Բրյուսելը դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ գործողությունները

Բրյուսելը դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ գործողությունները

ԵՄ-ն խստորեն դատապարտել է Վրաստանի իշխանությունների ձեռնարկած միջոցները հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ։ «Խաղաղ ցուցարարների, լրագրողների և քաղաքական գործիչների նկատմամբ դաժան գործողությունները, որոնք տեղի են ունեցել կիրակի երեկոյան Թբիլիսիում, անընդունելի են»,- X-ում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա խոսքով՝ Վրաստանը՝ որպես Եվրամիությանն անդամակցության թեկնածու, ներկայումս չի արդարացնում Բրյուսելի…

Read More
Պանաման դուրս կգա ջրանցքի հարցով Չինաստանի հետ համատեղ նախագծից

Պանաման դուրս կգա ջրանցքի հարցով Չինաստանի հետ համատեղ նախագծից

Պանաման դուրս կգա Չինաստանի ներկայիս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծից, որը ներառում է երկրների միջև համագործակցություն՝ Պանամայի ջրանցքն առևտրային նպատակներով օգտագործելու համար: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ բանակցություններից հետո: Պանամայի նախագահը հավելել է, որ իր կառավարությունը չի երկարաձգի «Մեկ գոտի, մեկ  ճանապարհ» նախաձեռնության մասին 2017 թվականի…

Read More
Կախա Օքրոջանաշվիլին նշանակվել է Վրաստանի խորհրդարանի  ապարատի

Կախա Օքրոջանաշվիլին նշանակվել է Վրաստանի խորհրդարանի ապարատի

Վրաստանի խորհրդարանի  ապարատի ղեկավար է նշանակվել Կախա Օքրոջանաշվիլին։ Օքրոջանաշվիլին նախորդ տարիներին աշխատել է որպես պաշտպանության փոխնախարար, ինչպես նաև աշխատել է որպես վարչապետի օգնական՝ պետական ​​անվտանգության հարցերով և պետական ​​անվտանգության և ճգնաժամային կառավարման խորհրդի քարտուղարի տեղակալ։ Խորհրդարանի ապարատի ղեկավարն էր Քեթեւան Կվինիկաձեն։ Ընտրական կոլեգիայի կողմից Միխեիլ Կավելաշվիլիի նախագահ ընտրվելուց հետո Կվինիկաձեն դարձավ նախագահի աշխատակազմի ղեկավարը։

Read More
ԵՀ-ն հայտարարել է, որ Եվրամիությունը կոշտ է արձագանքելու Թրամփի մաքսատուրքերի ներդրմանը

ԵՀ-ն հայտարարել է, որ Եվրամիությունը կոշտ է արձագանքելու Թրամփի մաքսատուրքերի ներդրմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս մաքսատուրքեր սահմանել Եվրամիությունից ներկրվող ապրանքների համար։ «Ես ժամանակացույց չունեմ, բայց դա տեղի կունենա շատ շուտով»,- կիրակի՝ փետրվարի 2-ին, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփի խոսքով՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում Միացյալ Նահանգների առևտրային դեֆիցիտը հասել է 300 միլիարդ դոլարի: Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմ գտնվող մեր գործընկերը չի վերցնում ոչ…

Read More
Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կշտկի սխալը. Ֆիդան

Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կշտկի սխալը. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը հույս ունի, որ ԱՄՆ-ն կդադարեցնի համագործակցությունը Սիրիայում քրդական ուժերի հետ, հայտնում է Reuters-ը։ Նա ասել է, որ Սիրիայի քրդերին աջակցելու՝ ԱՄՆ որոշումը սխալ էր, և «ժամանակն է շտկել այն»: Ֆիդանը հայտարարել է, որ քրդական ուժերը ի վիճակի չէին պայքարել ԻՊ-ի ահաբեկիչների դեմ և միայն կարողացել են…

