Նիդերանդների քաղաքական մայրաքաղաքում՝ Հաագայում, տեղի է ունեցել վերջին 20 տարվա ընթացքում ամենամեծ ցույցը: Մարդու իրավունքների և մարդասիրական կազմակերպությունների, ինչպիսիք են Amnesty International-ը, Save the Children-ը և Doctors Without Borders-ը, տվյալներով՝ Հաագայի փողոցներ է դուրս եկել ավելի քան 100.000 մարդ՝ տարեցներից մինչև երիտասարդներ։
Ցուցարարները կոչ են արել կառավարությանը դադարեցնել աջակցությունը Գազայի հատվածում իսրայելական ռազմական արշավին: Կարմիր հագուստով տասնյակ հազարավոր մարդիկ հինգ կիլոմետր քայլել են Հաագայի փողոցներով՝ խորհրդանշելով «կարմիր գիծը», որը, նրանց կարծիքով, կառավարությունը չի համարձակվում սահմանել, գրում է Euronews-ը:
Քայլերթն անցել է Խաղաղության պալատի՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կենտրոնակայանի կողքով, որտեղ անցյալ տարի դատավորները պարտավորեցրել էին Իսրայելին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Գազայում խաղաղ բնակչության զոհերը, ավերածություններն ու ցեղասպանությունը կանխելու համար: