Օմանը հայտարարել է, որ Իրանի ու Միացյալ Նահանգների միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա մայիսի 23-ին՝ Հռոմում:
Իսլամական Հանրապետությունը համաձայնել է Օմանի առաջարկին՝ հայտնել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին:
«Իրանի Իսլամական Հանրապետության բանակցային խումբը վճռական է և հաստատակամ՝ պաշտպանելու իրանական ազգի բարձրագույն իրավունքներն ու շահերը խաղաղ միջուկային էներգիայից օգուտներ ստանալու հարցում, ներառյալ՝ հարստացումը և ռեպրեսիվ պատժամիջոցների վերացումը, և ջանք ու նախաձեռնություն չի խնայի այս առումով»,- նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը: