Պակիստանի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Իրան, Ադրբեջան և Թուրքիա

Պակիստանի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Իրան, Ադրբեջան և Թուրքիա


Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հաջորդ շաբաթ կայցելի Իրան, Ադրբեջան և Թուրքիա, հանդիպումներ կունենա այդ երկրների պաշտոնյաների հետ:

Շարիֆը շնորհակալություն է հայտնել նրանց՝ Հնդկաստանի հետ վերջին լարվածության ժամանակ ցուցաբերած աջակցության համար։ Հաղորդվում է, որ այցի նպատակն այդ երկրների հետ դիվանագիտական կապերի ամրապնդումն է:

Ակնկալվում է, որ Ադրբեջան այցի ընթացքում Շարիֆը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: