Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունը Ստամբուլում:
«Ինտենսիվ դիվանագիտական ջանքերի արդյունքում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպում անցկացրին Ստամբուլում՝ Թուրքիայի միջնորդությամբ։ Այսօր կարևոր օր էր աշխարհի խաղաղության համար: Հանդիպման արդյունքում նրանք համաձայնեցին փոխանակել յուրաքանչյուր երկրից հազար մարդու՝ որպես վստահության ամրապնդման միջոց։
Կողմերը համաձայնեցին գրավոր միմյանց փոխանցել պայմանները, որոնք հնարավոր կդարձնեն հրադադարը։ Նրանք նաև սկզբունքորեն պայմանավորվեցին կրկին հանդիպել»,- X-ի իր էջում գրել է Ֆիդանը:
Նա վստահեցրել է, որ Թուրքիան շարունակելու է հնարավորն անել՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարատև խաղաղության հասնելու համար։