Եվրամիության երկրները մտադիր են չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Եվրոպական Միության արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում:
«Հուսով եմ, որ Եվրամիության երկրներն այսօր համաձայնության կգան Սիրիայի դեմ պատժամիջոցները վերացնելու հարցում»,- հայտարարել է Կալասը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում մայիսի 13-ին կայացած գործարար համաժողովի ժամանակ խոստացել էր չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները: