Մասկին Սպիտակ տնից հիշեցրել են, որ նրա իշխանությունը սահմաններ ունի. NBC

Մասկին Սպիտակ տնից հիշեցրել են, որ նրա իշխանությունը սահմաններ ունի. NBC

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, որը նշանակվել է ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար, վերջին օրերին Սպիտակ տնից հիշեցումներ է ստացել, որ իր իշխանությունը սահմաններ ունի, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականները Մասկին հասկացրել են, որ նա ապարատի աշխատակից է և պետք է զեկուցի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար…

Read More
Ռուսաստանը և Ուկրաինան գերիներին փոխանակել են «150-ը՝ 150-ի դիմաց» բանաձևով

Ռուսաստանը և Ուկրաինան գերիներին փոխանակել են «150-ը՝ 150-ի դիմաց» բանաձևով

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին ռազմագերիներ են փոխանակել՝ «150-ը՝ 150-ի դիմաց» բանաձևով։ Համաձայնությունը ձեռք է բերվել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։ Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Տեղեկությունը հաստատել է նաև Ուկրաինայի նախագահը։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ազատ արձակված ռուսաստանցիներն այժմ գտնվում են Բելառուսի տարածքում։ Հետագայում նրանք կտեղափոխվեն Ռուսաստան՝ վերականգնման ու բուժման նպատակով։ Զելենսկին իր հաղորդագրության…

Read More
Ասպինձայի բնակիչ Սանդրո Շեմազաշվիլիին գտել են մահացած

Ասպինձայի բնակիչ Սանդրո Շեմազաշվիլիին գտել են մահացած

Ասպինձայի մունիցիպալիտետի Խիզաբավրա գյուղի բնակիչ Սանդրո Շեմազաշվիլիին քառօրյա որոնումներից հետո գտել են մահացած Ախալցխայի մունիցիպալիտետի Կլդե գյուղի շրջակայքում։ Մահվան փաստը հաստատում է նաև ՆԳՆ-ն։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է անձի ապօրինի ազատությունից զրկելը։ Հիշեցնենք, որ  27-ամյա Սանդրո Շեմազաշվիլին փետրվարի 2-ի գիշերը դուրս էր եկել տնից ու…

Read More
Կրեմլը հայտնել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ շփումների ավելացման մասին

Կրեմլը հայտնել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի հետ շփումների ավելացման մասին

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ուկրաինական պատերազմի կարգավորման համար շփումների թիվն ավելացել է, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը այդ թեմայի շուրջ «շատ կառուցողական» բանակցությունների մասին։ «Առանձին գերատեսչությունների միջև իսկապես շփումներ կան, և վերջերս դրանք ակտիվացել են, բայց ես այլ մանրամասներ չեմ կարող ասել»,- նրա խոսքը մեջբերում…

Read More
ԱՄՆ-ն Սիրիայից իր զորքերը դուրս բերելու ծրագիր է մշակում. NBC News

ԱՄՆ-ն Սիրիայից իր զորքերը դուրս բերելու ծրագիր է մշակում. NBC News

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պլաններ է մշակում Սիրիայից ամերիկյան ամբողջ զորքը դուրս բերելու համար, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության երկու պաշտոնյայի։ Նախագահ Դոնալդ Թրամփը և նրան մոտ պաշտոնյաները վերջերս հետաքրքրություն են հայտնել ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու հարցում, ինչի հետևանքով Պենտագոնը սկսել է պլաններ մշակել 30, 60 կամ 90 օրվա ընթացքում զորքի ամբողջական…

Read More
Կրեմլը չի ​​մեկնաբանել ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ Ղազախստանի տրանսպորտի նախարարության նախնական զեկույցը

Կրեմլը չի ​​մեկնաբանել ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ Ղազախստանի տրանսպորտի նախարարության նախնական զեկույցը

Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը նախնական զեկույց է հրապարակել Ակտաուի օդանավակայանում «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) չվերթի կործանման վերաբերյալ։ Զեկույցը բաղկացած է 53 էջից։ Այն պարունակում է դեկտեմբերի 25-ի առավոտյան Embraer 190 ինքնաթիռով տեղի ունեցած ավիավթարի հետաքննության նախնական արդյունքները։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդկանցից 38-ը մահացել են։ Հանձնաժողովը հայտնաբերել է միմյանց հաջորդած երկու հարվածներից առաջացած հիդրոտեխնիկական համակարգերի և էլեկտրական լարերի…

Read More
Պաղեստինցիների վերաբնակեցման վերաբերյալ Թրամփի հայտարարության արձագանքները

Պաղեստինցիների վերաբնակեցման վերաբերյալ Թրամփի հայտարարության արձագանքները

Ստացվել են արձագանքները Թրամփի հայտարարությանը, որով նա առաջարկում է պաղեստինցիներին չվերադառնալ Գազայի հատված, այլ բնակվել հարևան պետություններում, իսկ ինքը ծրագրել է այդ տարածաշրջանը վերցնել ԱՄՆ-ի հսկողության տակ ու վերածել ծաղկող շրջանի: Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Պաղեստինի իշխանությունները և Արաբական լիգան միացել են Եգիպտոսին ու Հորդանանին՝ մերժելով պաղեստինցիներին Գազայի հատվածից ու գրավյալ Արևմտյան ափից…

Read More
Թրամփն առաջարկել է ԱՄՆ վերահսկողություն Գազայի հատվածի հանդեպ և պաղեստինցիների վերաբնակեցում

Թրամփն առաջարկել է ԱՄՆ վերահսկողություն Գազայի հատվածի հանդեպ և պաղեստինցիների վերաբնակեցում

Նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի ասել է, որ Միացյալ Նահանգները «կվերահսկի» Գազայի հատվածը, հնարավոր է՝ ամերիկյան զորքերի օգնությամբ, մինչդեռ այնտեղ ապրող պաղեստինցիները պետք է հեռանան: Հայտարարությունը Թրամփն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ ավելի ուշ նկարագրելով իր տեսլականը տարածքի վերաբերյալ որպես նոր «Ռիվիերա», գրում է CNN-ը: «Գազան մեր հսկողության տակ կլինի,…

Read More
Ուկրաինայի վերաբերյալ «շատ կառուցողական բանակցություններ» են ընթանում. Թրամփ

Ուկրաինայի վերաբերյալ «շատ կառուցողական բանակցություններ» են ընթանում. Թրամփ

Վաշինգտոնը շատ կառուցողական բանակցություններ է վարում ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի հետ Ուկրաինայի հարցով, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք շատ լավ, շատ կառուցողական բանակցություններ ենք վարում Ուկրաինայի հարցով, խոսում ենք ռուսների, Ուկրաինայի ղեկավարության հետ»,- ասել է ամերիկացի ղեկավարը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք դեմ կարտահայտվի՞ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի գրավված տարածքների պահպանմանը։ «Մենք…

Read More
Ուկրաինան մոտ 45100 զոհ ունի. Զելենսկի

Ուկրաինան մոտ 45100 զոհ ունի. Զելենսկի

Ռուսաստանի հետ պատերազմում զոհվել է մոտ 45100 ուկրաինացի զինվոր, վիրավորվել՝ 390 հազարը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նման թվեր է նշել բրիտանացի լրագրող Փիրս Մորգանի հետ վերջերս ունեցած հարցազրույցի ժամանակ։ Երկու ամիս առաջ Զելենսկին հայտնել էր 43 հազար զոհվածի և 370 հազար վիրավորի մասին։ Ուկրաինացի առաջնորդն այն ժամանակ ռուսական կորուստները գնահատել էր գրեթե 200 հազար սպանված…

Read More
Թրամփն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում կիրառելու մասին կարգադրություն է ստորագրել

