Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնությունները պահպանում են արդիականությունը. Զախարովա

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ համաձայնությունները պահպանում են արդիականությունը. Զախարովա


Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:

Զախարովայի խոսքով՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ամենաբարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ համաձայնությունները պահպանում են արդիականությունը:

Նա շեշտել է՝ Մոսկվան միշտ ուրախ է աջակցել Երևանին և Բաքվին՝ առաջ մղելու հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Լիարժեք գործակցության հնարավորինս շուտ վերսկսումը, իհարկե, կնպաստեր Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը և բարգավաճմանը։ Պատրաստ ենք աջակցել մեր գործընկերներին հաշտեցման հարցում։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման հիանալի գաղափարներ են մշակվել։ Պատրաստ ենք ներկայացնել սահմանազատման և սահմանագծման ոլորտում մեր փորձը, քարտեզագրական եզակի նյութերը, օգնել հումանիտար հարցերում»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։