Ռուսական Су-24 ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը

Ռուսական Су-24 ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը

Ռուսական ռազմական ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը Բալթյան Գոտլանդ կղզուց արևելք, այն որսալու համար երկու կործանիչ է օդ բարձրացվել՝ հայտնել են Շվեդիայի ռազմաօդային ուժերը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 14-ին։ Ռուսական Су-24 ինքնաթիռը չի արձագանքել նախազգուշացմանը, ինչից հետո նրան ընդառաջ է ուղարկվել շվեդական երկու Gripen կործանիչ: «Ռուսաստանի գործողություններն անընդունելի են և…

Read More
Ռումինիան ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին մասնակցելու համար վիզա չի տրամադրի Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչներին

Ռումինիան ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին մասնակցելու համար վիզա չի տրամադրի Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչներին

Ռումինիան որոշում է կայացրել թույլ չտալ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին մասնակցել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բելառուսի ներկայացուցիչներին՝ հայտնել են այդ երկրի արտգործնախարարությունից: Ավելի վաղ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը հայտնել էր, որ Ռումինիան հրաժարվել է մուտքի արտոնագրեր տրամադրել Ռուսաստանի պատվիրակության անդամներին Բուխարեստում կայանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին մասնակցելու համար: «Մեզ՝ այդ…

Read More
Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում փոխզիջում լինել չի կարող. Երմակ

Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում փոխզիջում լինել չի կարող. Երմակ

Մոսկվայի հետ բանակցությունների հավանականությանն է անդրադարձել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը: Անդրիյ Երմակի խոսքով՝ Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում որևէ փոխզիջում լինել չի կարող:   Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ Կիևը հնարավորություն է փնտրում՝ Ռուսաստանին ներկայացնելու իր խաղաղության ծրագիրը, սակայն դաշնակիցների հետ համաձայնեցնելուց հետո։   «Կարծում ենք՝ դա կարող է տեղի ունենալ երկրորդ…

Read More
Արևմուտքի արձագանքը Պուտինի առաջարկներին կառուցողական չէ․ Պեսկով
		15.06.2024 . Միջազգային

Արևմուտքի արձագանքը Պուտինի առաջարկներին կառուցողական չէ․ Պեսկով 15.06.2024 . Միջազգային

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու և բանակցություններ սկսելու վերաբերյալ Վլադիմիր Պուտինի առաջարկին Շվեյցարիայի գագաթնաժողովի մասնակիցների արձագանքը կառուցողական բնույթ չունի: «Շատ են պաշտոնական արձագանքները, ոչ կառուցողական բնույթի պաշտոնական հայտարարությունները»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ Շվեյցարիայի գագաթնաժողովում չի քննարկվում Ուկրաինայում խաղաղության հարցը, փոխարենը քննարկվում են հումանիտար հարցեր: Բաժանորդագրվեք…

Read More
Ռուսաստանն օգնել է Հայաստանին ռեկորդային կարճ ժամանակում վերականգնել Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը․ Օվերչուկ

Ռուսաստանն օգնել է Հայաստանին ռեկորդային կարճ ժամանակում վերականգնել Վրաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը․ Օվերչուկ

Դժվար պահին Ռուսաստանն օգնության է հասել Հայաստանի ժողովրդին և ռեկորդային կարճ ժամանակում վերականգնել տարերային աղետից ավերված երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի հետ՝ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։   «Ռուս մասնագետներն անձնվիրաբար շուրջօրյա աշխատել են հայ գործընկերների հետ տարերային աղետի հետևանքով վնասված երկաթուղու հատվածի վերականգնման ուղղությամբ: Վթարավերականգնողական աշխատանքի ֆինանսավորումն իրականացրել է Ռուսաստանի Դաշնությունը՝ երկրի ղեկավարության որոշմամբ»,- նշել…

Read More
Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
		15.06.2024 . Միջազգային

Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ 15.06.2024 . Միջազգային

Հունիսի 10-ին Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Մոնպելիե քաղաքից ժամանած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի։ Այդ մասին տեղեկացնում է Հրազդանի համայնքապետարանը:   Պատվիրակության կազմում էին Մոնպելիեի փոխքաղաքապետ և Մոնպելիեի միջերկրական մետրոպոլիայի փոխնախագահ Քլեր Հարթը, քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, Մոնպելիեի փաստաբանական պալատի անդամներ, որոնց թվում էր Մոնպելիեում…

Read More
Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. նախագահ

Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդին ազգային տոնի՝ Ձերդ Մեծության ծննդյան օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Ձերդ Մեծության ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և արևշատություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝…

