Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ կժամանեն Փարիզ՝ Ուկրաինայի հարցը քննարկելու Ֆրանսիայի իշխանությունների հետ, հաղորդել է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Ուիթկոֆը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, իսկ Ռուբիոն՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի հետ:
Կողմերը կքննարկեն Ուկրաինայում և Իրանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև առևտրային հարաբերությունները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքային քաղաքականության ֆոնին։