Headlines

Ասպինձայի բնակիչ Սանդրո Շեմազաշվիլիին գտել են մահացած

Ասպինձայի բնակիչ Սանդրո Շեմազաշվիլիին գտել են մահացած

Ասպինձայի մունիցիպալիտետի Խիզաբավրա գյուղի բնակիչ Սանդրո Շեմազաշվիլիին քառօրյա որոնումներից հետո գտել են մահացած Ախալցխայի մունիցիպալիտետի Կլդե գյուղի շրջակայքում։ Մահվան փաստը հաստատում է նաև ՆԳՆ-ն։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է անձի ապօրինի ազատությունից զրկելը։

Հիշեցնենք, որ  27-ամյա Սանդրո Շեմազաշվիլին փետրվարի 2-ի գիշերը դուրս էր եկել տնից ու չէր վերադարձել։