Թրամփն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում կիրառելու մասին կարգադրություն է ստորագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է ստորագրել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում կիրառելու մասին, հաղորդում է Սպիտակ տունը։ «ԱՄՆ նախագահը երկու կարգադրություն է ստորագրել, առաջինը՝ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշումը վերականգնելու մասին»,- հայտնում են Սպիտակ տնից։ Միաժամանակ, Թրամփը հայտարարել է, թե հույս ունի Իրանի միջուկային ծրագրի հարցի կարգավորմանը հասնել բանակցությունների միջոցով։ Ըստ Ռոյթերսի` նա ԻԻՀ նախագահ Մասուդ…

Read More
Էրդողանը Սիրիայի անցումային շրջանի նախագահի հետ կքննարկի թուրքական ռազմաբազաների հարցը

Էրդողանը Սիրիայի անցումային շրջանի նախագահի հետ կքննարկի թուրքական ռազմաբազաների հարցը

Թուրքիայի նախագահն ընդունել է Սիրիայի անցումային շրջանի նախագահին: Թուրքական ԶԼՄ-ների տվյալով՝ Ահմեդ Ալ Շարաայի գլխավորած պատվիրակությունն Անկարա է մեկնել Ռեջեփ Էրդողանի կողմից Դամասկոս ուղարկված նախագահական ինքնաթիռով՝ որպես բարեկամական ժեստ: Նշվում է, որ երկու երկրի ղեկավարների հանդիպման օրակարգում է համատեղ պաշտպանական պայմանագիրը, ըստ որի՝ Սիրիայում կարող են թուրքական ռազմաբազաներ տեղակայվել։ Համաձայնագիրը նաև թույլ կտա Թուրքիային օգտագործել…

Read More
Հրապարակվել է Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը

Հրապարակվել է Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը

Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է Ակտաուի օդանավակայանի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման մասին նախնական զեկույցը։ Նշվում է, որ զեկույցի շրջանակում իրականացված հետաքննությունը չի ենթադրում որևէ կողմի մեղքի կամ պատասխանատվության հաստատում: Միևնույն ժամանակ, փաստաթղթում ասվում է, որ «ներկայացված տեղեկատվությունը նախնական է և կարող է ճշգրտվել և լրացվել բոլոր նյութերի ուսումնասիրությունից հետո»: Զեկույցի համաձայն՝ ինքնաթիռին հարված է եղել,…

Read More
Պարենի ազգային գործակալությունը հետաքննություն է սկսել «Բակուրիանի Ցիդա» ջրով ենթադրյալ թունավորման փաստով

Պարենի ազգային գործակալությունը հետաքննություն է սկսել «Բակուրիանի Ցիդա» ջրով ենթադրյալ թունավորման փաստով

Սննդի ազգային գործակալությունը հետաքննություն է սկսել «Բակուրիանի Ցիդա» ջրի ենթադրյալ թունավորման փաստով։ Ինչպես նշվում է Պարենի ազգային գործակալության տարածած հաղորդագրության մեջ, վերցվել են ջրի նմուշներ, որոնց արդյունքներն անմիջապես կհրապարակվեն։ «Սննդի ազգային գործակալությունը հաղորդում է ստացել Բակուրիանի Ցիդա ջրից երեխայի թունավորման մասին։ Տեղեկությունը ստանալուց հետո Սննդի ազգային գործակալությունը հետաքննություն է սկսել։ Գործակալության տեսուչները չնախատեսված ստուգումներ են…

Read More
Ի՞նչ վիճակում է Ախալցխայի զբոսաշրջային  ենթակառուցվածքներից մեկը

Ի՞նչ վիճակում է Ախալցխայի զբոսաշրջային ենթակառուցվածքներից մեկը

Ախալցխայի բերդը, որը 14 տարի Ախալցխայի բնորոշ նշանն է,  մուտքի նորացված վճարներով Վրաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել 10 լարիով, իսկ օտարերկրացիները՝ 20 լարիով։ Սակայն այս հոդվածում կպատմենք պատմամշակութային ժառանգության այս վայր տանող վնասված ճանապարհի մասին։ Մինչ Ախալցխայի բերդ հասնելը կանցնեք կամրջի տակով և կմտնեք Ռաբաթի բնակեցված թաղամաս։ Կամրջի հարակից վնասված ճանապարհն արդեն մի քանի…

