ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայում գրանցված ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայում գրանցված ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել թուրքական մի շարք ընկերությունների նկատմամբ, որոնց մեծ մասը գրանցված է Ստամբուլում: Դրանք զբաղվում են տարբեր նշանակության ապրանքների ներմուծմամբ և արտահանմամբ։ Գերատեսչության տվյալով՝ ընկերությունների դեմ միջոցառումները կիրառվում են հակառուսական պատժամիջոցների ընդլայնման շրջանակում: «Ռուսաստանը հույսը դնում է անդրազգային մատակարարման բարդ շղթաների վրա՝ կերակրելու իր ռազմական մեքենան: Նրանք խճճված սխեմաներով փորձում են…

Read More
Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով տարանցման գումարը կբարձրանա 15 տոկոսով. Թուրքիայի տրանսպորտի նախարար

Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով տարանցման գումարը կբարձրանա 15 տոկոսով. Թուրքիայի տրանսպորտի նախարար

Հուլիսի 1-ից Թուրքիան 15 տոկոսով կթանկացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցումը։ ՌԻԱ Նովոստին, երկրի տրանսպորտի նախարարությանը հղումով, հայտնել է, որ Սև ծովը Մարմարայի հետ կապող և Եվրոպան ու Փոքր Ասիան բաժանող նեղուցով տարանցումը կթանկանա 40 տարվա մեջ առաջին անգամ։ 2023 թվականի հուլիսին սակագինն արդեն բարձրացվել էր ութ տոկոսով՝ մինչև 4,42 դոլար մեկ ֆրանկի դիմաց։…

Read More
Կրեմլը հույս ունի շարունակել դաշնակցային հարաբերությունները Երևանի հետ. Պեսկով

Կրեմլը հույս ունի շարունակել դաշնակցային հարաբերությունները Երևանի հետ. Պեսկով

Ռուսաստանը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ և ակնկալում է, որ երկրների միջև հարաբերությունները կշարունակվեն գործընկերության և դաշնակցային հունով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային…

Read More
G7-ի երկրները Կիևին 50 մլրդ դոլար կհատկացնեն ռուսական ակտիվների հաշվին
		13.06.2024 . Միջազգային

G7-ի երկրները Կիևին 50 մլրդ դոլար կհատկացնեն ռուսական ակտիվների հաշվին 13.06.2024 . Միջազգային

G7-ի 50-րդ գագաթնաժողովը կբացվի հունիսի 13-ին՝ Իտալիայի Ապուլիա քաղաքում։ Հանդիպման ընթացքում G7-ի երկրների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն Ուկրաինայի աջակցությունը Ռուսաստանի դեմ պատերազմում, էներգետիկ և տնտեսական անվտանգությունը, միգրացիոն խնդիրները, Չինաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում։ Ֆրանսիական Le Monde թերթը, վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի ներկայացուցչին, հայտնում է, որ մինչև հանդիպումը Յոթնյակի (G7) երկրները…

Read More
Կուբա են ժամանել ՌԴ ռազմածովային ուժերի նավեր և միջուկային սուզանավ

Կուբա են ժամանել ՌԴ ռազմածովային ուժերի նավեր և միջուկային սուզանավ

Հունիսի 12-ին Ռուսական «Կազան» ատոմային սուզանավը, «Ծովակալ Գորշկով» ֆրեգատը, միջին ծովային տանկեր «Ակադեմիկ Պաշինը» և «Նիկոլայ Չիկեր» փրկարարական քարշակը ժամանել են Հավանայի նավահանգիստ՝ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Հյուսիսային նավատորմի նավերի ջոկատն ավարտել է բարձր ճշգրտության հրթիռային զենքի կիրառման զորավարժությունը և ոչ պաշտոնական այցով ժամանել է Հավանայի նավահանգիստ»,- ասվում է մամուլի հաղորդագրությունում։ «Ծովակալ Գորշկով» ֆրեգատը…

