«Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում հաղթեց Ավստրիան

«Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում հաղթեց Ավստրիան


Ավարտվեց «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթի այս տարվա հաղթող երկիրը Ավստրիան է։

Հայաստանի պատվիրակ Պարգը եզրափակիչում հանդես եկավ 18 համարի ներքո: Նա քվեարկության արդյունքում զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։

Մայիսի 15-ին Բազելում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2025»-ի կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում մեր պատվիրակ Պարգը պայթեցրեց Եվրատեսիլյան բեմը իր փայլուն ելույթով։ Survivor-ը ճանապարհ բացեց դեպի եզրափակիչ։ «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլին մասնակցում էր 26 երկիր։