Ախալցխայում մեծ շուքով նշվեց Սուրբ Գևորգի տոնը

Ախալցխայում  մեծ շուքով նշվեց Սուրբ Գևորգի տոնը
Մայիսի 6-ը Ախալցխայի՝ Փոքր Պամաճ գյուղի Սուրբ Գևորգ մատուռի ուխտի օրն է։
Ավանդույթի համաձայն, այս տարի ևս ուխտի տոնն Ախալցիխեի վերնամասում գտնվող Սուրբ Գևորգ մատուռում նշվեց մեծ շուքով և հանդիսավորությամբ։
Առավոտյան ժամը 11:00-ին մատուցվեց սուրբ և անմահ պատարագ։ Պատարագի ավարտին Ախալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ Հոգշ Տ. Հակոբ Աբղ. Սահակյանը և Արժ. Տ. Թորգոմ Քհն. Վարդանյանը կատարեցին մատաղի օրհնության կարգը, որից հետո օրհնված մատաղը բաժանվեց ներկա ուխտավորներին։
Տոնը շարունակվեց մշակութային միջոցառումով, որն կազմակերպել էր Ախալցիխեի հոգևոր տեսչությունը։ Միջոցառմանը մասնակցեցին պատանի կատարողներ, ովքեր իրենց ելույթներով ուրախություն պարգևեցին հանդիսատեսին։
Օրվա ավարտին թվով 10 պարախումբ ստացան նվեր` 100 դոլարի տոսքով։