Qatar Airways-ի ինքնաթիռը 13 տարվա մեջ առաջին անգամ վայրէջք է կատարել Դամասկոսի օդանավակայանում

Qatar Airways-ի ինքնաթիռը 13 տարվա մեջ առաջին անգամ վայրէջք է կատարել Դամասկոսի օդանավակայանում

Դամասկոսի միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքը։ Qatar Airways ավիաընկերության ինքնաթիռը 13 տարվա մեջ առաջին անգամ վայրէջք է կատարել Դամասկոսի օդանավակայանում: Մինչ Բաշար Ասադի վարչակարգի տապալումը Սիրիայում սահմանափակ միջազգային թռիչքներ էին իրականացնում իրանական և սիրիական ավիաընկերությունները: Reuters-ը հայտնում է, որ Qatar Airways ավիաընկերության ինքնաթիռով մի շարք սիրիացիներ վերադարձել են Դամասկոս և վերամիավորվել ընտանիքների հետ:

Read More
Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել Կանադան ԱՄՆ-ին միացնելու մասին Թրամփի հայտարարությունը

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել Կանադան ԱՄՆ-ին միացնելու մասին Թրամփի հայտարարությունը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Միացյալ Նահանգների հավատարիմ բարեկամն էր՝ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը։ «Վարչապետ Թրյուդոն Կանադայի կառավարության ղեկավարի պաշտոնում մեկ տասնամյակ եղել է Միացյալ Նահանգների հավատարիմ ընկերը: Որպես մերձավոր դաշնակիցներ, հարևաններ և G7-ի անդամներ՝ մենք սերտորեն աշխատել ենք մի շարք հարցերի շուրջ, որոնք վերաբերում են մեր երկրներին ու աշխարհին»,- ասել է…

Read More
Տիբեթում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի

Տիբեթում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի

Չինաստանի հարավ-արևմուտքում՝ Տիբեթի ինքնավար շրջանում, տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի, վիրավորներինը՝ 188-ի: Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 09:05-ին, Տիբեթի ինքնավար շրջանի Շիգաձե շրջանի Թինգրի գավառի տարածքում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Օջախը գտնվել է 10 կմ խորությամբ։ Երկրաշարժից հետո սեյսմոլոգները գրանցել են 49 հետցնցում։

Read More
Ցուկերբերգը խոստացել է Facebook-ին և Instagram-ին «վերադարձնել խոսքի ազատությունը»

Ցուկերբերգը խոստացել է Facebook-ին և Instagram-ին «վերադարձնել խոսքի ազատությունը»

META ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը խոստացել է Facebook և Instagram սոցիալական հարթակներին «վերադարձնել խոսքի ազատությունը»: «Մենք կվերադառնանք մեր արմատներին, կկենտրոնանանք սխալները նվազագույնի հասցնելու վրա, կհեշտացնենք բովանդակություն հրապարակելու կանոնները և կվերականգնենք մտքերի արտահայտման ազատությունը մեր հարթակներում»,- նշել է Ցուկերբերգը: Նա հավելել է, որ առաջին հերթին կփոխվի փաստերի ստուգման առկա ընթացակարգը, և դա կսկսվի ԱՄՆ-ից:…

Read More
Վաշինգտոնը հավատարիմ է Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև խաղաղության հասնելու նպատակին. Հոքշթեյն

Վաշինգտոնը հավատարիմ է Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև խաղաղության հասնելու նպատակին. Հոքշթեյն

Լիբանանում, չնայած հայտարարված հրադադարին, պարբերաբար կրակոցներ են լսվում: Միացյալ Նահանգների բանագնաց Ամոս Հոքշթեյնը Բեյրութում հայտարարել է, որ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարի համաձայնագրի կյանքի կոչման հարցում լավատեսորեն է տրամադրված։ Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո նա նշել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է խաղաղության հասնելու նպատակին և Լիբանանի բանակին աջակցությանը: Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ իսրայելական…

Read More
Սաուդյան Արաբիայում հեղեղվել են մուսուլմանների համար սուրբ Մեքքա և Մեդինա քաղաքները

Սաուդյան Արաբիայում հեղեղվել են մուսուլմանների համար սուրբ Մեքքա և Մեդինա քաղաքները

Սաուդյան Արաբիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով ջրի տակ են անցել մուսուլմանների համար սուրբ Մեքքա և Մեդինա քաղաքների փողոցները։ Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, հորդառատ անձրևներից հետո ճանապարհները վերածվել են գետերի: Հեղեղվել են նաև այլ քաղաքներ և ավաններ։ Երկրի բնակիչներին ու զբոսաշրջիկներին կոչ են արել զգուշություն ցուցաբերել և խուսափել հեղեղված վայրերից: Սաուդյան Արաբիայի օդերևութաբանական վարչությունը վտանգի կարմիր մակարդակ…

