Իսրայելը մտադիր է ռազմական վերահսկողություն հաստատել Գազայի հատվածի ամբողջ տարածքի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով անկլավում նախօրեին սկսված լայնածավալ գործողության ընթացքը։
Նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների նպատակները նույնն են՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ջախջախումը և Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակումը: Միաժամանակ մոտ ապագայում Իսրայելը, Միացյալ Նահանգների հետ համատեղ, կտեղակայի բաշխման կետերի ցանց՝ Գազայի բնակիչների համար մարդասիրական օգնության հասանելիությունն ապահովելու և ՀԱՄԱՍ-ի համախոհների կողմից դրա գողությունը կանխելու համար, հավելել է վարչապետը։