Ուկրաինայի Սումիի մարզում գտնվող զորավարժարանում ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհվել են Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներ, գրում է Euronews-ը։ Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգի հարվածի հետևանքով վեց մարդ է զոհվել, ևս 10-ը՝ վիրավորվել: Նշվում է, որ հարձակման պահին վարժարանում անցկացվել են հրաձգության վարժանքներ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է հարվածը «Ուկրաինայի զինված ուժերի 1-ին հատուկ նշանակության բրիգադի ուսումնական ճամբարին»։ Մոսկվայի տվյալներով՝ այնտեղ տասնյակ զինվորներ են զոհվել։
Մի շարք ուկրաինացի քաղաքական ու հասարակական գործիչներ խստորեն քննադատել են Սումիի զորավարժարանում զինծառայողների մահը: Նրանք անընդունելի են համարել վարժանքների անցկացումը փաստացի առաջնագծում։
Ռուսաստանի սահմանից մոտավորապես 30 կմ հեռու վրա գտնվող Սումի քաղաքը պարբերաբար ենթարկվում է հրետակոծության։ Սումիի շրջանում ռուսական զինվորականների վերահսկողության տակ գտնվող տարածքներ չկան։ Ռուսական բանակն այն լքել է 2022 թվականի մարտին՝ Կիևից նահանջելուց հետո։