Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին

Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին


Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ` նպաստելու քաղաքական երկխոսությանը և փոխգործակցությանը, որն ուղղված է խաղաղության համար արդյունավետ լուծումներ գտնելուն, անվտանգության ամրապնդմանը և բարգավաճմանը մեր ամենամոտ և ավելի լայն հարևանությունում:

Այդ մասին X-ի միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Այս ըմբռնումն է ընկած Հայաստանի ակտիվ մասնակցության և նախաձեռնությունների հիմքում, այս անգամ՝ Տիրանայում»,- նշել է նախարարը: