Հունիսի 14-ից ուղևորատար գնացք կգործի Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ

Հունիսի 14-ից ուղևորատար գնացք կգործի Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ

Երևան-Բաթումի-Երևան ուղևորատար գնացքի երթևեկությունը կվերականգնվի հունիսի 14-ից։

«Վրացական երկաթուղիներ» ԲԲԸ-ն պայմանագիր է կնքել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ՝ այս գնացքի շահագործման վերաբերյալ։ Այս մասին տեղեկատվություն է տարածում «Վրացական երկաթուղիները»։

Նրանց խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել Երևանում կայացած հանդիպման ժամանակ, որի համաձայն՝ հարևան երկրների միջև ուղևորատար գնացքների չվերթները կիրականացվեն օրը մեջ՝ Վրաստանի ծովային հանգստավայրերի սեզոնին համապատասխան, մինչև հոկտեմբերի 1-ը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ համագործակցության հարցեր և ապագա ծրագրեր։