Read More
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը
		15.06.2024 . Միջազգային

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը 15.06.2024 . Միջազգային

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 14-ին ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը, որի կազմում էին ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, ԵՄ պատվիրակության Համագործակցության ղեկավար Ֆրանկ Հեսսը, ՀԲ և ԵՄ այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Այցի նպատակն էր նախարարին ներկայացնել բաժնետիրական ընկերությունների մասին օրենսդրական բազայի և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի արդիականացման տեխնիկական աջակցությունը և «Նոր բիզնես…

Read More
Կառավարությունը հանձնառու է խորացնել երկկողմ համագործակցությունը ՀՀ-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության ոգուն համահունչ. Փաշինյան

Կառավարությունը հանձնառու է խորացնել երկկողմ համագործակցությունը ՀՀ-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության ոգուն համահունչ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է. «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Թագավոր Չարլզ երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ, որպեսզի գալիք տարիները Միացյալ Թագավորության և բրիտանացի բարեկամ ժողովրդի համար նշանավորվեն խաղաղությամբ,…

Read More
ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մի շարք ուղղություններով

ԲՏԱ նախարարն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մի շարք ուղղություններով

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտ (NIST)։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «NIST-ի առաքելությունն է խթանել ամերիկյան նորարարությունը և արդյունաբերական մրցունակությունը: Այս կառույցի գործունեությունը բաղկացած է տարատեսակ հետազոտական ծրագրերից, որոնք կենտրոնացած են նանոմասշտաբի գիտության և տեխնոլոգիայի, ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նեյտրոնային հետազոտությունների, նյութերի չափումների և ֆիզիկական չափումների…

Read More
Կիևը Մոսկվայի խաղաղության նոր առաջարկը դիտարկում է որպես վերջնագիր․ Զելենսկի
		14.06.2024 . Միջազգային

Կիևը Մոսկվայի խաղաղության նոր առաջարկը դիտարկում է որպես վերջնագիր․ Զելենսկի 14.06.2024 . Միջազգային

Կիևը Մոսկվայի խաղաղության նոր առաջարկը դիտարկում է որպես վերջնագիր՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իտալական Sky TG24 հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ «Դրանց մեջ այլ բան չկա, քան վերջնագրերը, որոնք եղել են նաև նախկինում»,- ասել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ Մոսկվայի առաջարկի ընդունումը կնշանակի տարածքային զիջումներ։ Ուկրաինայի նախագահը հավելել է, որ նախաձեռնությունը հավասար է հակամարտության սառեցմանը, սակայն…

Read More
Վլադիմիր Պուտինի առաջարկները սխալ է անվանել «վերջնագիր»․ Պեսկովն արձագանքել է Զելենսկու հայտարարությանը

Վլադիմիր Պուտինի առաջարկները սխալ է անվանել «վերջնագիր»․ Պեսկովն արձագանքել է Զելենսկու հայտարարությանը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ  Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Վլադիմիր Պուտինի առաջարկները սխալ է անվանել «վերջնագիր»: «Դա խաղաղ նախաձեռնություն է»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Վոլոդիմիր Զելենսկու խոսքը, որն ավելի վաղ նշել էր, թե այդ առաջարկները ոչնչով չեն տարբերվում Մոսկվայի նախկին պայմաններից։ Կրեմլի խոսնակը նշել է, որ 2022 թվականի գարնանը, երբ խաղաղության…

Read More
Մոսկվան ի վիճակի չէ Կիևին թելադրել, թե ինչ պետք է անի խաղաղություն հաստատելու համար․ Օսթինը՝ ՌԴ առաջարկների մասին

Մոսկվան ի վիճակի չէ Կիևին թելադրել, թե ինչ պետք է անի խաղաղություն հաստատելու համար․ Օսթինը՝ ՌԴ առաջարկների մասին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ խաղաղ բանակցություններ սկսելու համար ուկրաինական զորքերը պետք է դուրս գան Դոնեցկից, Լուգանսկից, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ամբողջ տարածքից, և Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու մասին: Օսթինը հայտարարել է, որ Պուտինն ի վիճակի չէ Ուկրաինային թելադրել, թե ինչ պետք…

Read More
Փալոնը ողջունել է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված զարգացումները
		14.06.2024 . Միջազգային

Փալոնը ողջունել է ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված զարգացումները 14.06.2024 . Միջազգային

