Վոլոդիմիր Զելենսկին հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ է մայիսի 15-ին Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ:
«Միայն նա կարող է հրադադարի վերաբերյալ որոշում կայացնել», — նշել է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին հերքել է ռուսական կողմից հնչող հայտարարությունները, թե ինքը չի կարող բանակցել Պուտինի հետ՝ ավելի վաղ կատարված օրենսդրական փոփոխությունների պատճառով:
«Ինձնից բացի ոչ ոք չի կարող բանակցել Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և մեր օրակարգի շուրջ», — շեշտել է նախագահը:
Նա մանրամասնել է՝ Մոսկվայի հետ բանակցություններն արգելող հրամանագիրն ընդունվել է, որ ամեն պատահածը չկարողանա դա անել:
Ավելի վաղ՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականն էլ հայտարարել է, որ Վոլոդիմիր Զելենսկին Վլադիմիր Պուտինից բացի որևէ մեկի հետ չի պատրաստվում բանակցել։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։