Read More
ԵՄ-ն լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում չինական էլեկտրական մեքենաների համար
		12.06.2024 . Միջազգային

ԵՄ-ն լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում չինական էլեկտրական մեքենաների համար 12.06.2024 . Միջազգային

Բրյուսելը հայտարարել է չինական արտադրության էլեկտրական մեքենաների ներկրման նոր մաքսատուրքերի մասին, որոնց գները, ըստ ԵՄ-ի, արհեստականորեն ցածր են՝ Պեկինի պետական ​​սուբսիդիաների շնորհիվ։ Չինական արտադրության մարտկոցներով էլեկտրական մեքենաները (BEV) շուտով կենթարկվեն ներմուծման մաքսատուրքերի, երբ դրանք մտնեն Եվրամիության միասնական շուկա: Կանաչ տեխնոլոգիաներով արտադրված նման էկոլոգիապես մաքուր ապրանքների պահանջարկը վերջին տարիներին կտրուկ աճել է: «Միջոցները կկիրառվեն հուլիսի սկզբին,…

Read More
Բորժոմիի մունիցիպալիտետի բարձրլեռնային Անդեզիտ գյուղում  ճանապարհների վերանորոգման աշխատանքներ է ընթանում

Բորժոմիի մունիցիպալիտետի բարձրլեռնային Անդեզիտ գյուղում ճանապարհների վերանորոգման աշխատանքներ է ընթանում

Բորժոմիի մունիցիպալիտետի բարձրլեռնային Անդեզիտ գյուղում ճանապարհների վերանորոգման աշխատանքներ է ընթանում։ Ինչպես նշվում է Բորժոմիի քաղաքապետարանի տարածած տեղեկատվության մեջ, ճանապարհի վերանորոգման նախագծով նախատեսվում է Անդեզիտ գյուղի ներքին ծառուղիների ասֆալտապատում։ Ընդհանուր առմամբ, բնակավայրում կկառուցվի 1700 մ երկարությամբ ճանապարհի ծածկ: «Անդեզիտում ճանապարհի վերականգնման համար պետբյուջեից հատկացվել է 148 417 լարի, աշխատանքներն իրականացնում է «Բիլթմոր» ՍՊԸ-ն։ Ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումը…

Read More
Կեղտոտված և պղտորված խմելու ջուր Ախալցխայում

Կեղտոտված և պղտորված խմելու ջուր Ախալցխայում

Ախալցխայում՝ Ռաբաթի թաղամասում, այսօր կեղտոտված ու պղտոր ջուր է հոսել։ Տեղի բնակիչներն ասում են, որ առավոտյան գործնականում չեն կարողացել խմել խմելու ջրից։ Միացյալ ջրամատակարարման ընկերությունից ասում են, որ ջրավազանը լվացվել և ախտահանվել է, ինչի հետևանքով բնակիչներին պղտոր ջուր է մատակարարվել: Ընկերությունն ասում է, որ նախապես ծանուցումներ է ուղարկել հանրությանը: Իսկ բնակչությունը պնդում է, որ նախազգուշացում…

Read More
Գերմանական Uniper-ը խզում է Ռուսաստանից գազի մատակարարման պայմանագրերը

Գերմանական Uniper-ը խզում է Ռուսաստանից գազի մատակարարման պայմանագրերը

Գերմանական Uniper էներգետիկ ընկերությունը, որը Գերմանիայում ռուսական գազի խոշորագույն ներկրողն էր և 2022 թվականին «Գազպրոմի» պատճառով շատ է տուժել, հայտարարել է ռուսական կոնցեռնի հետ պայմանագրերը խզելու մասին։ Դա հնարավոր է դարձել Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման շնորհիվ, որն ընդունվել է հօգուտ գերմանական ընկերության։ Ստոկհոլմի դատարանի հունիսի 7-ի որոշման մեջ նաև ասվում է, որ գերմանական կոնցեռնին ավելի…

Read More
Մակրոնը կոչ է արել չափավոր քաղաքական գործիչներին միավորվել ծայրահեղ աջերին հաղթելու համար