Ես ողջունում եմ այս նոր զարգացումները՝ ուղղված ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝ հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ «Ես ակնկալում եմ այդ համաձայնագրի վերջնական ձևակերպումը, որը կխորացնի մեր համագործակցությունը, և է՛լ ավելի կամրապնդի ամերիկյան աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Փալոնը։ I welcome these new developments to strengthen the US-Armenia relationship. I look…

Read More
ԵՄ առաքելության դիտորդները որևէ արտառոց տեղաշարժ կամ միջադեպ չեն նկատել

ԵՄ առաքելության դիտորդները որևէ արտառոց տեղաշարժ կամ միջադեպ չեն նկատել

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության դիտորդները որևէ արտառոց տեղաշարժ կամ միջադեպ չեն նկատել՝ նշված է առաքելության X-ի միկրոբլոգում: «Առաքելությունը շարունակում է իր ամենօրյա պարեկությունը Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում»,- ասված է գրառման մեջ։ EUMA continues its daily patrols on the Armenian side of the border with Azerbaijan. The Mission’s monitors haven’t observed any unusual movements…

Read More
Պոդոլյակն արձագանքել է  Ռուսաստանի նախագահի առաջ քաշած պայմաններին

Պոդոլյակն արձագանքել է Ռուսաստանի նախագահի առաջ քաշած պայմաններին

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը մեկնաբանել է կրակը դադարեցնելու և Կիևի հետ բանակցությունների սեղան վերադառնալու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած պայմանները։ «Ռուսաստանի կողմից խաղաղության նոր առաջարկներ չկան»,- նշել է Պոդոլյակը, հավելել՝ դրանց բովանդակությունը «խիստ վիրավորական է միջազգային իրավունքի համար և խոսում է Ռուսաստանի ներկայիս ղեկավարության՝ իրողությունները համարժեք գնահատելու անկարողության մասին»։ Ուկրաինացի…

Read More
Ադրբեջանում հրապարակվել է քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում ընդգրկված է 303 մարդ
		14.06.2024 . Տարածաշրջան

Ադրբեջանում հրապարակվել է քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում ընդգրկված է 303 մարդ 14.06.2024 . Տարածաշրջան

«Հանուն Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատության» միությունը հունիսի 14-ին հրապարակել է այդ երկրում քաղբանտարկյալների նոր ցուցակ, որում ընդգրկված է 303 մարդ: Մարտի 18-ի ցուցակի համեմատ՝ քաղբանտարկյալների թիվն ավելացել է 16-ով։ Անցած երեք ամվա ընթացքում ցուցակից դուրս է մնացել միայն ընդդիմադիր գործիչ և գիտնական Գուբադ Իբադօղլուն, որի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով: Ցուցակում ընդգրկված են նաև հավատացյալներ։…

Read More
G7-ի երկրները ներդրում կունենան Ուկրաինային շուրջ 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթում

G7-ի երկրները ներդրում կունենան Ուկրաինային շուրջ 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթում

Յոթի խմբի հանդիպման արդյունքներով Եվրահանձնաժողովի նախագահը հաստատել է, որ G7-ի երկրները ներդրում կունենան Ուկրաինային շուրջ 50 միլիարդ դոլարի օգնության փաթեթում: Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ այդ գումարը մոբիլիզացվելու է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից: «Այս որոշումն ուղերձ է, որ մենք օգնելու ենք Կիևին այնքան, որքան անհրաժեշտ է»,- հավաստիացրել է պաշտոնյան: Այժմ հստակեցվում են տեխնիկական մանրամասները:…

Read More
Ռիտերը Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի տնօրենի հետ քննարկել է ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում

Ռիտերը Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի տնօրենի հետ քննարկել է ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի (ZIF Berlin) գործադիր տնօրեն դոկտոր Աստրիդ Իրգանգի հետ՝ քննարկելու առաքելության մանդատը և գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև գերմանացի փորձագետների նշանակումը առաքելությունում: Այդ մասին տեղեկացրել են առաքելությունից։ «Գերմանիան առաքելությունում ունի ամենամեծ անձնակազմը՝ 27 անդամով: Շատ շնորհակալություն, Գերմանիա»,- նշված է առաքելության X-ի միկրոբլոգում։ Բաժանորդագրվեք մեր…

Read More
ՆԱՏՕ-Ադրբեջան հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին առնչվող հարցեր
		14.06.2024 . Տարածաշրջան

ՆԱՏՕ-Ադրբեջան հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին առնչվող հարցեր 14.06.2024 . Տարածաշրջան

