Ախալքալաքում նշվեց Վրաստանի անկախության օրը

Ախալքալաքում նշվեց Վրաստանի անկախության օրը

Մայիսի 26-ին  Վրաստանի անկախության օրը հանդիսավոր կերպով  նշվեց Ախալքալաքի մունիցիպալիտետի կենտրոնական  հրապարակում։ Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի գրասենյակի կողմից և անցկացվել է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ։

Առավոտից քաղաքացիները հնարավորություն ունեցան դիտելու Վրաստանի պաշտպանության ուժերի  ռազմական տեղնիկայի,  զենքերի  և սարքավորումների ցուցահանդեսը։

Զուգահեռաբար կազմակերպվել էր մանկական զվարճանքի այգի, տեղի ձեռնարկատերերի ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք, սպորտային և զվարճանքի տարածքներ, այդ թվում արհեստանոցային միջոցառումներ, դիմանկարչություն և լուսանկարների տպագրություն, քայլերգային նվագախմբերի ելույթներ ու անիմացիոն կերպարների շոու։

Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ բնակչությանը շնորհավորել են Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, հաշտեցման և քաղաքացիական հաշտեցման հարցերով պետական նախարարի տեղակալ Շոթա  Ռիխվիշվիլին, Վրաստանի խորհրդարանի անդամ Սամվել Մանուկյանը և Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում պետական ներկայացուցչի տեղակալ Սերգի Մուշկուդիանին։