Read More
Ադրբեջանի ու Հայաստանի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է. Իսմայիլ Բաղայի

Ադրբեջանի ու Հայաստանի անվտանգությունը մեզ համար շատ կարևոր է. Իսմայիլ Բաղայի

Թեհրանը պատրաստ է աջակցելու Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ «Անվտանգությունը Կովկասում և բոլոր հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի ու Հայաստանի անվտանգությունը, մեզ համար շատ կարևոր է։ Մենք հաջող հարաբերություններ ունենք Ադրբեջանի ու Հայաստանի հետ, և վերջին օրերին ակտիվացել են դիվանագիտական ​​բանակցությունները»,- ասել է նա։ Բաղային նշել է,…

Read More
Փոփոխություններ են անհրաժեշտ Պանամայի ջրանցքի գործունեության հարցում. Մարկո Ռուբիո

Փոփոխություններ են անհրաժեշտ Պանամայի ջրանցքի գործունեության հարցում. Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Պանամա: Դա այդ պաշտոնում նրա առաջին արտասահմանյան այցն է: Կենտրոնական Ամերիկայի այդ երկրի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի հետ հանդիպման ժամանակ նա  ասել է, որ անհապաղ փոփոխություններ են անհրաժեշտ Պանամայի ջրանցքի՝ Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները կապող առանցքային նավարկելի զարկերակի գործունեության հարցում: Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եկել…

Read More
Ուկրաինայի իշխանությունները մերժել են ընտրություն անցկացնելու ԱՄՆ կոչը

Ուկրաինայի իշխանությունները մերժել են ընտրություն անցկացնելու ԱՄՆ կոչը

Ուկրաինայի նախագահի հաղորդակցության հարցերով խորհրդական Դմիտրի Լիտվինը դեմ է արտահայտվել ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգի կոչին՝ երկրում ընտրություն անցկացնել մինչև տարեվերջ։ Ուկրաինացի պաշտոնյան համապատասխան մեկնաբանություն է հրապարակել X սոցիալական ցանցում։ Կիևում Վաշինգտոնին կոչ են արել «ավելի խոր մոտեցում ցուցաբերել»։ «Եթե ԱՄՆ ծրագիրը միայն հրադադար է և ընտրություններ, ապա դա ձախողված ծրագիր է: Պուտինին միայն այս…

Read More
Ադրբեջանում ահաբեկչական խումբ է ոչնչացվել

Ադրբեջանում ահաբեկչական խումբ է ոչնչացվել

Ադրբեջանի հատուկ ծառայությունները գործողություն են իրականացրել միջազգային ծայրահեղականների հետ կապված ահաբեկչական խմբավորման դեմ, հայտնել են պետական անվտանգության ծառայությունից: «Գրոհայինները ահաբեկչություններ էին ծրագրել Հուսարի շրջանում և զենքով ու պայթուցիկներով ընդհատակյա թաքստոցներ էին ստեղծել։ Հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է մի քանի մասնակից, այդ թվում՝ նրանց առաջնորդը, ձերբակալվել են կասկածյալները: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Read More
Թրամփի թիմը ցանկանում է Ուկրաինային խրախուսել նոր ընտրություն անցկացնել՝ ՌԴ հետ հաշտության հասնելու համար. Reuters

Թրամփի թիմը ցանկանում է Ուկրաինային խրախուսել նոր ընտրություն անցկացնել՝ ՌԴ հետ հաշտության հասնելու համար. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը քննարկում է նախագահի արտահերթ ընտրություն անցկացնելու համար Կիևին խրախուսելու հարցը, որպեսզի հաղթողը ստանձնի ՌԴ հետ տևական խաղաղության հարցում համաձայնության գալու պատասխանատվությունը։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Համաձայն վերջինիս տեղեկությունների՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնացը և Սպիտակ տան այլ պաշտոնյաներ վերջին օրերին քննարկել են Ուկրաինային՝ ՌԴ հետ…