Բելգիա պաշտոնական այցի շրջանակում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մասնակցել է ՆԱՏՕ + Ադրբեջան ձևաչափով քաղաքական երկխոսությանը: Ադրբեջանական կողմի տվյալով՝ հանդիպմանը քննարկվել են Բաքվի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության վիճակը և հեռանկարը, Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, Ադրբեջանում կայանալիք COP29 համաժողովի նախապատրաստական աշխատանքը: Օրակարգում է եղել նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման և խաղաղության գործընթացի առաջմղման հարցը: Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝…

Read More
Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանին ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինային․ Տիխանովսկայա

Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանին ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինային․ Տիխանովսկայա

Բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայան անդրադարձել է Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն իշխանության է։ Նա ճիշտ է։ Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանին ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինային։ Աշխարհին պետք է ազատ և ժողովրդավար Բելառուս որպես հուսալի գործընկեր՝ հանուն խաղաղության, այլ ոչ թե դավաճան…

Read More
2018-2022 թթ․ Բելառուսը ժամանակակից զենք է մատակարարել Ադրբեջանին․ Politico

2018-2022 թթ․ Բելառուսը ժամանակակից զենք է մատակարարել Ադրբեջանին․ Politico

2018-2022 թվականներին Բելառուսը ժամանակակից զենք է մատակարարել Ադրբեջանին՝ չնայած այն հանգամանքին, որ Բելառուսն ու Հայաստանը համարվում են դաշնակիցներ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում՝ գրել է Politico պարբերականը՝ վկայակոչելով իր ձեռքում հայտնված փաստաթղթերը։ Դրանց թվում են ավելի քան մեկ տասնյակ նամակներ, դիվանագիտական նոտաներ, վճարման կտրոններ և արտահանման անձնագրեր, որոնք վկայում են, որ Բելառուսն ակտիվորեն օգնել է Ադրբեջանի…

Read More
Իրանը ազատ է արձակել Ֆրանսիայի ձերբակալված քաղաքացուն

Իրանը ազատ է արձակել Ֆրանսիայի ձերբակալված քաղաքացուն

Իրանի իշխանություններն ազատ են արձակել Ֆրանսիայի քաղաքացուն, որն ավելի քան 20 ամիս բանտարկված էր՝ համազգային ցույցերին մասնակցելու մեղադրանքով։ Լուի Առնոն Ֆրանսիա է ժամանել հինգշաբթի, Փարիզի Լը Բուրժե օդանավակայանում նրան դիմավորել են ընտանիքը և արտգործնախարար Ստեֆան Սեժուռնեն։ Նախօրեին նախագահ Էմանուել Մակրոնը X սոցցանցում շնորհակալություն է հայտնել Օմանին՝ որպես Իրանի հետ հարաբերություններում Արևմուտքի միջնորդի, և «բոլոր նրանց,…

Read More
2026 թվականի սեպտեմբերի ուսումնական տարում բոլոր առարկաների և դասարանների դասագրքերը կլինեն նոր գրասեղանների վրա-Կրթության նախարար

2026 թվականի սեպտեմբերի ուսումնական տարում բոլոր առարկաների և դասարանների դասագրքերը կլինեն նոր գրասեղանների վրա-Կրթության նախարար

Կրթության նախարար Գիորգի Ամիլախվարիի խոսքով՝ 2026 թվականի սեպտեմբերին բոլոր դասարանների աշակերտները կունենան նոր դասագրքեր։ Այս մասին խորհրդարանի լիագումար նիստում «Նախարարի ժամ»-ի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ հայտարարեց կրթության նախարար Գիորգի Ամիլախվարը։ Բացի այդ, ըստ նախարարի, մինչև 2026 թվականի սեպտեմբեր դպրոցների բոլոր չափորոշիչները կթարմացվեն։ «Դպրոցական չափորոշիչների վերանայումն արդեն մոտենում է ավարտին, մինչեւ…

Read More
Շալվա Պապուաշվիլին նամակ է գրում ԵԱՀԿ ներկայացուցչին ԶԼՄ-ների ազատության հարցերով

Շալվա Պապուաշվիլին նամակ է գրում ԵԱՀԿ ներկայացուցչին ԶԼՄ-ների ազատության հարցերով

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին նամակով դիմում է ԵԱՀԿ ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյին ԶԼՄ-ների ազատության հարցերով։ Լրատվամիջոցների հավատարմագրման համակարգի վերաբերյալ խորհրդարանի նախագահն արձագանքում է Թերեզա Ռիբեյրոյի՝ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարությանը: Ինչպես գրում է Պապուաշվիլին իր նամակում, Վրաստանի խորհրդարանում ԶԼՄ-ների հավատարմագրման կանոնը գործում է 2023 թվականի մարտից, և այն հիմնված է ԵՄ անդամ երկրների և Եվրախորհրդարանի լավագույն…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանի Սազել գյուղում նախատեսվում է տեղադրել արտաքին լուսավորություն