Մակրոնը կոչ է արել չափավոր քաղաքական գործիչներին միավորվել ծայրահեղ աջերին հաղթելու համար

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի ձախ և աջ կուսակցությունների չափավոր քաղաքական գործիչներին կոչ է արել միավորվել՝ խորհրդարանի ընտրությունում ծայրահեղ աջերին հաղթելու համար։ Ֆրանսիայի կենտրոնամետ նախագահն ասել է, թե ցանկանում է, որ «բարի կամքի տեր տղամարդիկ և կանայք, որոնք կարող են ոչ ասել ծայրահեղություններին, համախմբվեն և կառուցեն ընդհանուր նախագիծ» երկրի համար: Մակրոնը կիրակի օրվանից ի վեր…

Read More
Վրաստանի պաշտպանության ուժերը Թուրքիայից ստացել են ՆԱՏՕ-ի ստանդարտի զրահափոխադրիչներ

Վրաստանի պաշտպանության ուժերը Թուրքիայից ստացել են ՆԱՏՕ-ի ստանդարտի զրահափոխադրիչներ

Թուրքական կողմի հետ կնքված պայմանագրի հիման վրա Վրաստանի պաշտպանության ուժերը ստացել են ՆԱՏՕ-ի նոր ստանդարտների զրահափոխադրիչներ (VURAN)։ Վազիանիի 4-րդ հետևակային բրիգադի հրապարակում տեղի է ունեցել ամենագնաց զրահատեխնիկայի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցելու համար Վրաստան է եկել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության ենթակայության ASFAT ընկերության գլխավոր տնօրենը։ VURAN տիպի զրահամեքենաները տեխնիկայի և ենթահամակարգերի առումով համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափանիշներին։…

Read More
ՌԴ խաղաղապահներն ամբողջությամբ դուրս են եկել ԼՂ-ից
		12.06.2024 . Տարածաշրջան

ՌԴ խաղաղապահներն ամբողջությամբ դուրս են եկել ԼՂ-ից 12.06.2024 . Տարածաշրջան

ԼՂ խաղաղապահ զորակազմն ամբողջությամբ դուրս է եկել ԼՂ տարածքից: Գործընթացն ավարտվել է հունիսի 12-ին, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունը հայտարարել է, որ ամբողջովին դուրս են բերվել  խաղաղապահների անձնակազմը, սպառազինությունը ու տեխնիկան: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Լեհաստանը մարտական ավիացիա է օդ բարձրացրել Ուկրաինային ՌԴ-ի հարվածների պատճառով

Լեհաստանը մարտական ավիացիա է օդ բարձրացրել Ուկրաինային ՌԴ-ի հարվածների պատճառով

Լեհ զինվորականներն ու դաշնակիցներն ինքնաթիռներ են երկինք բարձրացրել՝ հունիսի 12-ի գիշերը Ուկրաինայի տարածք ռուսական օդային հարձակման պատճառով, հայտնել Է Լեհաստանի ԶՈՒ օպերատիվ հրամանատարությունը: «Գիշերը մենք հետևում էինք Ռուսաստանի հեռահար ավիացիայի ակտիվությանը, որը թևավոր հրթիռներով և Shahed տիպի անօդաչու թռչող սարքերով հարվածներ էր հասցնում հիմնականում Ուկրաինայի արևմուտքում գտնվող օբյեկտներին»,- ասված է Լեհաստանի ԶՈՒ օպերատիվ հրամանատարության հաղորդագրության…

Read More
Եղանակային անոմալիաներ Եվրոպայում և Թուրքիայում
		12.06.2024 . Միջազգային

