղազախստանը՝ ատոմակայանի կառուցման հարցը համապետական հանրաքվեով հաստատվելու դեպքում, ակնկալում է 10-12 միլիարդ դոլար ծախսել ատոմակայանի կառուցման համար, ասվում է «Էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման մասին» օրենքի նախագծի խորհրդատվական փաստաթղթում:   Փաստաթղթի համաձայն, եթե ընտրողները հավանություն տան ատոմակայանի կառուցմանը, ապա այն կկառուցվի մինչև 2035 թվականը՝ հանրապետության բյուջեի միջոցներով։ Փաստաթուղթը հրապարակվել է հունիսի 5-ին և հանրային քննարկման փուլում…

Read More
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վստահեցրել է, որ չի ատում իր վրա հարձակվողին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վստահեցրել է, որ չի ատում իր վրա հարձակվողին

Չորեքշաբթի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն տեսաուղերձ է հրապարակել համացանցում՝ իր առաջին ելույթը՝ երեք շաբաթ առաջ մահափորձի ժամանակ ծանր վիրավորվելուց հետո:   Եվրախորհրդարանի ընտրությանն ընդառաջ` Facebook-ի իր էջում հրապարակված ելույթի ձայնագրության մեջ նա նշել է, որ հարձակումը լուրջ վնաս է հասցրել իր առողջությանը, և ակնկալում է աշխատանքի վերադառնալ հունիս-հուլիս ամիսներին:    Ռոբերտ Ֆիցոն նաև ընդգծել է,…

Read More
Աբասթումանի հանգստավայրն էլ ավելի գրավիչ և հետաքրքիր կդառնա ինչպես վրացի, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների համար-Բեսիկ Ամիրանաշվիլի

Աբասթումանի հանգստավայրն էլ ավելի գրավիչ և հետաքրքիր կդառնա ինչպես վրացի, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների համար-Բեսիկ Ամիրանաշվիլի

Աբասթումանի հանգստավայրի քաղաքաշինական ծրագրի շրջանակներում ակտիվորեն ընթանում են ենթակառուցվածքային աշխատանքները։ Տեղեկությունը տարածում է Սամցխե-Ջավախքում պետական ​​ներկայացուցչի վարչակազմը։ Նրանց տվյալներով՝ Սամցխե-Ջավախքում աշխատանքները ստուգել է պետական ​​հոգաբարձու Բեսիկ Ամիրանաշվիլին Ադիգենի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ «Աբասթումանի վերականգնումը Սամցխե-Ջավախքի և ոչ միայն կարևոր ծրագիր է, որն իրականացվում է պետության և մասնավոր հատվածի կողմից…

Read More
Վրաստանը և Հայաստանը կներկայացնեն մինչև 2029 թվականը Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ

Վրաստանը և Հայաստանը կներկայացնեն մինչև 2029 թվականը Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ

Վրաստանը և Հայաստանը ՖԻՖԱ-ին համատեղ հայտ կներկայացնեն մինչև 2029 թվականը ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունն անցկացնելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին։ «Արդեն պաշտոնապես կարող եմ ասել, որ երկու հարեւաններ, ընկերներ, ֆուտբոլային պատմությամբ հարուստ երկրներ համատեղ հայտ կներկայացնեն 2029 թվականին 20 տարեկանների աշխարհի առաջնությունն ընդունելու համար։ Ցանկանում…

Read More
Հնդկաստանի Ազգային դեմոկրատական դաշինքը պաշտոնապես Մոդիին ընտրել է իր ղեկավար

Հնդկաստանի Ազգային դեմոկրատական դաշինքը պաշտոնապես Մոդիին ընտրել է իր ղեկավար

Ազգային ժողովրդավարական դաշինքի (NDA) առաջնորդները, որի մեջ մտնում է ընտրությունից հետո հրաժարական տված վարչապետ Նարենդրա Մոդիի «Բհարաթիա ջանաթա» կուսակցությունը, չորեքշաբթի կայացած նիստում միաձայն Մոդիին ընտրել են NDA-ի ղեկավար, հաղորդում է The Hindustan Times-ը:   Հայտարարության համաձայն՝ դաշինքը «կշարունակի աշխատել Հնդկաստանի ժողովրդի կենսամակարդակի բարելավման ուղղությամբ՝ հանուն երկրի համակողմանի զարգացման»։ Մոդին իր հերթին շնորհակալություն է հայտնել բոլոր…

Read More
Ալիևը և Մոխբերը քննարկել են Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան հատվածը Նախիջևանին կապող ճանապարհի հարցը

Ալիևը և Մոխբերը քննարկել են Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան հատվածը Նախիջևանին կապող ճանապարհի հարցը

Հունիսի 5-ին կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերի հեռախոսազրույցը, որի ժամանակ կողմերը պատրաստակամություն են հայտնել կյանքի կոչել Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ Ալիևի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կողմերը քննարկել են նաև Իրանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին միացնող ճանապարհատրանսպորտային ուղու ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքը։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան…

Read More