Read More
ԱՄՆ-ը թուլացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ը թուլացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

Վաշինգտոնը թուլացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները: ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալով՝ դրանք վերաբերում են էներգետիկ, ջրային ռեսուրսներին, գումարային փոխանցումներին և միտված են հեշտացնելու Սիրիայի վերակառուցումը՝ Բաշար Ասադի կառավարումից հետո: «Խոսքը 2024 թվականի դեկտեմբերի 8-ից հետո Սիրիայի կառավարական կառույցների հետ գործարքների մասին է, որոնք ներառում են նավթի, նավթամթերքի, բնական գազի և էլեկտրաէներգիայի վաճառքի, մատակարարման, պահպանման կամ անհատույց…

Read More
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը չեղարկել է այցը Վրաստան

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը չեղարկել է այցը Վրաստան

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման չեղարկել է իր այցը Վրաստան։ «Քննարկումներից և մանրակրկիտ դիտարկումից հետո ես որոշել եմ հետաձգել իմ այցը Վրաստան մինչ այն պահը, երբ ԵԱՀԿ ԽՎ ներգրավվածությունն ամենաարդյունավետը կլինի։ Մենք պատրաստ ենք լսել բոլորի ձայները և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ընտրական առաջարկների կատարման գործում աջակցություն առաջարկել»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Կաուման։ Ավելի վաղ…

Read More
Կանադայում շատերը կցանկանան, որ երկիրը դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը. Թրամփ

Կանադայում շատերը կցանկանան, որ երկիրը դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը. Թրամփ

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակում է արել՝ նշելով, թե Կանադայում շատ մարդիկ կցանկանան, որ այն լինի ԱՄՆ 51-րդ նահանգը: «Միացյալ Նահանգներն այլևս չի կարող տանել առևտրային լուրջ դեֆիցիտը և սուբսիդիաները, որոնք անհրաժեշտ են Կանադային: Եթե նրանք միանային ԱՄՆ-ին, մաքսատուրքեր չէին լինի, հարկերը զգալիորեն կնվազեցվեին»,- նշել է Թրամփը: Նա այդ հայտարարությունն արել է…

Read More
Երկրաշարժ՝ Տիբեթում․ կան մի քանի տասնյակ զոհեր ու վիրավորներ

Երկրաշարժ՝ Տիբեթում․ կան մի քանի տասնյակ զոհեր ու վիրավորներ

Չինաստանի հարավարևմտյան հատվածում՝ Տիբեթի ինքնավար շրջանում, 6․8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Փրկարարները հաստատել են երկրաշարժի հետևանքով 32 մարդու մահը, ևս 38 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։

Read More
Ալիևը մեղադրել է Ռուսաստանի ներկայացուցիչներին Ակտաուի մերձակայքում AZAL ինքնաթիռի կործանման համար

Ալիևը մեղադրել է Ռուսաստանի ներկայացուցիչներին Ակտաուի մերձակայքում AZAL ինքնաթիռի կործանման համար

Նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանը պահանջում է պատժել «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման մեղավորներին, որը Բաքվից Գրոզնի էր թռչում և կործանվել է Ղազախստանի Ակտաուի մոտակայքում։ «Վստահաբար կարող եմ ասել, որ այս աղետի հետևանքով Ադրբեջանի քաղաքացիների մահվան համար մեղավոր են Ռուսաստանի ներկայացուցիչները, և մենք պահանջում ենք արդարություն, պահանջում ենք պատժել մեղավորներին, պահանջում ենք լիակատար…

Read More
ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել 34 պատանդի՝ գործարքի առաջին փուլում. Asharq

ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել 34 պատանդի՝ գործարքի առաջին փուլում. Asharq

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է իսրայելական ցուցակից ազատ արձակել 34 պատանդի՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակում։ Այդ մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով արմատական կազմակերպության աղբյուրին։ Լրատվականի խոսքով՝ Իսրայելի ներկայացրած և ՀԱՄԱՍ-ի հաստատած ցուցակը համապատասխանում է բանակցությունների վերջին փուլում համաձայնեցված չափանիշներին։ Այն ներառում է Գազայի հատվածում պահվող կանանց, երեխաներին և հիվանդներին: Նշվում է,…

Read More
Նարենդրա Մոդին մտադիր է փետրվարին այցելել Փարիզ. The Hindu

Նարենդրա Մոդին մտադիր է փետրվարին այցելել Փարիզ. The Hindu

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ծրագրում է փետրվարին այցելել Ֆրանսիա։ Նա մասնակցելու է արհեստական բանականության գագաթնաժողովին, որը կանցկացվի Ֆրանսիայում փետրվարի 10-ին և 11-ին։ Ինչպես հաղորդում է The Hindu թերթը՝ վկայակոչելով աղբյուրներին, Փարիզում կարող են կնքվել ավելի քան 10 միլիարդ դոլար արժողությամբ գործարքներ Հնդկաստանի ռազմածովային ուժերի համար Rafale կործանիչների և Scorpene սուզանավերի ձեռքբերման վերաբերյալ։ Այդ հարցը Փարիզն…

Read More
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում ռուսական «ստվերային նավատորմի» դեմ. Reuters

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում ռուսական «ստվերային նավատորմի» դեմ. Reuters

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, որը հունվարի 20-ին լքում է Սպիտակ տունը, մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթ տեղափոխող լցանավերի դեմ՝ կապված Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետ։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուրներին։ Մասնավորապես, սահմանափակումները պետք է վերաբերեն լցանավերին, որոնք տեղափոխում են Արևմուտքի սահմանած մեկ բարելի դիմաց 60 դոլարից բարձր գնով…

Read More
Զելենսկու հարցազրույցը ամերիկացի բլոգեր և փոդքասթեր Լեքս Ֆրիդմանի հետ

Զելենսկու հարցազրույցը ամերիկացի բլոգեր և փոդքասթեր Լեքս Ֆրիդմանի հետ

Ուկրաինայի նախագահը երեք ժամ տևողությամբ հարցազրույց է տվել ամերիկացի փոդքասթեր Լեքս Ֆրիդմանին, որում նա վերհիշել է լայնա ծավալպատերազմի առաջին օրերը և ներկայացրել խաղաղության հասնելու ուղիների մասին իր մտքերը։ Հարցին, թե պատրա՞ստ է հանդիպել Թրամփի և Պուտինի հետ երեքով՝ անվտանգության երաշխիքներով խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, Զելենսկին ասել է, որ նախ ցանկանում է հանդիպել միայն Թրամփի հետ…

Read More
Գերմանիան և Ֆրանսիան պայմաններ են սահմանել Սիրիայի իշխանություններին ֆինանսական օգնության համար

Գերմանիան և Ֆրանսիան պայմաններ են սահմանել Սիրիայի իշխանություններին ֆինանսական օգնության համար

Գերմանիան ֆինանսական օգնություն կտրամադրի Սիրիային միայն այն դեպքում, եթե երկրի նոր իշխանությունները հարգեն կանանց ու փոքրամասնությունների իրավունքները։ Այդ մասին Tagesthemen-ի եթերում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։ Նա նշել է, որ Բեռլինը չի պատրաստվում աջակցել «իսլամիստական կառույցներին», և Սիրիան լքած միլիոնավոր կրթված քաղաքացիներ երբեք չեն վերադառնա իրենց հայրենիք, եթե կանայք ապահով չլինեն։ Գերմանիայի արտգործնախարարն առաջարկել…

Read More
Ֆիդանն ու Սիբիհան քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

Ֆիդանն ու Սիբիհան քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները: Հաքան Ֆիդանն ու Անդրիյ Սիբիհան քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Սև ծովում անվտանգության խնդիրները: Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում տարածաշրջանային կայունությանը, մասնավորապես՝ Սիրիայում տիրող իրավիճակին: Սիբիհան հայտնել է, որ Ֆիդանի հետ պայմանավորվել են համակարգված աշխատել՝ է՛լ ավելի ամրապնդելու երկու…

Read More
ՌԴ ՀՕՊ ուժերը ուկրաինական 10 ԱԹՍ են ոչնչացրել Լենինգրադի, Պսկովի, Կուրսկի և Վորոնեժի մարզերի երկնքում. ՌԴ ՊՆ

ՌԴ ՀՕՊ ուժերը ուկրաինական 10 ԱԹՍ են ոչնչացրել Լենինգրադի, Պսկովի, Կուրսկի և Վորոնեժի մարզերի երկնքում. ՌԴ ՊՆ

Ուկրաինական առնվազն հինգ անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել և խոցվել Վորոնեժում և արվարձաններում: Նախնական տվյալով՝ ոչ ոք չի տուժել, մի քանի բնակարաններում վնասվել են պատուհաններ՝ հայտնել է Վորոնեժի նահանգապետը: Նրա խոսքով՝ արտակարգ ծառայությունները Վորոնեժում տարհանել են մոտ 100 բնակչի այն վայրից, որտեղ հայտնաբերվել են խոցված ԱԹՍ-ների մասերը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ տեղեկացրել են, որ հակաօդային…

Read More
Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի միջազգային չվերթները

Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի միջազգային չվերթները

Դամասկոսի օդանավակայանը միջազգային չվերթները կվերսկսի հունվարի 7-ից՝ հայտնել է Սիրիայի քաղաքացիական ավիացիայի վարչության ղեկավար Ահմադ Ալ Սալիբին։ Սիրիայում դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկրում ժամանակավորապես փակվել են օդանավակայանները։ Դեկտեմբերի 13-ին Դամասկոսում և Հալեպում վերսկսել են արտասահմանյան ինքնաթիռների թռիչքները միայն հատուկ թույլտվությամբ:

Read More
Մահացել է մոլորակի ամենատարեց կինը

Մահացել է մոլորակի ամենատարեց կինը

Ճապոնուհի Տոմիկո Իտոոկան, որը համարվում էր Երկիր մոլորակի ամենատարեց բնակչուհին, կյանքից հեռացել է 116 տարեկան հասակում: Նա մահացել է դեկտեմբերի 29-ին Հյոգո պրեֆեկտուրայի Ասիա քաղաքի ծերանոցում։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել հունվարի 4-ին: Տոմիկո Իտոոկան ծնվել է 1908 թվականի մայիսի 23-ին Օսակայում։ Նա երեք քույրերից ավագն էր։ Մոտ 30 տարի առաջ տեղափոխվել էր Ասիա քաղաք։

Read More
Վրաստանը սկսել է բողոքի ակցիաներին մասնակցած օտարերկրացիների արտաքսման ընթացակարգերը

Վրաստանը սկսել է բողոքի ակցիաներին մասնակցած օտարերկրացիների արտաքսման ընթացակարգերը

Վրաստանի իշխանությունները սկսել են բողոքի ակցիաներին մասնակցած օտարերկրյա քաղաքացիների արտաքսման ընթացակարգերը՝ հայտնել են երկրի ներքին գործերի նախարարությունից։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին երկիրը պարտավորվել են լքել 91 օտարերկրացիներ։ Նրանցից 25-ը բողոքի ակցիաների մասնակիցներ են: Նրանց արտաքսելու մասին որոշումները կայացվել են վարչական իրավախախտումների մեջ մեղադրվելուց հետո։  Հիշյալ քաղաքացիներից 10-ն արդեն լքել են Վրաստանի տարածքը։ Գերատեսչությունից…

Read More
Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է Դանիայից անկախանալու ցանկության մասին

Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է Դանիայից անկախանալու ցանկության մասին

Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է Դանիայից անկախանալու ցանկության մասին՝ փոխանցում է Reuters-ը: «Պատմությունն ու ներկայիս պայմանները ցույց են տվել, որ Դանիայի Թագավորության հետ մեր համագործակցությունը չի հանգեցրել լիակատար հավասարության ստեղծմանը։ Հիմա ժամանակն է, որ մեր երկիրը կատարի հաջորդ քայլը։ Ինչպես աշխարհի մյուս երկրները, մենք պետք է աշխատենք համագործակցության համար առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ, որոնք կարող ենք…

Read More
Բերբոքն ու Բարրոն հանդես են եկել Սիրիայում իշխանության խաղաղ և ներառական անցման օգտին

Բերբոքն ու Բարրոն հանդես են եկել Սիրիայում իշխանության խաղաղ և ներառական անցման օգտին

Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները Դամասկոսում բանակցություններ են վարել Ահմեդ աշ-Շարաայի հետ, հայտարարել՝ Եվրամիությունը հանդես է գալիս Սիրիայում իշխանության խաղաղ և ներառական անցման օգտին: Անալենա Բերբոքն ընդգծել է, որ Գերմանիան ցանկանում է օգնել Սիրիային՝ դառնալու «գործող պետություն»: Նա այցը որակել է որպես հստակ ազդանշան Սիրիայի և Գերմանիայի, ինչպես նաև ողջ Եվրամիության միջև նոր հարաբերություններ հաստատելու հնարավորության…

Read More
Մայք Ջոնսոնը վերընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում

Մայք Ջոնսոնը վերընտրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում

Հանրապետական Մայք Ջոնսոնը վերընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում: Նա հաղթել է երեք ձայնի առավելությամբ։ Ներկայացուցիչների պալատում հանրապետականները աննշան մեծամասնություն ունեն՝ 219 տեղ դեմոկրատների 215-ի դիմաց:

Read More
Թուրքիայի Անթալիա նահանգում 4.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Անթալիա նահանգում 4.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Անթալիա նահանգում 4.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, էպիկենտրոնը գտնվել է Ալանիա հանգստավայրում: Թուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը տեղեկացրել է, որ ցնցման օջախը գտնվել է մոտ 7 կմ խորության վրա: Անթալիայի նահանգային իշխանությունները հայտնել են, որ առայժմ տուժածների կամ նյութական վնասի մասին տեղեկություններ չկան:

Read More