Եղանակային անոմալիաներ Եվրոպայում և Թուրքիայում 12.06.2024 . Միջազգային

Թուրքիայում սաստիկ շոգ է, ջերմաստիճանը 8-12 աստիճանով գերազանցում է սեզոնի միջին ցուցանիշը։ Երկրի արևմտյան և հարավային ափերն արդեն մեկ շաբաթ է՝ գտնվում են ծայրահեղ ջերմաստիճանի ազդեցության տակ: Կանխատեսվում է, որ շոգն ամենաշատը հարվածելու է Էգեյան և Միջերկրական ծովերի շրջաններին։ Փորձագետները վախենում են անտառային հրդեհներից: Անթալիայի Օլիմպոս առողջարանային գյուղում հրդեհ է բռնկվել, փայտե տների մեծ մասն…

Read More
Ջո Բայդենը հայտարարել է, որ ընդունում է որդու՝ Հանթերի վերաբերյալ երդվյալ ատենակալների որոշումը

Ջո Բայդենը հայտարարել է, որ ընդունում է որդու՝ Հանթերի վերաբերյալ երդվյալ ատենակալների որոշումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ընդունում է երդվյալ ատենակալների որոշումը, որով իր որդի Հանթերը մեղավոր է ճանաչվել զենքի պահպանման օրենքը խախտելու համար: Նախկինում նա խոստացել էր չօգտվել ներման իրավունքից, եթե որդին մեղավոր ճանաչվի։ «Ջիլը (Ջիլ Բայդեն, Միացյալ Նահանգների առաջին տիկին) և ես միշտ կլինենք Հանթերի և մեր ընտանիքի մյուս անդամների կողքին՝ ցուցաբերելով սեր…

Read More
Կիևի իշխանությունները հաղորդել են քաղաքին հասցված համակցված ավիահարվածի մասին
		12.06.2024 . Միջազգային

Կիևի իշխանությունները հաղորդել են քաղաքին հասցված համակցված ավիահարվածի մասին 12.06.2024 . Միջազգային

Հունիսի 12-ի գիշերը ռուսական զորքերը զանգվածային ավիահարված են հասցրել Կիևին՝ օգտագործելով տարբեր տեսակի զինատեսակներ՝ թևավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր: Ըստ նախնական տվյալների՝ կիրառվել են նաև բալիստիկ հրթիռներ։ Այդ մասին հայտնել է DW-ն՝ հղում անելով Կիևի քաղաքային ռազմական վարչության հաղորդագրությանը։ Վարչության ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ Կիևում օդային տագնապը տևել է մոտ երկու ժամ։ Նա պարզաբանել է,…

Read More
Բայրամովը և Բերբոքը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Բայրամովը և Բերբոքը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ։ Կողմերն անդրադարձել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ադրբեջանի արտգործնախարարը մատնանշել է խաղաղության գործընթացում առկա խնդիրներն ու հնարավորությունները։ Այս համատեքստում Ջեյհուն Բայրամովը նշել է, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շարունակական պահանջը…

Read More
Քննություններ Ախալքալաքի Ապագայի տան խմբակներում

Քննություններ Ախալքալաքի Ապագայի տան խմբակներում

Հունիսի 10-ից սկսվեցին Ախալքալաքի Ապագայի տանը լեզուների խմբակներ հաճախող երեխաների համար քննությունները։ Անգլերեն և ֆրանսերեն լեզուների խմբակների քննությունները հանձնեցին թվով 70 աշակերտ։ Ապագայի տան քննությունների ընթացքին աչալուրջ հետեւում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ղեկավարությունը, քաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանի ղեկավարությամբ։

Read More
Էստոնիան Ուկրաինային փոքր հեռահարության Mistral տիպի զենիթահրթիռային համալիրներ կտրամադրի

Էստոնիան Ուկրաինային փոքր հեռահարության Mistral տիպի զենիթահրթիռային համալիրներ կտրամադրի

Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը հայտարարել է Ուկրաինային ռազմական օգնության փաթեթ տրամադրելու մասին, որում կներառվեն փոքր հեռահարության Mistral տիպի զենիթահրթիռային համալիրներ և դրանց հրթիռներ: Պևկուրի խոսքով՝ Ուկրաինային շտապ անհրաժեշտ է ամրապնդել հակաօդային պաշտպանությունը՝ Ռուսաստանի հարձակումները հետ մղելու համար, բացի դրանից՝ նման օգնությունը բխում է նաև Էստոնիայի շահերից: Ռազմական օգնության ստույգ ծավալները Էստոնիան չի հրապարակում՝ անվտանգության…