Read More
Արաբական երկրները հույս են հայտնել պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման համար համագործակցելու ԱՄՆ-ի հետ

Արաբական երկրները հույս են հայտնել պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման համար համագործակցելու ԱՄՆ-ի հետ

Եգիպտոսի, Հորդանանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել, որը հրապարակվել է Կահիրեում տեղի ունեցած հանդիպման ավարտին: Միջոցառմանը մասնակցել է նաև Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղարը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Գազայի հատվածը՝ Արևմտյան ափի և Արևելյան Երուսաղեմի հետ, պաղեստինյան տարածքների մի մասն է և, հետևաբար, պետք է անցնի Պաղեստինի…

Read More
Իսրայելն այսօր ազատ է արձակել 183 պաղեստինցի բանտարկյալի

Իսրայելն այսօր ազատ է արձակել 183 պաղեստինցի բանտարկյալի

Իսրայելն այսօր ազատ է արձակել 183 պաղեստինցի բանտարկյալի՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ պատանդների փոխանակման շրջանակում: Ազատ արձակված 18 պաղեստինցի դատապարտված է եղել ցմահ ազատազրկման։ Փետրվարի 1-ին ՀԱՄԱՍ-ն էլ Կարմիր խաչի միջոցով Իսրայելին է փոխանցել երեք գերու։ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարի և գերիների վերադարձի մասին գործարքն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին: Այն…

Read More
Ռուսաստանում կսկսի գործել ապօրինի ներգաղթյալների արտաքսման ռեժիմը. Վոլոդին

Ռուսաստանում կսկսի գործել ապօրինի ներգաղթյալների արտաքսման ռեժիմը. Վոլոդին

Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ փետրվարի 5-ից ուժի մեջ կմտնեն միգրացիոն քաղաքականության կատարելագործման հետ կապված հերթական փոփոխությունները: «Կգործի օրենք, որը նախատեսում է անօրինական ներգաղթյալների արտաքսման ռեժիմ։ Նրանք, ովքեր չեն համապատասխանում Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը կամ կորցրել են այստեղ օրինական մնալու իրավունքը, չպետք է լինեն մեր երկրում: Այս միջոցառումն ուղղված է անվտանգության…

Read More
Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարված հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի

Իսրայելը մեծ սխալ կգործի, եթե հարված հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին. Արաղչի

Իրանի ղեկավարությունը հիմքեր չի տեսնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ ուղիղ բանակցություններ սկսելու համար` հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: Նրա խոսքով՝ իրանական սառեցված ակտիվների արգելափակման վերացումը կարող է դառնալ Թեհրանի և Վաշինգտոնի միջև վստահության վերականգնման առաջին քայլը: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իրանական միջուկային ծրագրի շուրջ հնարավոր բանակցությունների հաջողության…

Read More
Ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել Օդեսայի պատմական կենտրոնին

Ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել Օդեսայի պատմական կենտրոնին

Ռուսական ուժերը երեկոյան հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի սևծովյան Օդեսա նավահանգստի պատմական կենտրոնին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է: Վնասվել են շենքեր, վիրավորվել է երկու մարդ: Նահանգապետի խոսքով՝ Օդեսայի հարավային շրջանի վրա գիշերը տեղի ունեցած հարձակումը վնասել է հացահատիկի պահեստը, հիվանդանոց և երկու առանձնատուն: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հարավում հարձակումը կրկին ընդգծում…

Read More
Կանադան անմիջապես և ուժգին կպատասխանի, եթե ԱՄՆ-ը շարունակի մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքը. Թրյուդո

Կանադան անմիջապես և ուժգին կպատասխանի, եթե ԱՄՆ-ը շարունակի մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքը. Թրյուդո