Ախալցխայի քաղաքապետարանի Սազել գյուղում նախատեսվում է տեղադրել արտաքին լուսավորություն

Ախալցխայի քաղաքապետարանի Վալե քաղաքում, ինչպես նաև գ Մինաձե, Ծղորձա, Անի և Սազել յուղերում, նախատեսվում է տեղադրել արտաքին լուսավորություն, որի վրա քաղաքապետարանը նախատեսում է ծախսել 190 հազար լարի-տեղեկությունը հրատարակված է Պետական ​​գնումների գործակալության կայքում։ Համաձայն այս փաստաթղթի՝ արտաքին լուսավորության սարքը նախատեսված է Գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում: Մրցույթին մասնակցել է մեկ ընկերություն՝ ООО «Գունգլ», որը քաղաքապետարանին առաջարկել…

Read More
Իտալիայում մեկնարկել է Մեծ յոթնյակի հանդիպումը
		13.06.2024 . Միջազգային

Իտալիայում մեկնարկել է Մեծ յոթնյակի հանդիպումը 13.06.2024 . Միջազգային

Իտալիայի նախագահությամբ այդ երկրում մեկնարկել է Մեծ յոթնյակի հանդիպումը: Վարչապետ Ջորջիա Մելոնին տեղեկացրել է, որ G7-ի օրակարգում են հատկապես Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում զարգացումները: Նրանց է միացել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Ավելի վաղ Bloomberg-ը, վկայակոչելով Ելիսեյան պալատը, հայտնել էր, որ Յոթի խմբի երկրների ղեկավարները որոշել են մինչև 2024 թվականի վերջը 50 միլիարդ դոլար հատկացնել…

Read More
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի կողմից Արտեմիսյան համաձայնագրին միանալը. Պետքարտուղարություն

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի կողմից Արտեմիսյան համաձայնագրին միանալը. Պետքարտուղարություն

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի միանալն Արտեմիսյան համաձայնագրին: Այդ մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության հայտարարության մեջ:  «Երեկ Վաշինգտոնում ՆԱՍԱ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած արարողության ժամանակ Հայաստանը դարձավ «Արտեմիսյան համաձայնագրի» 43-րդ ստորագրողը։ Համաձայնագիրը ստեղծվել է 2020 թվականին Միացյալ Նահանգների և յոթ այլ երկրի կողմից՝ տիեզերքի հետազոտությունն ու օգտագործումը կարգավորող սկզբունքների գործնական փաթեթը հաստատելու համար: Բարձր տեխնոլոգիական…

Read More
ՀԱՊԿ-ն կառույց է, ուր կամավոր են գալիս, և ոչ մեկի ուժով չեն պահում. Զախարովա

ՀԱՊԿ-ն կառույց է, ուր կամավոր են գալիս, և ոչ մեկի ուժով չեն պահում. Զախարովա

Միլիոն անգամ ասել ենք, որ ՀԱՊԿ-ը մի կառույց է, ուր կամավոր են գալիս, չկա մասնակից երկրների վրա ճնշում գործադրող հրամանատարա-վարչական համակարգ, կա փոխադարձ հարգալից երկխոսություն, ոչ ոք ոչ մեկին ուժով չի պահում: Ինչն է խնդիրը, ինչու են այսքան տարի քաղաքական գործիչները այս թեման այդպես շահարկում: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա…

Read More
ԵՄ դատարանը տուգանել է Հունգարիային
		13.06.2024 . Միջազգային

ԵՄ դատարանը տուգանել է Հունգարիային 13.06.2024 . Միջազգային

Լյուքսեմբուրգում ԵՄ դատարանը Հունգարիային դատապարտել է 200 միլիոն եվրո տուգանքի, ինչպես նաև օրական մեկ միլիոն եվրո վճարման՝ միգրանտների ընդունման համաեվրոպական կանոնների խախտումների վերաբերյալ դատարանի նախկին որոշումները մերժելու պատճառով՝ ասված է կառույցի մամուլի հաղորդագրության մեջ։ 2020 և 2021 թվականների նոյեմբերին ԵՄ դատարանն իր որոշումներում նշել է, որ միգրանտներին ընդունելու վերաբերյալ Հունգարիայի որոշ օրենքների դրույթները հակասում են…

Read More