Ուկրաինան և Ռուսաստանը սկսել են ռազմագերիների լայնածավալ փոխանակում՝ «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով

Ուկրաինան և Ռուսաստանը սկսել են ռազմագերիների լայնածավալ փոխանակում՝ «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում վերադարձել են 270 ռուս ռազմագերի և 120 քաղաքացիական անձ, այդ թվում՝ Կուրսկի մարզի բնակիչներ։

Փոխանակումը հաստատել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով փոխանակելու վերաբերյալ համաձայնագրի առաջին մասը կյանքի է կոչվել։ Այս համաձայնագիրը ձեռք է բերվել Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ, և կարևոր է այն ամբողջությամբ իրականացնել։ Այսօր վերադարձել է 390 մարդ՝ 270 ուկրաինացի ռազմագերի և 120 քաղաքացիական անձ, շաբաթ և կիրակի օրերին մենք ակնկալում ենք, որ փոխանակումը կշարունակվի»,- ասել է Զելենսկին։

Սա ռուս և ուկրաինացի գերիների լայնածավալ փոխանակման առաջին փուլն է, և կողմերն ընդունել են, որ գործընթացը կտևի մի քանի օր: Գերիների նախորդ փոխանակումները տեղի են ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ, վերջինը՝ մայիսի 6-ին։ Այդ անգամ կողմերից յուրաքանչյուրը տուն է վերադարձրել 205 մարդու։