Read More
Ադրբեջանի և Իրանի պայմանավորվածությամբ՝ երկու երկրների տարածքում մարտավարական զորավարժություններ կանցկացվեն

Ադրբեջանի և Իրանի պայմանավորվածությամբ՝ երկու երկրների տարածքում մարտավարական զորավարժություններ կանցկացվեն

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Նախիջևանում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հունիսի 12-ին մարտավարական զորավարժություններ կանցկացնեն։ Զորավարժությանը կներգրավվեն մարտական տեխնիկա, ավիամիջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մարտավարական զորավարժությունները միաժամանակ կանցկացվեն նաև Իրանի տարածքում՝ իրանական բանակի համապատասխան ուժերի և միջոցների ներգրավմամբ: Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում կիրականացվեն «ռազմավարական…

Read More
Ուկրաինայի էներգետիկ երթակառուցվածքը պետք է վերականգնվի մինչև այս տարվա վերջ․ Զելենսկի

Ուկրաինայի էներգետիկ երթակառուցվածքը պետք է վերականգնվի մինչև այս տարվա վերջ․ Զելենսկի

Ուկրաինայում ոչնչացվել է 9 ԳՎտ հզորություն, ինչը կազմում է երկրի էներգետիկ կարիքների մոտ կեսը՝ հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բեռլինում Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովում։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, էներգետիկ երթակառուցվածքը պետք է վերականգնվի մինչև այս տարվա վերջ։ Զելենսկին նաև տեղեկացրել է, որ ոչնչացված էներգետիկ սարքավորումների կազմում են ջերմային արտադրության 80%-ը և հիդրոգեներացման մեկ երրորդը։…

Read More
Վրաստանի ղեկավարության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները վիրավորական են․ Կոբախիձե
		11.06.2024 . Միջազգային

Վրաստանի ղեկավարության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները վիրավորական են․ Կոբախիձե 11.06.2024 . Միջազգային

Վրաստանի ղեկավարության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները վիրավորական են և չեն համապատասխանում երկու երկրների միջև գործընկերության ոգուն՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա հույս է հայտնել, որ ամերիկյան կողմը կվերանայի իր քաղաքականությունը։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանի շահերից է բխում, որ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերություններն առավելագույնս խորանան: Նա նշել է, որ փոխադարձ քայլեր է ակնկալում ինչպես ամերիկյան,…

Read More
Մակրոնը հայտարարել է, որ անկախ խորհրդարանի ընտրության արդյունքից՝ հրաժարական չի տա

Մակրոնը հայտարարել է, որ անկախ խորհրդարանի ընտրության արդյունքից՝ հրաժարական չի տա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հրաժարական չի տա՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքները: Այդ մասին նա հայտնել է Le Figaro պարբերականի հետ հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե որքանով է հավանական իր հրաժարականը, եթե Եվրախորհրդարանի ընտրությունում հաղթած ծայրահեղ աջ Ազգային ճակատը հաղթի նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի ընտրությունում։ Մակրոնը վկայակոչել է…

Read More
Բայրամովն ու Բերբոքն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին

Բայրամովն ու Բերբոքն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի անցկացումը Բաքվում։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին,…

Read More
Մալավիի նախագահը հաստատել է փոխնախագահ Չիլիմայի՝ ավիավթարի հետևանքով զոհվելու հանգամանքը
		11.06.2024 . Միջազգային

Մալավիի նախագահը հաստատել է փոխնախագահ Չիլիմայի՝ ավիավթարի հետևանքով զոհվելու հանգամանքը 11.06.2024 . Միջազգային

