Քութաիսիի միջազգային օդանավակայանից Լիոն հունիսի 3-ից կսկսվեն կանոնավոր չվերթներ

Քութաիսիի միջազգային օդանավակայանից Լիոն հունիսի 3-ից  կսկսվեն կանոնավոր չվերթներ

Հունիսի 3-ից կսկսվեն կանոնավոր չվերթերը Քութայիսի-Լիոնի միջև։ Այս մասին տեղեկատվություն է տարածում Օդանավակայանների ասոցիացիան։

Ըստ նրանց՝ նոր ուղիղ չվերթերը կիրականացվեն Քութաիսիի Դավիթ Աղմաշենեբելի միջազգային օդանավակայանից Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան և հակառակը՝ շաբաթական երկու չվերթի հաճախականությամբ (երեքշաբթի, շաբաթ):

Որոշումը կայացրել է Wizz Air-ը՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջաններում էկոլոգիապես ամենակայուն ավիաընկերությունը՝ Վրաստանի օդանավակայանների ասոցիացիայի հետ ինտենսիվ բանակցություններից հետո։ Օդանավակայանների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Իրակլի Քարքաշաձեի խոսքով՝ նոր երթուղին կմեծացնի Վրաստանի քաղաքացիների համար ճանապարհորդելու հնարավորությունները և կամրապնդի կապերը Վրաստանի և Ֆրանսիայի միջև։

«Հունիս ամսից Քութաիսիի միջազգային օդանավակայանում ուղեւորներին կառաջարկենք եւս մեկ հաճելի նորույթ։ Լիոնը կլինի երկրորդ ֆրանսիական քաղաքը Փարիզից հետո, որը միացված կլինի Վրաստանին ուղիղ օդային ճանապարհով։ Նոր երթուղին կապահովի հարմարավետ ճանապարհորդություն Քութաիսի և Ֆրանսիայի կարևոր մշակութային և տնտեսական կենտրոններից մեկի միջև, ինչպես նաև հաճելի նորություն կլինի վրացի երկրպագուների համար, ովքեր կկարողանան հեշտությամբ ներկա գտնվել Լիոնի «Օլիմպիկում» հանդես եկող Վրաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Գիորգի Միկաուտաձեի ակումբային հանդիպումներին և տեսնել նրան եվրոպական ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում»,- հայտարորում է   Իրակլի Քարքաշաձեն։

Լիոնի տոմսերն այժմ հասանելի են ավիաընկերության www.wizzair.com կայքում:

Այս փուլում Wizz Air-ը թռիչքներ է իրականացնում Քութայիսիի միջազգային օդանավակայանից Եվրոպայի և Մերձավոր Արևելքի 15 երկրներում 23 ուղղություններով: Ապրիլից այն կվերսկսի թռիչքները դեպի Մադրիդ և Համբուրգ։