Read More
Արևմուտքը փորձում է Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին դուրս թողնել Սիրիայում կարգավորման գործընթացից. Լավրով

Արևմուտքը փորձում է Ռուսաստանին, Չինաստանին և Իրանին դուրս թողնել Սիրիայում կարգավորման գործընթացից. Լավրով

Արևմուտքը փորձում է նվազեցնել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դերը և նրանց դուրս թողնել Սիրիայում իրավիճակի կարգավորման գործընթացից՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» ակումբի մերձավորարևելյան խորհրդաժողովում: Նա ընդգծել է, որ Սիրիան այժմ բախվում է շատ խնդիրների, այդ թվում՝ երկրի ներկայիս իշխանությունը՝ Ահմեդ աշ-Շարաայի գլխավորությամբ: Լավրովի խոսքով՝ Սիրիայում տարբեր ուժերի և խմբավորումների միջև երկխոսությունը…

Read More
Ստոլտենբերգը նշանակվել է Նորվեգիայի ֆինանսների նախարար

Ստոլտենբերգը նշանակվել է Նորվեգիայի ֆինանսների նախարար

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը նշանակվել է Նորվեգիայի ֆինանսների նախարար: Ստոլտենբերգը 65 տարեկան է: 2000-2001 և 2005-2013 թվականներին զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը: Ներկայացնում է Նորվեգիայի Լեյբորիստական կուսակցությունը: Նախորդ շաբաթ Նորվեգիայի երկկուսակցական կառավարությունը լուծարվել է, երբ փոքրամասնության կուսակցությունը դուրս է եկել Լեյբորիստական կուսակցության հետ կոալիցիայից: Կառավարության հրաժարականի պատճառ են դարձել էներգետիկ քաղաքականության շուրջ տարաձայնությունները։…

Read More
Վաշինգտոնը պետք է ավելի շատ ճնշում գործադրի Իրանի վրա. Ռուբիո

Վաշինգտոնը պետք է ավելի շատ ճնշում գործադրի Իրանի վրա. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղարը Fox News-ի հետ հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնը պետք է ավելի շատ ճնշում գործադրի Իրանի վրա: «Դա պետք է արվի, քանի դեռ նրանք փորձում են միջուկային զենք ստանալ»,- հավելել է Մարկո Ռուբիոն: Պետքարտուղարը մեկնաբանել է նաև USAID-ի շուրջ ստեղծված իրավիճակը: Նա հայտարարել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ծախսում է ամերիկացիների հարկերը՝…

Read More
Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան Բուխարեստում էներգետիկ ձեռնարկություն են հիմնել

Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան Բուխարեստում էներգետիկ ձեռնարկություն են հիմնել

Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան Բուխարեստում հիմնել են Green Energy Corridor Power Company էներգետիկ ձեռնարկությունը: Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից նշել են, որ ընկերությունը ստեղծվել է Սև ծովի ստորջրյա մալուխի նախագծի շրջանակում: Այն վերահսկելու է Սև ծովում ստորջրյա մալուխի՝ Վրաստանը և Ռումինիան միացնող 1155 կմ երկարությամբ 525 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծը: Նախագիծը…

Read More
Առևտրային պատերազմը վատ տարբերակ է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպայի համար. Շոլց

Առևտրային պատերազմը վատ տարբերակ է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպայի համար. Շոլց

Եվրոպան կարող է բախվել Ամերիկյան մաքսատուրքերի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել նման սցենարը, միաժամանակ կարծիք հայտնել, որ Մեծ Բրիտանիայի հետ կարելի է որոշակի համաձայնության գալ: Փարիզը և Բեռլինը պատրաստակամություն են հայտնել պատասխան քայլեր ձեռնարկել: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքով՝ առևտրային պատերազմը վատ տարբերակ է թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրոպայի համար, սակայն ԵՄ-ն պատրաստ է ցանկացած…

Read More
Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները կհրապարակվեն առաջիկա օրերին

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները կհրապարակվեն առաջիկա օրերին

Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն առաջիկա օրերին՝ հայտնել է Ղազախստանի տրանսպորտի նախարարը: «Տարբեր երկրներից մասնագետներ են ներգրավվել համատեղ աշխատանքում՝ Ադրբեջանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բրազիլիայից և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունից։ Ակնկալում ենք, որ առաջիկա օրերին նախնական զեկույցը պաշտոնապես կհրապարակվի մեր կայքում»,- նշել է Մարատ Կարաբաևը: Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող…

Read More
Եվրահանձնաժողովի նոր մարմինը կզբաղվի Հայաստանին, Բելառուսին և Ադրբեջանին աջակցության հարցերով

Եվրահանձնաժողովի նոր մարմինը կզբաղվի Հայաստանին, Բելառուսին և Ադրբեջանին աջակցության հարցերով

Փետրվարի 1-ից Եվրահանձնաժողովում գործում է Ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինություն: Եվրամիությունից հայտնել են, որ այն պատասխանատու է թեկնածու երկրների և ԵՄ-ին անդամակցելու հավակնություն ունեցող երկրների հետ ընդլայնման և անդամակցության բանակցությունների համար: Տնօրինության խնդիրներից են նաև տարածաշրջանային համագործակցությունն ու տարածաշրջանային նախաձեռնությունները, ներառյալ՝ թեկնածու երկրների աստիճանական ինտեգրումը Միությանը անդամակցելու գործընթացում: Գլխավոր տնօրինությունը կզբաղվի նաև գործընկերներին…

Read More
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել Save Armenia-ի կազմակերպած ընդունելությանը

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել Save Armenia-ի կազմակերպած ընդունելությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել «Save Armenia»-ի կողմից կազմակերպված ընդունելությանը` ի պատիվ վարչապետի այցի: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի համանախագահ, «Save Armenia»-ի խորհրդի անդամ Սեմ Բրաունբեքը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ընդգծել կազմակերպության հանձնառությունն` աջակցելու Հայաստանին` իր օրակարգերն առաջ մղելու գործում: Նա նշել է, որ «Save Armenia»-ն…

Read More
Վարչապետը հանդիպել է Nahigian Strategies կազմակերպության նախագահ Քիթ Նահիգյանի հետ

Վարչապետը հանդիպել է Nahigian Strategies կազմակերպության նախագահ Քիթ Նահիգյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է՝ հանդիպում է ունեցել Nahigian Strategies կազմակերպության նախագահ Քիթ Նահիգյանի հետ: Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այցի շրջանակներում վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։

Read More
Ուկրաինական ճգնաժամի հարցում զգալի առաջընթաց կա․ Թրամփ

Ուկրաինական ճգնաժամի հարցում զգալի առաջընթաց կա․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում նկատելի առաջընթաց է գրանցվել։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Թրամփը փակագծեր չի բացել։ «Մենք նկատելի առաջընթացի ենք հասել Ռուսաստանի ու Ուկրաինայի հարցով»,- ասել է նա Սպիտակ տանը՝ լրագրողների հետ շփման ընթացքում։ «Տեսնենք՝ ինչ կլինի, սակայն նկատելի առաջընթաց է գրանցվել»,- ընդգծել է Թրամփը՝ հավելելով, որ անհրաժեշտ…

Read More
Դանիան հնարավոր է համարել պաշտպանական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ Գրենլանդիան պաշտպանելու համար

Դանիան հնարավոր է համարել պաշտպանական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ Գրենլանդիան պաշտպանելու համար

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը խոստովանել է, որ իր երկիրը կարող է համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ Գրենլանդիան պաշտպանելու, բայց ոչ կղզին վաճառելու հարցում։ Նա ընդգծել է, որ «Գրենլանդիան չի վաճառվում»։ Վարչապետի խոսքով՝ և՛ Միացյալ Նահանգները, և՛ Դանիան կցանկանային մեծացնել իրենց ներկայությունը կղզում, և Ֆրեդերիկսենը դա հնարավոր է համարում։ Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել…

Read More