Մալավիի նախագահ Լազարուս Չակվերան երկրի բնակչությանն ուղղված ուղերձում հաստատել է, որ փոխնախագահ Սաուլոս Չիլիման զոհվել է ավիավթարի հետևանքով։ «Փրկարարներ հայտնաբերել են ինքնաթիռը, որն ամբողջությամբ ավերված է եղել վթարի հետևանքով։ Փոխնախագահն ու ինքնաթիռում եղած բոլոր մարդիկ զոհվել են»,- տեղեկացրել է Չակվերան։ Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ փոխնախագահի ինքնաթիռը Մալավիի մայրաքաղաք Լիլոնգվեից մեկնել է տեղական ժամանակով առավոտյան ժամը…

Read More
Լավրովն ու Ֆիդանը անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին

Լավրովն ու Ֆիդանը անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Նիժնի Նովգորոդում հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական համագործակցության հարցեր: «Ռուսական կողմը հատուկ շեշտել է սերտ փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ ի շահ ընթացիկ հարցերի լուծման, կապերի հետագա ընդլայնման և փոխգործակցության հեռանկարային ոլորտների որոնման»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ Անդրադարձ է կատարվել…

Read More
Հայտնաբերվել է կորած ադրբեջանցի զինծառայողի դին․ Ադրբեջանի ՊՆ

Հայտնաբերվել է կորած ադրբեջանցի զինծառայողի դին․ Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Նախիջևանի տարածքում հայտնաբերվել է հունիսի 9-ին անհայտ հանգամանքներում կորած զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին։ Նշվում է, որ փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Մալավիի փոխնախագահի ինքնաթիռը վթարի է ենթարկվել

Մալավիի փոխնախագահի ինքնաթիռը վթարի է ենթարկվել

Մալավիի կառավարությունը հայտնել է, որ փոխնախագահ Սաուլոս Չիլիմային տեղափոխոխող ինքնաթիռն անհետացել է ռադարներից, որոնողական աշխատանքը շարունակվում է։ Երկրի նախագահ Լազարուս Չակվերան ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է, որ իր հրամանով որոնողափրկարարական աշխատանքը կշարունակվի մինչև ինքնաթիռի հայտնաբերումը: Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի գտնել որևէ փրկվածի: Ինքնաթիռը Մալավիի մայրաքաղաք Լիլոնգվեից մեկնել է տեղական ժամանակով առավոտյան ժամը…

Read More
ՀԱՄԱՍ-ը ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որն աջակցում է Գազայում հրադադարի մասին առաջարկին
		11.06.2024 . Միջազգային

ՀԱՄԱՍ-ը ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որն աջակցում է Գազայում հրադադարի մասին առաջարկին 11.06.2024 . Միջազգային

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որն աջակցում է Գազայում հրադադարի մասին առաջարկին: ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել միջնորդների հետ և անուղղակի բանակցություններ սկսել ծրագրի սկզբունքների իրականացման շուրջ: «ՀԱՄԱՍ շարժումը ողջունում է Անվտանգության խորհրդի բանաձևում ներառված դրույթները, մասնավորապես՝ Գազայում տևական հրադադարի հաստատումը, զորքերի լիակատար դուրսբերումը, գերիների փոխանակումը, Գազայի վերականգնումը, տեղահանված…

Read More
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Գազայում հրադադարի մասին ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Գազայում հրադադարի մասին ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Գազայում հրադադարի մասին ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը: Փաստաթղթին կողմ է քվեարկել 14 երկիր, Ռուսաստանը ձեռնպահ է մնացել։ Բանաձևը ՀԱՄԱՍ-ին կոչ է անում համաձայնել հրադադարի մասին նոր առաջարկին, որին համաձայնել է Իսրայելը: Ըստ փաստաթղթի՝ այդ առաջարկի կյանքի կոչումը թույլ կտա հասնել «շուտափույթ, ամբողջական և վերջնական հրադադարի՝ պատանդների, այդ թվում՝ կանանց, տարեցների և…

Read More