Կանադան անմիջապես և ուժգին կպատասխանի, եթե Միացյալ Նահանգները շարունակի մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքը՝ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ նախազգուշացնելով կանադացիներին, որ նրանց դժվար ժամանակներ են սպասում: Թրյուդոն, ելույթ ունենալով Կանադա-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ խորհրդատվական խորհրդի առաջ, նշել է. «Մենք չենք նահանջի, եթե Կանադայի դեմ մաքսատուրքեր սահմանվեն։ Մենք չենք հանգստանա, քանի դեռ այդ որոշումը չի չեղարկվել։ Պատասխանի…

Read More
ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչի ներկայացուցիչներին է հանձնել ևս երկու իսրայելցի գերու

ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչի ներկայացուցիչներին է հանձնել ևս երկու իսրայելցի գերու

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կարմիր խաչի ներկայացուցիչներին է հանձնել երկու իսրայելցի գերու:   Գործընթացը տեղի է ունեցել Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքում: Եվս մեկ մարդու ՀԱՄԱՍ-ը Կարմիր խաչին կհանձնի շաբաթ՝ Գազայի նավահանգստի շրջանում: Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել Գազայի հատվածում պահվող 8 պատանդի՝ իսրայելցիների և Թաիլանդի քաղաքացիների: Իսրայելն էլ ազատել է բանտերում պահվող 110 պաղեստինցու:

Read More
Ֆիլադելֆիայում շտապօգնության ինքնաթիռ է կործանվել

Ֆիլադելֆիայում շտապօգնության ինքնաթիռ է կործանվել

Ֆիլադելֆիայի հյուսիս-արևելքում բժշկական տարհանման ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ Օդային շտապօգնության ընկերությունը, որին պատկանում էր կործանված Learjet 55-ը, հայտարարել է, որ ինքնաթիռում եղել են անձնակազմի չորս անդամները, մանկական բաժանմունքի մեկ բուժառու և ուղեկցորդը։ «Ներկա դրությամբ մենք չենք կարող վստահեցնել, որ կան փրկվածներ»,- հայտարարել են Jet Rescue Air Ambulance-ից։ Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ աղետը գրանցվել է տեղական ժամանակով…

Read More
Ֆիդանն ու Լավրովը հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում և տարածաշրջանում

Ֆիդանն ու Լավրովը հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում և տարածաշրջանում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը և տարածաշրջանային հարցեր: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։ Նշվում է, որ ընդգծվել է երկու երկրների աջակցությունը Սիրիայի քաղաքական միասնությանը։ Կարևորվել է, որ Սիրիայում քաղաքական անցումային գործընթացը լինի ներառական: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն…

Read More
Օրբանը սպառնացել է արգելափակել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, եթե Բրյուսելը չվերականգնի գազի տարանցումը

Օրբանը սպառնացել է արգելափակել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, եթե Բրյուսելը չվերականգնի գազի տարանցումը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ կարգելափակի Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները, եթե Բրյուսելը չօգնի վերականգնել Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը: Նրա խոսքով՝ Կիևի այդ որոշումն անընդունելի է: «Անընդունելի է, որ Ուկրաինան հրաժարվում է ռուսական գազն իր տարածքով տեղափոխել Կենտրոնական Եվրոպա՝ դրանով իսկ առաջացնելով գազի գնի բարձրացում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ամեն ինչի,…

Read More
Որոշ ուժեր ցանկանում են փչացնել Բաքվի և Մոսկվայի ջերմ հարաբերությունները. Զախարովա

Որոշ ուժեր ցանկանում են փչացնել Բաքվի և Մոսկվայի ջերմ հարաբերությունները. Զախարովա

Որոշ ուժեր ցանկանում են փչացնել Բաքվի և Մոսկվայի ջերմ հարաբերությունները՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով մամուլում հայտնված նամակը, որը իբր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուղղել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին: ՌԴ ԱԳՆ-ն այդ նամակը կեղծ է անվանել: Զախարովայի խոսքով՝ նման քայլը ձեռնտու է այն կողմերին, որոնք չեն ցանկանում, որ Ռուսաստանն ու…

Read More