Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը նաև 2022 թվականի ստամբուլյան բանակցություններում գլխավորում էր Մոսկվայի պատվիրակությունը, հայտարարել է՝ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել 3 տարի առաջ ընդհատված բանակցային գործընթացը։
«Պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների և դրանց քննարկման: Աշխատանքային ենք տրամադրված»,- նշել է նա։